ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 21.07.2017, 22:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 17 » Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
15:19
Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել

Սերժ Սարգսյանի վիեննական հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների նախաձեռնությամբ.
Երեկ Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննա էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված մի շարք աշխատանքային հանդիպումների մասնակցելու նպատակով։
Երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները։ Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը։ Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։
Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը Վիեննայում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։
Կողմերը քննարկել են ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի կոպիտ խախտման հետեւանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները։ Կարեւորելով ՄԽ համանախագահողների մայիսի տասներկուսի հայտարարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է ապահովել 1994թ. զինադադարի մասին եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի լիարժեք իրականացումը, ինչպես նաեւ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ներդրումը։ Ընդգծելով փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարներն են նախաձեռնել ներկայիս հանդիպումը, հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նրանք նույնպիսի հետեւողականությամբ իրենց հասցեական դիրքորոշումներով ու հստակ քայլերով կնպաստեն բանակցությունների վերսկսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։
Կողմերը եւս մեկ անգամ վերահաստատել են, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ։
Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել նաեւ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին եւ անվտանգությանը սպառնացող ներկայիս մարտահրավերներին վերաբերող հարցեր։ Այդ համատեքստում հանգամանալից անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության շփման գոտում անցյալ ամսվա սկզբին հրադադարի կոպիտ խախտման հետեւանքով առաջացած լարվածության աճին եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններին։ Նախագահ Սարգսյանը ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ՝ կարեւորել է 1994թ. հրադադարի եւ 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումների համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը, որպես խնդրի կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը նպատակաուղղված առաջին քայլ։
Ֆ. Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին եւ պատրաստակամություն հայտնել սատարելու հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման հարցում։ Այդ առումով հայկական կողմը կարեւորել է ԵՄ ներկայացուցիչների այցելությունները հակամարտությունից տուժած շրջաններ։
Հույս է հայտնվել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ Վիեննայում կայանալիք հանդիպումները կնպաստեն ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստան—Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 27 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017