ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 9 » Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ /Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը/
12:17
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ /Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը/

Երբ պարբերաբար անդրադառնում ենք աշխարհում միջուկային էներգետիկայի զարգացմանը, դրա հեռանկարներին ու, ըստ այդմ, մեր երկրում այդ դպրոցը պահպանելու ու էլ ավելի հզորացնելու անհրաժեշտությանը, ամեն անգամ ընդգծում ենք, որ ՀՀ—ին միջուկային նոր էներգաբլոկը պետք է ե՛ւ տնտեսական ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ էներգետիկ անկախության տեսակետից (խնդիրը քննարկել ենք նաեւ բնապահպանական տեսակետից)։ Ի դեպ, եվրոպական որոշ երկրների հակամիջուկային լոբբինգը մեզ թող թյուրիմացության մեջ չգցի, օրինակ՝ ԱՄՆ—ն, Կանադան, Ռուսաստանը բոլորովին այլ ուղղությամբ են գնում։
Նկատենք նաեւ, որ ընդհանրապես գործող էներգաբլոկը շահագործումից հանելը մեկ օրվա բան չէ, արտադրամաս չէ, սովորական շենք—շինություն չէ, որ դուռը կողպես—գնաս, զուգահեռ նորն էլ մեկ օրում չեն կառուցում, այսինքն՝ հինը շահագործումից հանելն ու նորը կառուցելը նախապես տարիների աշխատանք են պահանջում ու փոխկապակցված հարցեր ունեն։ Խոսքն այս պարագայում վերաբերում է ռադիոակտիվ թափոնների կառավարմանը։ 
Շարունակելով նախորդիվ սկսած մեր թեման՝ նշենք, որ գործադիրը հավանության է արժանացրել ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը։ Մինչ հասկանալը, թե ինչպես ենք մենք կառավարելու մեր այս թափոնները, նախ բացատրենք, թե ինչպես են այդ թափոնները կառավարվում ընդհանրապես։
Ասենք, որ, ըստ մասնագետների բացատրության, ռադիոակտիվ թափոնը ռադիոակտիվ նյութ է կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութ կամ առարկա, որը չի նախատեսվում օգտագործել որեւէ նպատակով եւ ենթակա է կենսոլորտից մեկուսացման։ Իսկ աշխատած միջուկային վառելիքը միջուկային ռեակտորի ակտիվ գոտում ճառագայթված միջուկային վառելիքն է, որը վերջնականապես հեռացվել է ակտիվ գոտուց։ Ռադիոակտիվ թափոններն առաջանում են ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքների իրականացման արդյունքում, եւ, անվտանգության ապահովման նպատակներից ելնելով, դրանք պետք է մեկուսացվեն կենսոլորտից։
Ռադիոակտիվ թափոնների կառավարումը, ըստ ժամանակակից միջազգային մոտեցումների, հետեւյալ փուլերն է ներառում։ Առաջինը ռադիոակտիվ թափոնների առաջացումն է. սա առաջացման վայրում այդ թափոնի հավաքումն է, տեսակավորումը, փոխադրման համար ընդունելի վիճակի բերելը։ Երկրորդը նախնական մշակումն է. սա ենթադրում է առանձնացում, քիմիական բաղադրության կարգավորում, ապաակտիվացում, փոխադրման համար ընդունելի վիճակի բերում։ Երրորդը մշակումն է. այն է՝ ծավալի փոքրացում, ռադիոիզոտոպների հեռացում, բաղադրության փոփոխում, փոխադրման համար ընդունելի վիճակի բերում։ Չորրորդը կոնդիցիայի բերումն է, որ ենթադրում է վերափոխում կայուն պինդ վիճակի, տեղադրում հատուկ տարաների (կոնտեյներների) մեջ, պաշտպանիչ (տեղափոխման համար ընդունելի լրացուցիչ) տարաների մեջ տեղադրում։ Հինգերորդ փուլը արդեն պահեստավորումն է (նույնականացում, թաղման համար ընդունելության չափանիշներին համապատասխանության ստուգում, թաղման տեղի որոշում)։ Եվ վերջին փուլը թաղումն է մերձմակերեսային կամ խորը երկրաբանական ֆորմացիաներում կառուցված գերեզմանոցում։
Մասնագետները բացատրում են, որ աշխատած միջուկային վառելիքը բարձր ակտիվության՝ երկար ապրող իզոտոպներ պարունակող ռադիոակտիվ նյութ է։ Այն առաջանում է միջուկային ռեակտորում միջուկային վառելիքի այրման արդյունքում եւ դրանում մնացորդային ջերմանջատումը բարձր է։ Այդ պատճառով աշխատած միջուկային վառելիքի պահման ժամանակ անհրաժեշտ է ջերմահեռացման համակարգի առկայությունը։ Ռեակտորում գտնվելու ժամանակ միջուկային վառելիքում տեղի են ունենում ֆիզիկական փոփոխություններ, որի հետեւանքով ռեակտորից հանված աշխատած միջուկային վառելիքը ունի շատ բարձր ռադիոակտիվություն, այդ թվում՝ եւ նեյտրոնային ճառագայթում։ Այդ ամենից ելնելով է, որ աշխատած միջուկային վառելիքը անհրաժեշտ է բերել անվտանգ վիճակի եւ նոր միայն տեղադրել հատուկ պահեստարանում։ Աշխատած միջուկային վառելիքի նկատմամբ կան նաեւ հատուկ պահանջներ, որոնք պայմանավորված են «Միջուկային զենքի չտարածման մասին» միջազգային պայմանագրից բխող երաշխիքների ապահովման եւ «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջներով։    
Այսպիսով՝ գործադիրի՝ հոկտեմբերին հաստատած ռազմավարությունից հետո 6 ամիս անց կունենանք նաեւ միջոցառումների ցանկը։ Ռազմավարությունը մշակելիս էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը մի շարք նախադրյալներ եւ սկզբնական տվյալներ հաշվի է առել, այն է՝ 1. ՀՀ ռազմավարական ծրագրերի եւ փորձի համաձայն՝ մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների առաջացման քանակը էական չի փոփոխվի, 2. բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնների քանակը կավելանա Հայկական ԱԷԿ—ի էներգաբլոկները շահագործումից հանելու ժամանակ, 3. ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգի անվտանգ եւ հուսալի շահագործման ապահովման պատասխանատվությունը վերապահվում է պետությանն ու շահագործող կազմակերպությանը եւ այլն։ Ովքեր տեղյակ չեն այս ոլորտից, ասենք, որ միջուկային էներգետիկայի հետ կապված ամեն ինչ արվում է ըստ ԱԷՄԳ—ի պահանջների ու անվտանգության ստանդարտների։ Մասնագիտացված միջազգային այս կազմակերպությունը, որ գործում է ատոմային երկրներում (իսկ Հայաստանը ատոմային տերության մաս է), երբեւէ բողոք չի հայտնել մեր՝ ոլորտում գործունեության մասով։ 
Ի դեպ, այս ռազմավարության իրականացումը նախատեսված է 2018—2088 թթ. ընթացքում, որը պայմանավորված է Հայկական ԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմամբ եւ այդ ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների (ՌԴ) եւ աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) անվտանգ կառավարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Հիմա՝ գանք ՌԹ—ների կառավարման համակարգին (ձեւերից, խմբավորումներից չենք խոսում, այն վերեւում տվել ենք)։ Հայկական ԱԷԿ—ի շահագործման ընթացքում առաջացած եւ համապատասխան պահեստարաններում պահվող պինդ ՌԹ—ների զբաղեցրած ծավալները 2016 թ. դրությամբ հետեւյալն է՝ ա. Շատ ցածր ակտիվության ՌԹ—ների պահեստարան (առայժմ պահեստարան չկա), բ. Ցածր ակտիվության ՌԹ—ների պահեստարան — 38 տոկոս, գ. Միջին ակտիվության ՌԹ—ների պահեստարան— 43 տոկոս, դ. Բարձր ակտիվության ՌԹ—ների պահեստարան 46 տոկոս։ ՌԹ—ների անվտանգ կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ է այդ թափոնները մաքրել ռադիոնուկլիդներից, ռադիոնուկլիդները կոնցենտրացնել փոքր ծավալում եւ հեղուկ կոնցենտրացված ՌԹ—ների վիճակը փոփոխել՝ պահման համար հարմար ձեւի, նաեւ շատ ցածր ակտիվության ՌԹ—ների պահեստարաններ կառուցել, ՌԹ—ների թաղման համար մերձմակերեսային գերեզմանոցներ կառուցել ու շահագործել։
Որպեսզի ռադիոակտիվ հեղուկների վերամշակման, իոնափոխանակող խեժերի, աղային հալույթների զբաղեցրած ծավալների մասով տվյալներ մեջբերելով շատ չմասնագիտացնենք ընթերցողին, տեղեկացնենք, որ Հայկական ԱԷԿ—ի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսվում է արդիականացնել հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը, որի արդյունքում աղային կոնցենտրատի վերջնական ծավալները էլ ավելի կնվազեն։ Իսկ պինդ ՌԹ—ների արդյունավետ կառավարման, առաջացած ծավալների նվազեցման համար անհրաժեշտ է ներդնել տեսակավորման (ըստ բաղադրության՝ այրվող, սեղմելի) եւ ծավալի նվազեցման (այրում, սեղմում, մանրեցում) համակարգեր։
Բարձր ակտիվության պինդ ՌԹ—ներն այժմ պահում ենք ԱԷԿ—ի ռեակտորային արտադրամասի հատուկ պահեստարաններում։ Հաշվի առնելով բարձր ակտիվության պինդ ՌԹ—ների փոքր ծավալը եւ առկա պահեստարանը՝ դրանց ծավալի նվազեցման ու հետագա պահման/թաղման կառավարման հարցը նախարարությունը նպատակահարմար է համարում քննարկել Հայկական ԱԷԿ—ի շահագործումից հանելու ծրագրում։ Նաեւ հաշվի առնելով ՀԱԷԿ—ի շահագործման ընթացքում առաջացած ՌԹ—ների ծավալները, անհրաժեշտություն կա առաջացած շատ ցածր, ցածր եւ միջին ակտիվության ՌԹ—ների թաղման կետի կառուցման։ Սա էլ նպատակահարմար է անել օգտագործելով մերձմակերեսային գերազմանոցներում ՌԹ—ների մեկուսացման մեթոդը՝ գերեզմանոցի հետագա ընդլայնման հնարավորությամբ։ Նախարարությունը նշում է նաեւ, որ կուսումնասիրվեն բարձր ակտիվության ՌԹ—ների՝ խորը երկրաբանական ֆորմացիաներում թաղման հնարավորությունները։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 339 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024