ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 19 » Միջպետական հարաբերությունների խորացման կարեւոր հիմք /Պաշտոնական այցով Լեհաստանում է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակաւոթյունը/
14:20
Միջպետական հարաբերությունների խորացման կարեւոր հիմք /Պաշտոնական այցով Լեհաստանում է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակաւոթյունը/

Երեկ սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ եւ լեհ ժողովուրդների՝ բազմադարյա բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններն անցած 25 տարվա ընթացքում ընդլայնվել ու զարգացել են. անցնող տարիները նշանավորվել են երկրների միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությամբ եւ բարձրաստիճան փոխայցերով։ «Նման մակարդակով այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար»,–ասել է Արա Բաբլոյանը։
Խոսելով երկկողմ փոխգործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ շահագրգիռ է բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջեւ երկխոսության աշխուժացմամբ։ Ըստ Արա Բաբլոյանի՝ հայ–լեհական միջխորհրդարանական կապերի ընդլայնումը կարեւոր հիմք է միջպետական հարաբերությունների խորացման համար։ ՀՀ խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերն առաջիկա տարիների ընթացքում ակտիվ գործունեություն կծավալեն։
Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը։ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի եւ Լեհաստանի ազգային պատվիրակությունների միջեւ միջազգային խորհրդարանական տարբեր վեհաժողովների շրջանակում ակտիվ համագործակցության զարգացումը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը։
ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ–լեհական համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստան–ԵՄ հարաբերությունները՝ հավելելով, որ Լեհաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ, ակտիվ դերակատարում ունի Հայաստան–ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում։
Լեհաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին այցելության համար, վստահեցրել է, որ իր երկիրը եղել եւ մնում է Հայաստանի լավագույն բարեկամը։
Անջեյ Դուդայը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների միջեւ եւ հույս հայտնել, որ այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն եւ կխորանան։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Լեհաստանի նախագահը վերահաստատել է իրենց հավասարակշիռ մոտեցումն ու համոզմունք հայտնել, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը երեկ հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ։
Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի հայ–լեհական միջխորհրդարանական կապերին եւ երկու ժողովուրդների բարեկամությանը։ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ 2017 թվականը հայ–լեհական միջպետական հարաբերություններում առանձնահատուկ է, քանի որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակը, ինչպես նաեւ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650–ամյակը։
Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Ստանիսլավ Կարչեւսկուն՝ սեպտեմբերի 19–ին Սենատում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու եւ ելույթով հանդես գալու համար, ինչպես նաեւ լեհահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցահանդես բացելու կապակցությամբ։
Արա Բաբլոյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների ակունքում հայ եւ լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, ինչը լավ հիմք է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ կապերի հետագա ամրապնդման համար։
«Մեր պետությունների միջեւ հաստատված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, առկա են անհրաժեշտ նախադրյալներ միջպետական հարաբերությունների ընդլայնման համար»,–ասել է ՀՀ ԱԺ նախագահը։
Այս առումով ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մեծապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափում Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առկա կապերն էլ ավելի կսերտանան։ Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է փոխադարձ այցերի եւ բարեկամական խմբերի միջեւ շփումների առավել ակտիվացման, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների կառուցողական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Լեհաստանում հայ համայնքի դերակատարությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կարեւոր կամուրջ է հայ–լեհական հարաբերություններում։ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ հիշել է, որ դեռեւս 2005թ. Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում եւ, ի տարբերություն Ադրբեջանի, ամենեւին չի ցանկանում, որ տարածաշրջանը եւս մեկ անգամ հայտնվի պատերազմի մղձավանջի մեջ։ «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները ցույց տվեցին մարդկային կյանքի հանդեպ այդ երկրի ղեկավարության վերաբերմունքը։ Հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականության հիմնական մասն է։ Ստեղծված պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ միայն Արցախի ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին։ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մարդու իրավունքների խնդիր է։ Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով։ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանը չունի հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր»,–ասել է Արա Բաբլոյանը։
Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկին, ջերմորեն շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին այցելության համար, նշել է, որ Լեհաստանը շարունակում է մնալ լավ բարեկամ՝ հանդիսանալով Հայաստանի դեսպանը Եվրոպայում։
Նա երախտագիտություն է հայտնել ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու հարցում Հայաստանի Հանրապետության աջակցության համար։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության հնարավոր զարգացմանը՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստանիսլավ Կարչեւսկուն պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաեւ ԼՀ Սենատի նիստին։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 314 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024