ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 19.10.2017, 22:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [445]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [350]
Մշակույթ [14]
Հասարակություն [636]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [133]
Քաղաքականություն [508]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 11 » Մկրտիչ Սարգսյանի մրցանակը՝ Ռաֆայել Սահակյանին
11:15
Մկրտիչ Սարգսյանի մրցանակը՝ Ռաֆայել Սահակյանին

Օրերս արձակագիր, բանաստեղծ Ռաֆայել Սահակյանին շնորհվեց Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակ։ Այդ մրցանակը 2008թ. շնորհվում է հայ գրողներին։ Այս տարի Ռ. Սահակյանի «Խնկաբույր աղոթքներ» (2014) բանաստեղծությունների ժողովածուն մրցութային հանձնախմբի կողմից ճանաչվեց լավագույնը։ 
Կարոտի եւ վրեժի գրականության ժամանակն իրեն չի սպառել, եւ նոր ժամանակների մեջ վերամարմնավորվում է թե՛ գեղագիտական, թե՛ գաղափարական պահանջներին համապատասխան։ Սակայն քանի տրոփում է հայի արյան հիշողությունը, քանի ժառանգվում են ցավի զգացողությունը, կորստի հետ անհաշտությունը, հետ վերադարձի հավատը եւ պահանջատեր լինելու անկասելի վճիռը, կստեղծվեն կարոտի կանչի արձագանքով թաթախված երկեր եւ բանաստեղծական տողեր։ Այդպիսի տողերը գերակշում են նաեւ արձակագիր եւ բանաստեղծ Ռաֆայել Սահակյանի ստեղծագործություններում, մասնավորապես՝ «Խնկաբույր աղոթքներ» բանաստեղծությունների գրքում։
Մրցանակը բանաստեղծին հանձնվեց Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանում հանձնաժողովի նախագահ Վահագն Սարգսյանի ձեռամբ։ Նա գիրքը գնահատեց «խաչմերուկային» հրատարակություն, որում խաչաձեւվում են գրողի թեմատիկ բոլոր «երակները»։ Թեման պապերի Էրգրի կորուստն է, բայց իր ոգեղեն պաթոսով՝ ոչ երբեք կորուսյալը։ 
Ասմունքով հանդես եկավ Գարեգին Էվոյանը։
ՌաՖայել Սահակյանը բարձր գնահատելով իրեն շնորհված պարգեւը՝ հատկապես կարեւորեց Մկրտիչ Սարգսյանի գրական ժառանգության մշտակա ներկայությունը, նրա հետ իր առնչակցությունն ու մտերմությունը։ hhpress.am

Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ
Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 93 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017