ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.10.2018, 20:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [546]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [430]
Մշակույթ [14]
Հասարակություն [729]
Սպորտ [1]
Տեսակետ [45]
Տարածաշրջան [71]
Զանազան [155]
Քաղաքականություն [584]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Մշակույթ
« 1 2

Ապրիլի 21—ին Հայաստանի գրական—մշակութային կյանքում երկու կարեւոր միջոցառում է մեկնարկում. լրանում է հայ գրատպության 500—ամյակը, եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակումն է։ Այս երկու կարեւոր հանդիսությունները ի նկատի ունենալով, ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Հայաստանի գրողների միությունը այդ շրջանին համապատասխան հրավիրեցին գրողների համահայկական 6—րդ համաժողովը, որը մեկնարկեց երեկ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից հրավիրված 100—ից ավելի գրողների, գարնանային արձակուրդներում գտնվող շատ մանկավարժների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ըստ որում, սփյուռքից ժամանել է 20 երկիր ներկայացնող շուրջ 60 գրող։
Համաժողովի բացման արարողությունը կատարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ողջունեց նրա աշխատանքները։
Այնուհետեւ նա ներկաների ուշադրությունը հրավիրեց նրանց գործունեության երեք հրատապ հանգամանքների վրա։ Դրանք են՝ հայերենի պահպանության, Հայոց ցեղասպանության հիշատակի հետ առնչվող եւ հայոց պետականության կերտման խնդիրները, որոնցում մեծ է գրչի մշակների դերը։
Հրապարակվեցին նաեւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց եւ Մեծի տանն Կիլիկիիո Արամ Ա կաթողիկոսների ուղերձները՝ համաժողովին։ Իր ուղերձում Ամենայն հայոց կաթողիկոսը մասնավորապես ասել է. «Այսօր դուք՝ գրչի մշակներդ, կոչված եք շարունակելու մեր բազմադարյա գրական ուղին ու ավանդույթները, արարելով արգասիքներ, որոնցով հայոց գրականությունը, մեր ոսկեղենիկ լեզուն սիրելի պիտի մնան հայ մանկանն ու երիտասարդին, նպաստեն նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, ամրապնդեն մեր ժողովրդի ազգային գիտակցությունը եւ մշտապես հորդորեն հայրենանվեր ու ազգանվեր գործերի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մշակույթ | Դիտումներ Просмотров: 207 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մինչեւ 1993 թվականը տարբեր երկրներում ապրող սովորական քաղաքացիները, իմանալով միայն «Հոլոքոստ» հասկացության մասին, պատկերացում անգամ չունեին, թե իրականում ինչպիսի եւ ինչ մասշտաբի ոճիր է տեղի ունեցել։ Սակայն ամեն ինչ փոխվեց 1993 թվականին, երբ համաշխարհային էկրաններ բարձրացավ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը։ Թոմաս Քենելիի «Շինդլերի տապանը» վեպի այս էկրանավորումն անասելի աղմուկ բարձրացրեց ողջ աշխարհում. վերջապես յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունեցավ լիարժեք պատկերացում կազմել «Հոլոքոստ» երեւույթի մասին, տեսնել, թե ինչ զարհուրելի ոճրագործություն է տեղի ունեցել ընդամենը կես դար առաջ, հասկանալ, որ ցեղասպանությունների դատապարտումը յուրաքանչյուր մարդու պարտքն է ողջ աշխարհում։ «Շինդլերի ցուցակը» նվաճեց վեց «Օսկար», այդ թվում՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաե բրիտանական կինոակադեմիայի, «Ոսկե գլոբուսի» եւ «Սեզարի» գլխավոր մրցանակները։ Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի վարկածով «Շինդլերի ցուցակը» զբաղեցնում է 8—րդ տեղը բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի հարյուրյակում։
Իհարկե, ֆիլմի հաջողության մեջ մեծ էր Սփիլբերգի տաղանդի դերը։ Սակայն քչերը գիտեն, որ բացառիկ այս ֆիլմի սցենարի հեղինակն է հայազգի Սթիվեն Զալյանը։ Նրա հայրը՝ Ջեյմս Զալյանը, ռադիոյի թղթակից էր, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերից։ Զալյանը համարվում է Հոլիվուդի լավագույն եւ ամենապահանջված սցենարիստներից մեկը. 1993թ. նա արժանացավ «Օսկարի» Սփիլբերգի գլուխգործոցի սցենարը գրելու համար։ Նա չի սիրում խոսել իր անցյալի մասին, սակայն, այնուհանդերձ, Հոլոքոստի տեսարանների պատկերումը նրա սցենարում կարծիք է առաջացնում, որ Սթիվենի վրա մեծ ազդեցություն են թողել Հայոց ցեղասպանության մասին հոր պատմությունները։
Ներկայումս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անդառնալի գործընթացում մեր հանրաճանաչ հայրենակից ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մշակույթ | Դիտումներ Просмотров: 209 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1-12 13-14
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018