ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 04:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 2 » Մշակվում է հակաճգնաժամային ծրագիր /ՀԾԿՀ—ն թույլատրեց վաճառել ՀԷՑ—ի 100 տոկոս բաժնետոմսերը/
14:53
Մշակվում է հակաճգնաժամային ծրագիր /ՀԾԿՀ—ն թույլատրեց վաճառել ՀԷՑ—ի 100 տոկոս բաժնետոմսերը/

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ կայացած նիստում թույլատրել է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։ 
Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ գործարքը չի ձգձգվի, շատ արագ կկատարվի։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե մտահոգություններ չկա՞ն, որ ՀԷՑ—ն օֆշորային ընկերության է վաճառվել, նա նշեց. «Միանգամից ասեմ, որ նման մտահոգություն չունենք»։
Նա նշեց, որ իրավական առումով որեւէ արգելք, սահմանափակում չկա, եւ ընկերությունն աշխատելու է այն օրենքներով եւ պայմանագրերով, որոնք առկա են, եւ այդպես էր լինելու ցանկացած ընկերության պարագայում։
«Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ կա նաեւ երաշխավորող երրորդ կողմը՝ «Կասկադ էներգոցանցեր» ընկերությունը, որն ունի էներգամատակարարման, շինմոնտաժային եւ նախագծման աշխատանքների բավականին մեծ փորձ։ Այդ ընկերությունն էլ ՀԷՑ—ի կառավարման կամ շահագործման ընթացքում իր մեծ փորձով աշխատելու է։ Այն մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, եւ դուք էլ երեկ, հավանաբար, ծանոթացել եք տարածված հայտարարությանը, որից կարելի է ենթադրել, որ մենք այս առումով բավականին լավ վիճակում ենք»,–ասաց Ս. Արաբաջյանը։
Նա նշեց նաեւ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերում» արդիականացման հարց է դրվել. «Ասեմ, որ ՀԷՑ—ի նոր գնորդը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մշակում է հակաճգնաժամային ծրագիր։ Ես որքան տեղյակ եմ, այդ ծրագրի մշակման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում»։ Նա նաեւ վստահեցրեց, որ ՀԷՑ—ի նոր գնորդն ամբողջությամբ պետք է մարի նախկին սեփականատիրոջ՝ համակարգում կուտակած պարտքերը, քանի որ դա եւս նրա պարտականությունների մեջ է մտնում։
Սամվել Արաբաջյանը մանրամասներ ներկայացրեց նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորվածության վերաբերյալ հանձնաժողովում ավարտված խորհրդատվության արդյունքների մասին։ ՀԾԿՀ—ում խորհրդատվությունն անցկացրել է «Դելոիթ Քնսալթինգ» միջազգային խորհրդատվական ընկերությունը, որն աշխարհի խոշորագույն 5 ընկերությունների շարքում է։ «Ուսումնասիրության արդյունքում նրանք եկել են հիմնական եզրակացության, որ հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի որոշումն էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հիմնավորված էր։ Նրանք դա հիմնավորել են էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի՝ սակագնում ներառված եւ փաստացի կատարված արտադրանքի անհամապատասխանությամբ։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ երեք տարի անընդմեջ սակավաջուր տարի է եղել, որի հետեւանքով «Որոտան կասկադն» արտադրել է նախատեսված չափից պակաս էլեկտրաէներգիա, ինչն էլ իր հերթին բերել էր ֆինանսական ճգնաժամի ՀԷՑ—ում, որովհետեւ նրանք ստիպված էին եղել այդ պակասը լրացնել ավելի թանկ ջերմաէլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայով»,– ընդգծեց Արաբաջյանը։
Նա նաեւ նշեց, որ խորհրդատվական ընկերության եզրակացության երկրորդ հիմնավորումը ատոմակայանի պլանայինից 88 օր ավելի կանգառն է, որը նույնպես ճգնաժամի էր հանգեցրել։
Արաբաջյանն ընդգծեց, որ ընկերությունը դեռեւս չի ավարտել խորհրդատվական աշխատանքը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, քանի որ, ըստ կնքված պայմանագրի, դեռեւս երկու փուլ կա։ «Երկրորդ փուլով առաջարկվել էր, որ ընկերությունն ուսումնասիրի Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը եւ փորձի գտնել ցանցերի եւ կառուցվածքների զարգացման ուղիները եւ մատնանշի որոշակի ռեզերվներ, եթե կան այդպիսիք համակարգում, սակագների ավելի մեղմ տարբերակներ ունենալու հետ կապված»,–նշեց նա։
Խորհրդատվական աշխատանքի երրորդ փուլում ընկերությունը խորհրդատվության առաջին երկու փուլերի արդյունքների հիման վրա պետք է ներկայացնի համակարգի զարգացման ռազմավարական ծրագրեր։
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 468 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024