ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 15:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 19 » Մշտապես վերընթաց զարգացող հարաբերություններ /ՀՀ նախագահն ընդունել է ԱՄՆ—ի պետքարտուղարի Եվրոպայի եվ Եվրասիայի հարցերով փոխտեղակալին/
15:59
Մշտապես վերընթաց զարգացող հարաբերություններ /ՀՀ նախագահն ընդունել է ԱՄՆ—ի պետքարտուղարի Եվրոպայի եվ Եվրասիայի հարցերով փոխտեղակալին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ով Հայաստան է ժամանել տնտեսական հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է հանձնաժողովի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության համակարգման կարեւոր եւ հաջողված ձեւաչափ է։ Ընթացիկ տարում, նախագահի գնահատմամբ, հայ—ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություններում ունեցած կարեւոր ձեռքբերումներից էր առեւտրի եւ ներդրումների խրախուսման մասին (TIFA) շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչը նաեւ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության մասին է վկայում։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ—ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրել, եւ դա տեղի է ունեցել երկուստեք ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար եւ այլն, որոնց շրջանակներում տարեցտարի նոր ձեռքբերումներ են արձանագրվում։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության ձեւաչափերում։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՆ—ի ջանքերը։ Նախագահը կարեւորել է նաեւ Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահող երկրի, շարունակական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։
ԱՄՆ—ի պետքարտուղարի փոխտեղակալը եւս բարձր է գնահատել հայ—ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ընդգծելով, որ Հայաստան է ժամանել առաջին հերթին Միացյալ Նահանգների գնահատանքը հայտնելու անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության համար, որը, ըստ նրա, հատկապես կարեւոր է գնահատվում համաշխարհային վերջին զարգացումների եւ Փարիզում տեղի ունեցածի համատեքստում։
«Միացյալ Նահանգները եւ Հայաստանը գործընկերներ են խաղաղությանը, կայունությանը եւ բարեկեցությանն առնչվող տարաբնույթ հարցերում։ Մենք բարձր ենք գնահատում գլոբալ անվտանգության ոլորտում Հայաստանի ներդրումը, մասնավորապես՝ 2004 թվականից Կոսովոյում եւ 2010 թվականից Աֆղանստանում՝ ՆԱՏՕ—ի շրջանակում, 2014 թվականից Լիբանանում՝ ՄԱԿ—ի շրջանակում, իսկ վերջերս խաղաղապահության հարցերին նվիրված ՄԱԿ—ի վեհաժողովում, Հայաստանը հայտարարեց ամբողջ աշխարհում խաղաղապահ առաքելություններին աջակցելու իր պատրաստակամության մասին։ Ուրախ եմ լինել այստեղ՝ Երեւանում եւ օգնել մեր երկու երկրների միջեւ առեւտրային կապերի սերտացմանը՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի միջոցով։ Մենք, տեղի մեր գործընկերների հետ, շարունակում ենք աշխատել՝ աջակցելու Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում եւ ժողովրդավարական զարգացման, այդ թվում՝ նաեւ սահմանադրական բարեփոխումների դեկտեմբերի 6—ին նախատեսված հանրաքվեի թափանցիկության, ներառականության ու ներկայացուցչականության հարցերում»,–ՀՀ նախագահի հետ հանդիպմանն ասել է Բրիջիթ Բրինքը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024