ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 19:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 26 » «Նաբուկո». մահը շարունակվում է /Ծրագրին կենդանություն հաղորդելու թյուրքական փորձերը տապալվում են/
10:05
«Նաբուկո». մահը շարունակվում է /Ծրագրին կենդանություն հաղորդելու թյուրքական փորձերը տապալվում են/

Մենք հետեւել ենք «Նաբուկո» նախագծի շուրջ գրեթե բոլոր ծավալումներին՝ հենց սկզբից եզրահանգելով, որ այդ նախագիծն առավելապես թյուրքական խաղ է՝ Եվրոպա—Ռուսաստան առանցքում խաղացող դառնալու համար՝ Հայաստանի համար բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ։ Այս եզրակացությունից հետո շատ տնտեսական ու քաղաքական վերլուծաբաններ իմ դիրքորոշումը համարեցին «նախնական ու զգացմունքային»։ Այսօր նույն՝ «նախնական ու զգացմունքային» տեսակետն ունեն նաեւ նրանք։
Ինչեւէ, նախնական տեսակետի ժամանակ ասել էինք, որ «Նաբուկո» նախագիծը մեռած է ի ծնե, ու ցայսօր այդ նախագծից խոսում են՝ առանց կիրառական որեւէ քայլի։ Հայտնի անեկդոտի նման է ստացվում՝ մահը շարունակվում է։ Այս օրերին միջազգային մամուլը գրում է, թե «Նաբուկո»—ն մեռավ վերջնականապես», «Նաբուկո»—ի խողովակները վառվեցին», «Նաբուկո»—ն հոգեվարքի մեջ է», «Նաբուկո»—ն վերջին շունչն է փչում»։ «Նաբուկո» կոնսորցիումի պաշտոնական կայքէջը լուռ է, միայն խոսում է իրենց «կառավարման բարձր ստանդարտներ ունենալու» մասին։ Իսկ «Նաբուկո»—ի մեռնելու խոսակցությունները թարմացան ճիշտ այն ժամանակ, երբ վերստին արծարծվեց Հնդկաստանի կողմից թուրքմենական գազ գնելու պատրաստակամությունը։ Հիշեցնենք, որ Եվրոպան «Նաբուկո»—ի խողովակները լցվելիք ադրբեջանական գազից վաղուց է ձեռք քաշել, որովհետեւ Բաքուն հազիվ հասցնում է ռուսական կողմի պահանջարկը բավարարել (Մոսկվան Բաքվից շուկայականից թանկ գազ է գնում)։ Դրանից հետո Եվրոպայի հույսը մնացել էր Թուրքմենստանը (իմիջիայլոց, Թուրքմենստանը երբեք «Նաբուկո»—ի հետ կապված հստակ դիրքորոշում չի արտահայտել)։ Եվ ահա վերջինս թարմացրել է Հնդկաստանին գազ տալու իր պատրաստակամությունը։
Դեռ նախորդ տարի մայիսին Հնդկաստանի կառավարությունը թույլատրել էր GAIL պետական ընկերությանը Թուրքմենստանի գործընկերների հետ խողովակաշարի շինարարության պայմանագիր կնքել, որը թույլ կտա Հնդկաստանին գազ ստանալ միջինասիական երկրից։ Խողովակաշարը Թուրքմենստանից պետք է հասնի Աֆղանստան եւ Պակիստան եւ այստեղից էլ՝ Հնդկաստան։ Խողովակաշարի երկարությունը կլինի 1700 կմ, որը շահագործման կհանձնվի 2018թ.։ «Ֆրանս պրեսի» տվյալներով՝ այս ենթակառուցվածքը 7.6 մլրդ դոլար կարժենա։ Նախատեսվում է, որ խողովակաշարը Թուրքմենստանից օրական 90 մլն խմ կամ տարեկան 30 մլրդ խմ գազ կտանի։ Աֆղանստանը այս ծավալից կստանա օրական 14 մլն խմ, իսկ Պակիստանն ու Հնդկաստանը՝ օրական 38—ական մլն խմ գազ։ Կողմերը սակագնային հարցերը այս օրերին են քննարկում, ինչը եւ «Նաբուկո»—ի հետ կապված հերթական քննարկման առիթ է եղել։
Համապատկերում նկատի ունենանք, որ գազային ոլորտում Թուրքմենստանը ավանդաբար համարվում է Ռուսաստանի գործընկերը։ Բանն այն է, խորհրդային տարիներին Թուրքմենստանի խողովակաշարերը հիմնականում այնպես են կառուցվել, որ վառելիք են կարողացել տեղափոխել միայն Ռուսաստան, որն էլ իր հերթին այն Եվրոպա է տեղափոխել։ Հիմա Թուրքմենստանն է փորձում ռուսական լարը փոքր—ինչ թուլացնել՝ տարազանելով (դիվերսիֆիկացնելով) իր վառելիքի արտահանման ուղիները։ Եվ հաջողում է. օրինակ՝ 2009թ. Թուրքմենստան—Չինաստան գազատարն է բացվել, նաեւ Իրանին է վառելիք տալիս, հիմա էլ հնդկական կողմի հետ պայմանավորվեց։
«Հետաքրքիր» զուգադիպությամբ ուկրաինական եւ ադրբեջանական մամուլը այս օրերին գրեց. «Նաբուկո»—ն մեռավ, կեցցե TANAP–ը («Trans Anadolu»–Տրանսանատոլիական գազատարի նախագիծ)։ Այստեղ էլ հիշեցնենք, որ «Նաբուկո»—ից դուրս է եկել կոնսորցիումի ամենահիմնական մասնակիցներից մեկը՝ գերմանական RWE—ն։ Հետո էլ ադրբեջանական մամուլը թե՝ «ցանկության դեպքում կարելի է «Նաբուկո»—ն հարեցնել։ Լինում են չէ՞ հոգեվարքի մեջ գտնվող հիվանդներ, որ հետո լավ էլ առողջ ապրում են»։ Փոխարենը ուկրաինական մամուլն անդրադարձավ TANAP—ին՝ գրելով, որ այն ավելի կենսունակ է, քան «Նաբուկո»—ն։ Գերմանական մամուլը հիշեցնում է, որ դեռ անցյալ տարի Անկարան որոշելով օրակարգում պահել «Նաբուկո»—ի թեման, ընտրեց «Նաբուկո ուեսթ»—ի էժան խաղը։ Ընդ որում, Անկարան ցայսօր էլ խոսում է «Նաբուկո»—ի թարմացված տարբերակից՝ «Նաբուկո ուեսթ»—ից՝ պնդելով, թե դա տնտեսապես ավելի ձեռնտու է, որովհետեւ ավելի կարճ է, պակաս ծախսատար է, եւ շատ մասնակիցներ էլ պետք չեն։ Ռուսական մամուլը հարցնում է, թե եթե փոխվել է ծրագիրը, ապա ինչու՞ չի փոխվել ֆինանսավորման սխեման, եւ նախագծի 30 տոկոսը դարձյալ կֆինանսավորեն մասնակիցները, իսկ 70 տոկոսը կլինի վարկատուների հաշվին։ Մի հարց էլ է հնչեցնում ռուսական մամուլը. փոխվել է նաեւ «Նաբուկո»—ի գազատարի հզորությունը. խողովակաշարը կնեղանա եւ նախկինում որոշված՝ 31 մլրդ խմ գազի փոխարեն կտեղափոխի 23 մլրդ խմ, բայց գումարի չափի կրճատման մասին դարձյալ չեն խոսում։
Մեր կողմից էլ հարց հնչեցնենք «Նաբուկո ուեսթ»—ի մասով. սա էլ կլցնի ադրբեջանական «Շահ դենիզ» հանքավայրը։ Սա այն հանքավայրը չէ՞, որ արդյունահանման հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի, եւ որից մի ժամանակ դժգոհել էին նաեւ «Բրիթիշ փեթրոլիում»—ը եւ նորվեգական «Սթեթօյլ»—ը։ Պատասխանը դրական է։ Ուշագրավ է այն, որ «Նաբուկո ուեսթ»—ից խոսում են Անկարայում եւ «Նաբուկո» կոնսորցիումում, իսկ Բաքվից առայժմ պաշտոնական որեւէ արձագանք չկա։ Չի կարող լինել այն պարզ պատճառով, որ Բաքուն պարտավորվել է Մոսկվային վաճառվելիք գազի ծավալները 2013թ. ավելացնել 2012թ. համեմատ։ Շարունակենք մեր երկրորդ հարցադրումը. այդ ինչպե՞ս Ադրբեջանը պիտի կարողանա ե՛ւ Մոսկվային տրվելիք գազի ծավալները ավելացնել, ե՛ւ «TANAP»—ը լցնել, ե՛ւ «Նաբուկո ուեսթ»—ը։ Ադրբեջանն առայժմ դարձյալ չի խոսում, փոխարենը «Նաբուկո» կոնսորցիումի տնօրենն ասում է, թե՝ «Ադրբեջանի գազը կբավականացնի»։ Միջազգային որոշ գործակալությունների լրագրողներ փորձել են ճշտել տնօրենից, թե ինչ հիմքեր ունի նրա՝ ադրբեջանական կողմի հանդեպ վստահությունը։ Ի պատասխան հնչել է. «Մենք շատ ենք գնահատում Ադրբեջանին։ Նա կլցնի ե՛ւ «TANAP»—ը, ե՛ւ «Նաբուկո ուեսթ»—ը»։ Պարզվում է՝ «Նաբուկո»—ի տնօրենը լավատեղյակ է ադրբեջանական հանքավայրերում գազի պաշարների տվյալներին։ Տնօրենը չի հերքում, այո, քաջատեղյակ է, եւ իր լրատվության աղբյուրը SOCAR—ն է։
Վերջում, արդեն առանց մեկնաբանությունների, ընդամենը մեր ընթերցողներին տեղեկացնեմ, որ SOCAR—ը ադրբեջանական պետական ընկերություն է։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 436 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024