ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 21.07.2017, 22:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 23 » Նաեւ՝ տեխնոլոգիական զարգացման կենտրոն / Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողով Երեւանում/
11:40
Նաեւ՝ տեխնոլոգիական զարգացման կենտրոն / Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողով Երեւանում/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ մասնակցել է «ՏՏ արտապատվիրում եւ ներդրումներ» խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ բարենպաստ ներդրումային եւ գործարար միջավայրի, բավարար ենթակառուցվածքների առկայությունը, արտահանման ընդլայնման ներուժ ունեցող ոլորտների զարգացումն ու այդ ոլորտներում առկա մրցակցային առավելություններն այն հիմնական գործոններն են, որոնք Հայաստանը գրավիչ եւ հետաքրքիր են դարձնում ներդրողների համար։ «Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը ձեւավորվել եւ իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա եւ նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը։ Հայաստանում ներկայումս գործում են մի շարք առեւտրային արտոնյալ ռեժիմներ, աշխատուժը բավական կրթված եւ որակավորված է, արտահանումը չի հարկվում, չկա արտահանման քանակական սահմանափակում։ Բացի այդ, Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում տնտեսության ազատության եւ գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով։ Դրա մասին են վկայում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշները»,–ասել է վարչապետը։
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, եւ վերջին տարիներին այս բնագավառում արձանագրվել է զգալի առաջընթաց։ 
«Այս ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես՝ բարձր որակավորում ունեցող, տեխնոլոգիական գիտելիքներով եւ գործարար հմտություններով օժտված կադրեր, ցածր գործառնական ծախսեր, խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ։ Մեր հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը։ Մասնավորապես՝
Ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի եւ տեղեկատվական հասարակության զարգացումը.
Ամրապնդել Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքը, ինչպես նաեւ ապահովել հայաստանյան ՏՏ ոլորտի ներթափանցումն ու ներկայությունը համաշխարհային շուկայում եւ հատկապես աճի բարձր պոտենցիալով շուկայական թիրախային սեգմենտներում.
Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքների եւ տեղեկատվական հասարակության զարգացմամբ խթանել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտների աճը, եկամուտների բարձրացումը եւ գիտելիքահեն տնտեսության կայացումը։
Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտը հետ չի մնում համաշխարհային տնտեսության զարգացումներից։ Իրենց սեփական արտադրանքը մշակող եւ գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքների ոլորտում ներդրումներ կատարող հայաստանյան ՏՏ ընկերությունների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը դրական ցուցանիշ է եւ վկայում է այն մասին, որ Հայաստանում այս ոլորտը, օտարերկրյա ընկերությունների համար արտապատվիրման շուկա լինելուց զատ, դառնում է նաեւ տեխնոլոգիական զարգացման կենտրոն։ Ընդհանուր առմամբ, հայաստանյան ՏՏ ընկերությունների արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է։ Արտահանումների առավելագույն մասը՝ մոտ 79.5 տոկոսը, ուղղվում է ԱՄՆ եւ Կանադա, 10.8 տոկոսը՝ Եվրոպա, 8.4 տոկոսը՝ Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ։ Հաշվի առնելով արդեն իսկ արձանագրված հաջողությունները՝ ՀՀ կառավարությունն այսուհետեւ եւս հետեւողական է լինելու ՏՏ ոլորտի զարգացման քաղաքականության շարունակականության ապահովմանը»,–եզրափակել է կառավարության ղեկավարը եւ արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, միջոցառումն ուղղված էր հայկական ՏՏ—ի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու եւ Հայաստանը ներդրումների ու աութսորսինգի կենտրոն դարձնելու հարցերի քննարկմանը։
«Ասում ենք՝ «Ինչո՞ւ Հայաստան», որովհետեւ մենք ապրում ենք մի երկրում, ուր մի նոր հրաշք է բացահայտվել, որի անունն է տեղեկատվական տեխնոլոգիաներ։ 2001 թվականից, երբ ոլորտը հռչակվեց առաջնահերթություն, բավականին հետաքրքիր զարգացումներ եղան երկրում։ 15 հազար աշխատատեղ, միջին աշխատավարձը ավելի քան 1000 ԱՄՆ դոլար է, եթե համեմատենք այլ ոլորտների հետ, երեւի ամենաբարձրն է։ Կազմակերպությունների քանակն ավելի քան 500 է, ես այլ ոլորտ չգիտեմ, ուր այսքան մասնագիտացված կազմակերպություններ լինեն։ Շրջանառությունը 20—25 տոկոս է, էլ ինչ է պետք Հայաստանի նման երկրի համար, որն ունի 3 միլիոն բնակչություն։ Պարզվում է մեզ դա բավարար չէր, վեց տարի առաջ այդ հրաշքը սկսեց նոր ձեւաչափ ստանալ։ Ստեղծվեցին նոր կազմակերպություններ, որոնք ոչ միայն ուշադրություն էին դարձնում պատվերների կատարման, ներդրումների ներգրավման վրա, այլեւ սկսեցին իրենց ժամանակի մեծ մասը դնել նոր լուծումների ու արտադրանքների ստեղծման ուղղությամբ»,—ասել է Ենգիբարյանը։
Նրա խոսքով, այդ հաջողությունը ոգեւորեց ոլորտի մասնագետներին, քանի որ նշյալ կազմակերպություններն ապացուցեցին, որ հնարավոր է Հայատանը տեղակայել աշխարհի քարտեզի վրա՝ իրենց մշակած լուծումների ու ստեղծած արտադրանքի շնորհիվ։
Բայց, ինչպես Ենգիբարյանն է նշում, այս ամենը հնարավոր չէր լինի առանց կառավարության աջակցության։ Այստեղ նա կարեւոր համարեց նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրող օրենքը, որի շնորհիվ տարեկան միջինում 70 նոր ընկերություն է ստեղծվում։ Բացի այդ, նա ընդգծել է Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության եւ մասնավոր կազմակերպությունների համագործակցությամբ դրամաշնորհային համաֆինանսավորվող մրցույթների անցկացումը, որի արդյունքում 33 թիմեր առաջին փուլում հնարավորություն ստացան դուրս գալ համաշխարհային շուկաներ, որոնցից հինգն էլ վերջերս են վերադարձել Սիլիկոնյան հովտից։ Ստեղծվեց Գրանատուս վենչուրային հիմնադրամը, որը հիմնականում ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում։ «Այս միջավայրը չի կենտրոնանում միայն Երեւանում, եւ չի սահմանափակվում վերազգային կազմակերպություններով։ Աշխատանք է տարվում, որ ամբողջ Հայաստանը դառնա տեխնոլոգիական հանգույց։ Գյուրու եւ Կապանի տեխնոլոգիական կենտրոնների աշխատանքի օրինակով կարող ենք ասել, որ հնարավոր է մարզերում ստեղծել միջավայր, ուր կձեւավորվեն տեղական ու միջազգային կազմակերպություններ»,—հավելել է Բագրատ Ենգիբարյանը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քննարկելու են ոլորտում առկա չորս հիմնական բացերն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը։ «Համաժողովի ժամանակ կխոսվի, թե ինչպես պետք է Հայաստանը ներկայանա աշխարհին, ինչպես խորհրդատվական ընկերությունները գործեն, ինչ ռեսուրսներով, քանի որ այսօր ռեսուրսների սահմանափակման հարցեր կան»,—ասել է Կարեն Վարդանյանը։ Անդրադառնալով ոլորտի բացերին՝ Վարդանյանը նշել է, որ որակյալ կադրերի խնդիրն է, պետության կողմից հայկական արտադրանքի օգտագործումը, ձեռներեցության զարգացումն ու հայկական ՏՏ ապրանքանիշի աշխարհում առաջխաղացումը։
«Էրնսթ Ընդ Յանգե ընկերության Նյու Յորքի գրասենյակի ՏՏ խորհրդատու Էմմա Առաքելյանը շեշտել է, որ իրենք կազմակերպել են հատուկ նշանակություն ունեցող համաժողով՝ փորձելով ներգրավել տարբեր շահագրգիռ կողմերի։ «Այս համաժողովն առանձնահատուկ է, քանի որ բոլոր շահագրգիռ կողմերն այստեղ են հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեկ աստիճան ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Մեր հիմնական թիրախը Հայաստանն ամենազարգացած ՏՏ արտապատվիրման երկիր դարձնելն է»,—ասել է Էմմա Առաքելյանը։ hhpress.am

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 24 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017