ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 22:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 4 » ՆԱՏՕ—ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը /Հայաստանը լիարժեքորեն օգտագործում է գործընկերության բոլոր գործիքները/
14:53
ՆԱՏՕ—ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը /Հայաստանը լիարժեքորեն օգտագործում է գործընկերության բոլոր գործիքները/

ՆԱՏՕ—ի հետ ունենք բավականին երկար պատմություն եւ բոլոր գործընթացներում արձանագրել ենք առաջընթաց։ Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ—ի շաբաթի» շրջանակներում երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը։ «Արձանագրած առաջընթացի հետ միասին օրակարգային ծրագրեր ենք առաջ քաշում մեր համագործակցության մեջ, ներգրավում ենք նոր ոլորտներ»,– նշեց Ս. Մկրտչյանը՝ ներկայացնելով համագործակցության չորս հիմնական բաղադրիչները՝ քաղաքական երկխոսություն, պաշտպանություն, արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցություն եւ խաղաղության ծրագրի շրջանակներում համագործակցություն։
Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի կապի սպա Ուիլյամ Լահյուն նշեց, որ այս պաշտոնում է արդեն չորս տարի, եւ Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունները կարեւոր են եւ որոշ առումով նաեւ յուրահատուկ, քանի որ ՀԱՊԿ միակ անդամ երկիրն է, որ մասնակցում է ՆԱՏՕ—ի ղեկավարած խաղաղապահ գործողություններին։
«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կառուցված չեն մրցակցային հիմքի վրա, այլ գտնվում են գործընկերային շահերի հիմքի վրա։ ՀՀ հետ ՆԱՏՕ—ի համագործակցության նպատակներից է օժանդակել խաղաղության եւ անվտանգության կայունացման հաստատմանը ոչ միայն այս տարածաշրջանում, այլեւ ավելի գլոբալ առումով»,—ասաց Ուիլյամ Լահյուն։
Նա նկատեց, որ Հայաստանը լիարժեքորեն օգտագործում է գործընկերության բոլոր գործիքները, որոնք տրամադրում է Հյուսիսատլանտյան դաշինքը. «Ձեր խաղաղապահ ուժերը այս համագործակցության փայլուն օրինակ են, նրանք վարժվում են ՆԱՏՕ—ի ստանդարտներին համապատասխան»։
ՆԱՏՕ—ի կապի սպան ընդգծեց համագործակցության մյուս նախաձեռնությունը՝ բարեվարքության կանոնակարգը, որի գլխավոր նպատակը ԶՈւ կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է. «Այս շաբաթ կազմակերպվում է առաջնորդության դասընթացներ կառավարության ներկայացուցիչների համար»։
Ուիլյամ Լահյուն անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ նշեց, որ ՆԱՏՕ—ն աջակցում է խաղաղ կարգավորմանը։
«ՆԱՏՕ—ն անմիջապես չի մասնակցում խաղաղ բանակցություններին կամ կարգավորման գործընթացին, բայց աջակցում է այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են այդ հարցով»,–նշեց նա։
Նրա խոսքերով, այս շարունակվող խնդիրն իր բացասական ազդեցությունն է թողնում ողջ տարածաշրջանի վրա. «Այն բացասական ազդեցություն ունի ոչ միայն անվտանգության խնդիրների, այլեւ տարածաշրջանի ապագայի եւ տնտեսական բարգավաճման վրա»։
Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցին, նա ասաց. «Հետաքրքիր հայեցակարգ է, սակայն ՆԱՏՕ—ի նպատակների մեջ չի մտնում։ Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը եւ այլ ներգրավված կողմերը միջազգային հանրության աջակցությամբ որոշեն, որ խաղաղապահների տեղակայումը կարող է նպաստավոր լինել հակամարտության կարգավորման համար, որ դա թույլ կտա վերջ տալ մարդկային կորուստներին, միգուցե հարցը քննարկվի»։
Սամվել Մկրտչյանն էլ իր հերթին նշեց, որ խաղաղապահ գործողությունների խնդիր օրակարգում կա, սակայն այն լինելու է աջակցություն հակամարտության կարգավորման խաղաղապահ համաձայնագրին եւ չի կարող լինել մինչեւ համաձայնագրի կնքումը, որովհետեւ միայն դրանից հետո պարզ կլինի՝ ինչ բնույթ կկրի խաղաղապահ գործունեությունը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 326 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024