ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 27 » Նավթադոլարները ցանկալի արդյունք չապահովեցին /Թեեւ ԵԽԽՎ—ի «իմունային համակարգը» բավականին թույլ է/
10:23
Նավթադոլարները ցանկալի արդյունք չապահովեցին /Թեեւ ԵԽԽՎ—ի «իմունային համակարգը» բավականին թույլ է/

Ստրասբուրգում երեկ՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի երկրորդ օրը, քննարկման էին դրված հակահայկական երկու զեկույցներ, որոնցից մեկն ընդունվեց, մյուսը՝ ոչ։
Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ բանաձեւի նախագծին գրեթե ողջ կազմով կողմ էին քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Սերբիան։ Բազմաթիվ դեմ ձայներ էին ստացվել Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Սլովակիայից, Հունաստանից ու Մեծ Բրիտանիայից։
Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձեւի նախագծին ողջ կամ գրեթե ողջ կազմով կողմ էին քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Սերբիան։ Ողջ կազմով դեմ էին քվեարկել Հայաստանը, Շվեդիան, Շվեյցարիան։ Քվեները բաժանվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի պատգամավորների շրջանում։
ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակությունը իր երախտագիտությունն է հայտնել ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում։ Այդ մասին ընդգծվում է պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 26—ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը։
Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ՌԴ—ի եւ ԱՄՆ—ի կողմից արտահայտած դիրքորոշումներին ու հայտարարություններին։
Բանաձեւերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը եւ անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարի 22—ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաեւ լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները։
Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձեւը։
Ինչ վերաբերում է Սարսանգի վերաբերյալ բանաձեւին. ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսեւորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար—տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն։
Մենք երախտագիտություն ենք հայտնում ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձեւերի քվեարկության ժամանակ եւ իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին Ռոբերտ Ուոլթերի՝ ԼՂ կարգավորման համար վտանգավոր զեկույցը»։


Պետք է աշխատել ավելի համակարգված
 

«Շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աշխատել են այս ողջ ընթացքում, որ առնվազն այս արդյունքն այսօր ունենք։ Առաջինը՝ ԵԽԽՎ—ն մերժեց Ուոլթերի լիակատար հակահայկական բանաձեւը, իսկ երկրորդ բանաձեւի հետ կապված՝ մենք պետք է դեռ աշխատենք։ Սա նաեւ մեզ համար պետք է դաս լինի, թե ինչպիսի աշխատանքներ պետք է կատարենք հետագայում»,— «Panorama.am»—ին ասել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով եւս մասնակցում էր ԵԽԽՎ նիստին։
Պատգամավորի խոսքերով, ներկայումս արդեն պետք է սառնասրտորեն ուսումնասիրել բոլոր այն բացթողումները, որոնք ունեցել ենք եւ մշակել այն հնարավոր ռազմավարությունը, որ պետք է ապագայում իրականացնել՝ այլեւս թույլ չտալու հակահայկական բանաձեւերի ծագումն ու առաջխաղացումը։
«Ամենախնդրահարույցը Ուոլթերի զեկույցն էր, որը մերժվեց ԵԽԽՎ—ի կողմից։ Սա մեզ համար շատ կարեւոր էր։ Երկրորդ զեկույցը հումանիտար առումով քննարկելի էր, սակայն մեզ համար անընդունելի էին զեկույցում առկա քաղաքական մոտեցումները։ Այս 2 զեկույցների համադրության դեպքում կտեսնենք, որ այն հակահայկական շղթան, որը կառուցվել էր ադրբեջանական լոբիի կամ հենց ադրբեջանցիների կողմից, ըստ էության ճեղքվեց»,—«Panorama.am»—ին ասել է ԵԽԽՎ—ում ՀՀ պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը։
Պատգամավորի խոսքերով, Ուոլթերի զեկույցի տապալումը ցույց տվեց, որ չնայած մեծ լոբբիստական աշխատանքին, մեծամասնության մոտ կա այն պատկերացումը, որ Մինսկի խումբն այն կառույցն է, որ պետք է շարունակի զբաղվել հակամարտության կարգավորմամբ։
«Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» խորագրով բանաձեւը ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին»,—«Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«ԼՂՀ տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարի օգտագործումը, համաձայն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, եղել է եւ լինելու է Արցախի ժողովրդի սուվերեն իրավունքը, որը չի կարող ոտնահարվել որեւէ բանաձեւում»,—«News. am»—ին ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ ընդունած բանաձեւը։ Նրա խոսքով՝  Ուոլթերի բանաձեւի մերժվելը վկայում է այն մասին, որ «ԵԽԽՎ—ում կան առողջ բանականության կողմնակիցներ, որոնք հասկանում են պահի պատասխանատվությունն ու լրջությունը»։
Ըստ փոխնախարարի, «տուրք չտալով ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարելու ուղղությամբ Ադրբեջանի քաղաքականությանը՝ ԵԽԽՎ—ն փաստորեն հաստատել է, որ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը գտնվում են իր իրավասության դաշտից դուրս եւ պետք է դիտարկվեն կողմերի միջեւ փոխադարձաբար համաձայնեցված եւ միջազգային մանդատով օժտված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։
«Panorama.am»—ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը եւս ողջունել է Ուոլթերի զեկույցի մերժումը։ «Եվ սա ինչ—որ ձեւով ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների հաղթանակ է բռնապետության ու կոռուպցիայի դեմ,–ասել է նա։–Բայց մյուս կողմից մյուս աննորմալ զեկույցն ընդունվեց, որն ընդհանրապես տրամաբանական չէ։ Սա ցույց է տալիս, որ ԵԽԽՎ—ում եւ ընդհանրապես Եվրոպայում կան լուրջ խնդիրներ, եւ ԵԽԽՎ—ն չունի այն իմունային համակարգը, որ դիմակայի կոռուպցիոն հոսքերին ու իր ներսում եղած կաշառակերությանը»։
Բաբայանի որակմամբ, սա հայկական կողմի պարտությունը չէ. այդ զեկույցները պարտադիր կատարման որեւէ ուժ չունեն. «Թող Ադրբեջանը միլիարդներ ծախսի, պետական բյուջեն դատարկի, մեզ համար ավելի լավ, բայց մյուս կողմից մենք, իրոք, այդ ժողովրդավարությունը որպես կարեւոր արժեք ենք ընդունում։ Երբ որ տեսնում եմ, որ ժողովրդավարական կարեւոր ատյաններից մեկը պարզապես դարձել է, մեղմ ասած, արեւելյան շուկա, որտեղ ամեն ինչ վաճառվում ու գնվում է, սա իրոք, ողբերգություն է»։
Որո՞նք են լինելու պաշտոնական Ստեփանակերտի քայլերն ի պատասխան բանաձեւի ընդունման։ Ի պատասխան այս հարցի, Բաբայանը նշել է. «Մենք շարունակելու ենք մեր պետության կառուցումն ու ուժեղացումը։ Սա է մեր պատասխանը Ադրբեջանի կողմից ագրեսիայի ցանկացած դրսեւորման»։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  զեկույցներին. «ԵԽԽՎ—ն մերժեց ղարաբաղա—ադրբեջանական հակամարտությունն ամբողջությամբ խեղաթյուրող զեկույցը։ Դրանով կասեցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու խաղաղ կարգավորմանը խոչընդոտող մի մեծ քայլ։ ԵԽԽՎ մեծամասնությունն արգելեց Ադրբեջանին զբաղվել խաբեությամբ ու վտանգել խաղաղությունը Հարավային Կովկասում։
Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն բան արեցին հանուն ճշմարիտ ու արդար քաղաքականության հաղթանակի...
P. S. Ինչ վերաբերում է Միլիցա Մարկովիչի զեկույցին. վստահ եմ, ադրբեջանցուն ջուրը չէ, որ հետաքրքրում է։ Նա փորձում է հումանիտար վերնագրերի տակ քաղաքական տեքստեր թաքցնել, որը մեկ բառով պետք է անվանել մանր ժուլիկություն։ Կարծում եմ ԵԱՀԿ ՄԽ—ի հետագա աշխատանքներին այն չի խոչընդոտի»։
«Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակության աշխատանքը հաջողված էր,–«Արմենպրեսի» հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը. «Պետք է դրական գնահատականի արժանանցնել խորհրդարանական դիվանագիտության, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց աշխատանքը, ովքեր ջանքեր չեն խնայել այս արդյունքին հասնելու համար։ Շնորհավորում եմ մեր դիվանագիտությանը հերթական նոր կարեւոր ձեռքբերման կապակցությամբ»։
Լեռնային Ղարաբաղի հետ կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվելիք բանաձեւերի՝ հօգուտ Ադրբեջանի «միանշանակ ընդունվելու» մասին մի ամբողջ շաբաթ սեփական ժողովրդի առաջ գլուխ գոված ադրբեջանական իշխանություններն այժմ էլ համաժողովրդական ողբի ալիք են բարձրացրել՝ Ստրասբուրգում տեղի ունեցած նիստի ժամանակ դրանցից միայն մեկի ընդունվելու կապակցությամբ։
Ադրբեջանական ԶԼՄ—ները եւ քաղաքական շրջանակները դատապարտել են ԵԽԽՎ—ին՝ «հայամետ» կեցվածք ցուցադրելով ԼՂ խնդրի լուծմանն «օգնող» բանաձեւը չընդունելու համար»։
«Եվրախորհրդարանականները Հայաստանին դատապարտել են միայն ջրի համար»,– ԵԽԽՎ—ից նեղացած գրում է պաշտոնական Բաքվի խոսափող «haqqin.az»—ը՝ դժգոհություն հայտնելով, որ ԵԽԽՎ—ն Հայաստանին «ագրեսոր» չի ճանաչել։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 440 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024