ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 09:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 14 » Նախ մե՛նք պիտի մեզ հավատանք
14:51
Նախ մե՛նք պիտի մեզ հավատանք

Եվրոպացի դիտորդների՝ Հայաստան ժամանումով կրկին գերարդիական դարձավ արտերկրյա դիտորդների ու արդարության կապը։ Մինչդեռ, հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության մակեդոնացի ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան հայտարարել էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ը ընտրությունների ոստիկանություն չէ եւ ոչ էլ փոխարինում է ընտրությունները կազմակերպող իշխանություններին։
Արդյո՞ք միայն արտերկրյա դիտորդներն են արդար ընտրությունների երաշխիքը, եւ արդյո՞ք նրանք, ովքեր միանշանակ այդպես են մտածում, կասկածի տակ չեն դնում ոչ միայն տեղացի ընտրողի, այլեւ տեղացի դիտորդների ազնվությունը։ Չէ՞ որ սա նշանակում է անվստահություն սեփական ժողովրդի, ընտրողի նկատմամբ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է գնալ ու այդ նույն ընտրողի հետ հանդիպել, նրանից աջակցություն ակնկալել։
Ի վերջո, օտարերկրացի դիտորդներն իրենք են այն կարծիքին, որ չի կարելի այդպես մտածել։ «Չի կարելի հաջող ընտրություններ անցկացնելու բեռն ամբողջովին դնել արտասահմանցի դիտորդների ուսերի վրա, դա ազգային պատասխանատվության խնդիր է, իսկ մենք եկել ենք սատարելու այդ գործընթացին եւ ազգին»,–ընդամենը մեկ օր առաջ նշել էր ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը։
Հիշեցնենք, որ երբ պարզվեց, որ ոմանց ակնկալած 2000 դիտորդի փոխարեն շատ ավելի քիչ օտարերկրյա դիտորդներ են գալու, երկինքը մթնեց, արեւը խավարեց, ժամանակն իր շավղից դուրս սայթաքեց...
Մինչդեռ բարոնուհի Նիքոլսոնը ժպտադեմ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «ինչպե՞ս կարձագանքեիք ընդդիմության ներկայացուցիչների այն մտահոգություններին, որ մի քանի հարյուր դիտորդներն ի վիճակի չեն լինի լիարժեք դիտարկում իրականացնել 2 հազար ընտրատեղամասերում», մասնավորապես, ասել էր. «Հայաստանում աշխատելու է դիտորդների թերեւս ավելի արժեքավոր հանրություն, լինելու են մոտ 16 հազար տեղացի դիտորդներ, արդեն սկսում եմ մտածել՝ տեղամասերում ընտրողների համար տարածքը կբավականացնի՞»։
Հայաստանում ունեցած իր հանդիպումներից հետո ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը հեռանում է լավատեսությամբ եւ հավատում, որ այս տարի կանցկացվեն լավագույն ընտրությունները Հայաստանի պատմության մեջ։ Բայց առաջին հերթին մե՛նք պիտի մեզ հավատանք, այլապես եթե ոչ մեկին չհավատանք ու սկսենք բոլորին կասկածել, ի՞նչ հարգանք պիտի ակնկալենք կամ պահանջենք օտարերկրացուց մեր նկատմամբ, լինի նա դիտորդ թե պատգամավոր, բարոնուհի թե սենատոր... hhpress.am

Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 460 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024