ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 14:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 23 » ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ
10:03
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, անցած տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող աշխատանքների առաջին փուլի ընթացքին։ Ատոմակայանի ղեկավարությունը Նախագահին ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունից ներգրավված վարկային և դրամաշնորհային միջոցների շրջանակներում մեկնարկած՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի աշխատանքները։ Զեկուցվել է, որ արդեն սկսվել են համակարգերի, սարքավորումների և շինությունների համալիր զննման աշխատանքները, որոնք կավարտվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին: Դրանից հետո որոշում կկայացվի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ։ Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի և սարքավորումների փոխարինման աշխատանքներ։ Այդ ընթացքում կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի առավել բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ:

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 404 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024