ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 13 » Նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին
15:29
Նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին։
Նախագահը ողջունել է հյուրին՝ նշելով, թե ուրախ է, որ հանդիպումը կայանում է հենց Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31—րդ նիստի շրջանակներում։ Ֆրանկոֆոնիայի ղեկավար մարմնի հերթական հանդիպումը մեր երկրում, հանրապետության նախագահի խոսքով, առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար, եւ մեծ պատիվ ու պատասխանատվություն էր հյուրընկալել այդ կարեւորագույն միջոցառումը։ Ընդգծելով, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամ պետություններից է, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ մեր երկիրը հավատարիմ է ֆրանկոֆոն ընտանիքը միավորող արժեքների խրախուսման իր հանձնառությանը եւ մեծապես կարեւորում է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, վերջինիս գործընկեր կառույցների եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաեւ ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ համաժողովի բավականաչափ հագեցած օրակարգի շրջանակներում Երեւանում քննարկվեցին կարեւորագույն հարցեր, իսկ Հայաստանի կողմից առաջադրված թեման, որպես համաժողովի խորագիր, շատ խորհրդանշական էր, կարեւոր ու արդիական։ Նշելով, որ Ֆրանկոֆոնիան ընդհանուր արժեքներ կրող երկրների դաշինք է, որտեղ Հայաստանն ունի իր առանձնահատուկ եւ կարեւոր տեղը, Միկայել Ժանը վստահեցրել է, որ կազմակերպության շրջանակներում նոր հնարավորություններ ու հորիզոններ են բացվում լայն համագործակցության համար։ Ըստ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի, Ֆրանկոֆոնիան ամբողջ աշխարհում կարողացել է հաստատվել որպես կարեւոր դերակատար եւ վստահելի գործընկեր, ուստի անհրաժեշտ է ջանքեր գործադրել կազմակերպության մեծ ներուժը լիարժեք օգտագործելու ուղղությամբ։
Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը տիկին Միկայել Ժանը ներկայացրել է իր պատկերացումները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հեռանկարի, զարգացման մեծ հնարավորությունների եւ այդ գործընթացում Հայաստանի տեղի ու դերի մասին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 393 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024