ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 25 » Նախարարությունների թիվը հնարավոր է շոշափելիորեն կրճատվի /Նպատակը կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելն է/
16:26
Նախարարությունների թիվը հնարավոր է շոշափելիորեն կրճատվի /Նպատակը կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելն է/

Երեկ խորհրդարանում oրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության ղեկավարն ու անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նախարարությունների թվի կրճատման խնդիր դրվի։
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արձանագրումներից մեկը Հայաստանի պետական համակարգի անարդյունավետությունն ու դանդաղաշարժությունն է. «Ամենապրիմիտիվ խնդիրը լուծելու համար ստիպված ենք շատ երկար սպասել մինչեւ բոլոր ընթացակարգերով, բոլոր տեղերով անցնի, էլ չեմ ասում, որ որոշ տեղերում հնարավորինս դանդաղ տեմպերով է ամեն ինչը տեղի ունենում։ Չեմ ուզում թաքցնել, այո, մենք խնդիր ունենք ոչ թե զուտ կրճատելու, այլ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու»։
Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այսօր Հայաստանում նախարարությունների թիվն ավելի շատ է, քան օբյեկտիվորեն կա դրա անհրաժեշտությունը։ «Այո, մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի։ Եվ մենք հույս ունենք, որ մենք դա իրականացնելու մանդատ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կստանանք մեր ժողովրդից։ Բայց սա չի նշանակում, որ մենք փակ աչքերով, ուղղակի ֆանատիկորեն պետք է ամեն ինչ եւ բոլորին կրճատենք։ Մենք հասկանում ենք, որ որոշակիորեն հավասարակշռված գործընթացներ պետք է լինեն։ Իհարկե, մեր ցանկացած գործողություն ուղղված կլինի խնդիրների լուծմանը, ոչ թե խնդիրներ առաջացնելուն։ Այս համատեքստում պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, այդ թվում թվայնացման միջոցով, մեզ համար ամենակարեւոր առաջնահերթություններից է, որ պետք է լուծենք։ Ի վերջո, պետական կառավարման համակարգը խնդիրների լուծման տեսանկյունից առաջնային դեր ունի, եւ մենք պետք է ճշգրիտ եւ ժամանակին խնդիրները ախտորոշենք եւ լուծումներ առաջարկենք»,–մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ կառավարությունը եւ նրա կառուցվածքը միայն երեւացող մասն են։ «Բայց շատ ավելի չերեւացող մաս կա։ Հաջորդ արձանագրումն այն է, որ կառավարման ֆորմալ համակարգին զուգահեռ կան նաեւ ոչ ֆորմալ համակարգեր։ Որովհետեւ նախարարություններում ունենք վարչություններ, բաժիններ եւ այլն, իսկ կառավարությանը զուգահեռ ունենք հիմնադրամներ, ԾԻԳ—եր ՊՈԱԿ—ներ։ Ես կարծում եմ, որ սա, իհարկե, խնդրահարույց է։ Չեմ ասում, որ մենք դնելու ենք՝ փակ աչքերով ամեն ինչ կտրենք, բայց, իհարկե, այս հարցին լրջորեն անդրադառնալու ենք եւ արդեն իսկ սկսել ենք անդրադարձը, մասնավորապես, 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման համատեքստում»,–ասաց Փաշինյանը։
ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանի հարցը վերաբերում էր հայ—վրացական հարաբերություններին։
Նիկոլ Փաշինյանը գլոբալ առումով հայ—վրացական հարաբերություններում ամենակարեւոր խնդիրը համարեց դավադրությունների կանխավարկածը հանելն ու բացառելը երկկողմ հարաբերություններից։ «Եթե մեզ հաջողվի այդպիսի հարաբերություններ հաստատել, իսկ մեզ արդեն իսկ հաջողվում է նման հարաբերություններ հաստատել, մյուս հարցերի լուծումն ավելի հեշտ կլինի։ Ես չեմ համարձակվի պնդել, որ մեր հարաբերություններում ընդհանրապես խնդիրներ չեն լինի, բոլոր հարաբերություններում խնդիրներ կլինեն, քանի որ խնդիրների բացակայությունը նշանակում է հարաբերությունների բացակայություն, բայց շատ կարեւոր է մթնոլորտը։ Ես ուրախ եմ, որ վերջին ամիսներին կարողացել ենք բաց ու անկեղծ մթնոլորտ հաստատել հայ—վրացական հարաբերություններում։ Մենք Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ ուղիղ կապի մեջ ենք, ցանկացած պահի կարող ենք զանգել իրար, խնդիրներ առաջ քաշել, որպիսություն հարցնել, եւ դա շատ դրական է»,–ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ ընդգծեց, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ արձանագրել են, որ բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են։ «Ես հույս ունեմ, որ առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ կանենք եւ նոր թափ կհաղորդենք մեր քաղաքական, տնտեսական հարաբերություններին եւ մարդկային կապերին»,–ասաց Փաշինյանը։
ԱԺ խմբակցության անդամները հարցեր ուղղեցին նաեւ նախարարներին։ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց քրեակատարողական հիմնարկների մի քանի խնդիրներով։ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը մասնավորապես վստահեցրեց, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին եւ կալանավորներին մոլախաղեր խաղալ հարկադրելու կամ չխաղալու համար տուրք վճարելու ավանդույթը ամենաբարձր մակարդակով վերացվել է։ «Սակայն եթե խցերում մոլախաղեր են խաղում, դա ամբողջությամբ հնարավոր չէ վերացնել։ Արգելված իրերը, խաղաքարտեր, այն ամենը, ինչ հնարավոր է առգրավել, քրեակատարողական հիմնարկներում առգրավվում է։ Սակայն նկատվել է այսպիսի երեւույթ՝ ամեն ինչ վերացնելու պարագայում ուղղակի կարող են խաղալ, խաղադրույք կատարել սպորտային խաղերի վրա։ Անգամ բացահայտվել է դեպք, որ խաղադրույք են արել, թե նստած տեղից ճանճը որ ուղղությամբ կթռչի»,–ասաց նախարարի պաշտոնակատարը։
Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաեւ քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության մասին պատգամավորի հարցին՝ շեշտելով, որ այդ խնդիրը եւս լուծվել է. «Քրեակատարողական հիմնարկներում այսօրվա դրությամբ 1920 մարդ է մնացել։ Այսպիսի ցածր ցուցանիշ առանց համաներում իրականացնելու Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում չի եղել։ Սա մեր իրականացրած քաղաքականության արդյունքն է, դատական համակարգում իրավակիրառական պրակտիկան փոխելու արդյունք է։ Նաեւ այն չափով եւ այն ծավալով չի կիրառվում կալանքը, որքան նախկինում։ Օգտագործվում են նաեւ այլընտրանքային խափանման միջոցներ, սա երկրում իրականացված բարեփոխումների դրսեւորումն է»։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանի հարցը վերաբերում էր Հայաստանում բուհերի միավորմանը։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ բուհերի միավորումը Հայաստանում անխուսափելի է։ Միավորումը կապահովի բուհերի ֆինանսավորման արդյունավետությունը։ «Մենք խոսել ենք մասնավոր բուհերի վերամիավորման մասին։ Եթե բուհերի վերամիավորման ճանապարհով չգնանք, ապա պետությունն ավելի շատ ֆինանսական միջոցներ է ծախսելու, որն արդյունավետ չի լինի»,–ասաց Հարությունյանը։
Նա նշեց՝ վերջերս Գերմանիայի խորհրդարանում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպում է ունեցել։ Այնտեղ բոլորը զարմացել էին, որ Հայաստանի նման փոքր երկրում 68 բուհ կարող է լինել։ Հարությունյանը հավելեց՝ շատ երկրներ են գնացել բուհերի վերամիավորման ճանապարհով՝ անխուսափելի համարելով այդ գործընթացը նաեւ Հայաստանում։ hhpress.am

Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 300 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024