ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 15:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 22 » Նախատեսվում են փոփոխություններ /Որոնք կարեւորում են ընդդիմության ու կուսակցությունների դերը/
09:34
Նախատեսվում են փոփոխություններ /Որոնք կարեւորում են ընդդիմության ու կուսակցությունների դերը/

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին շուրջ մեկուկես ամիս ժամանակ է մնացել, եւ «այո»—ի կողմնակիցները ջանում են այս ընթացքում ներկայացնել սահմանադրական բարեփոխումների դրական կողմերը, որպեսզի ՀՀ քաղաքացիները որոշում կայացնելիս իմանան, թե ինչ է տալու իրենց նոր Սահմանադրությունը։
«Սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագիծը կարող է դառնալ վաղվա Հայաստանի առաջընթացի բացառիկ գրավականը»,–լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը։ Նա չի համաձայնել ընդդիմադիրների այն տեսակետին, թե սահմանադրական փոփոխությունները միտված են իշխանությունների վերարտադրությանը. «Այս իրավիճակում, երբ գործող նախագահը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո որեւէ պաշտոնի չի հավակնում, իսկ բարեփոխումներից հետո պայքարն ընթանալու է միայն կուսակցությունների միջեւ, իշխանությունների վերարտադրության մասին խոսելն ավելորդ եմ համարում։ Ցանկանում եմ նշել նաեւ այն հանգամանքը, որ վերարտադրության համար շատ ավելի հեշտ ու պրակտիկ է գործող համակարգը»։
Շիրակ Թորոսյանը կարեւորում է այն, որ սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագծով բարձրանում է ընդդիմության դերը. «Բարեփոխումներից հետո Ազգային ժողովի փոխնախագահներից մեկին առաջադրելու է ընդդիմությունը։ Ընդդիմությունը լուրջ հնարավորություններ է ստանում կարեւոր որոշումների վրա ազդեցություն ունենալու, ինչպես նաեւ պետական կարեւոր պաշտոնների նշանակման հարցում։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք համաձայն չեն լինի իշխանությունների վարած քաղաքականությանը, կարող են ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ եւ ազդեցություն ունենալ կարեւոր որոշումների վրա»։
Թորոսյանը մատնանշել է այն հանգամանքը, որ խորհրդարանական կառավարման համակարգը նպաստում է քաղաքական կուսակցությունների դերի բարձրացմանը։ Նրա խոսքով՝ եթե կառավարման կիսանախագահական համակարգում մեծ է նախագահի դերակատարումը, ապա կառավարման խորհրդարանական համակարգում լուրջ դերակատարում են ստանձնում ոչ թե անձերը, այլ կուսակցությունները։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշել է, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին. «Ի տարբերություն մյուս ուժերի՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը բառացիորեն միայն ու միայն գաղափարական տեսանկյունից է, որ դեմ է այս ներկայացված բարեփոխումներին»։ Նա դեմ է մի քանի դրույթների՝ մասնավորապես պատգամավորների թվի ոչ հստակ լինելուն։ Արամ Սարգսյանի համար նաեւ անհասկանալի է, թե ինչ է նշանակում երեխայի կարծիքի ազատ արտահայտում, եւ որ տարիքային խմբի երեխաներին է դա վերաբերում։
Շիրակ Թորոսյանի համար պատգամավորների թվի մասին դրույթի մեջ անհասկանալի ոչինչ չկա. «Եթե ընտրական օրենսգիրքը կնախատեսի հնարավոր երկրորդ փուլի գաղափարը, որը կնախատեսի պատգամավորների թվի աճ, ապա այդ դեպքի համար գրված է առնվազն 101 պատգամավոր։ Եթե ընտրական օրենսգիրքը չի նախատեսի, ապա այդ դեպքի համար խոսքը 101 պատգամավորի մասին է, եւ այստեղ անհասկանալի ոչինչ չկա»։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին, ասել է, որ այն նախեւառաջ հնարավորինս ներդաշնակ է դարձնելու հասարակ քաղաքացու կյանքը։
Նրա խոսքով՝ ամենակարեւոր հարցն այն է, թե ով է պատասխանատու ընտրությունների համար. «Գործող Սահմանադրությամբ պատասխանատուն քաղաքական ուժերն են, իսկ փոփոխություններն ամրագրում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է վերահսկում եւ ինքն է պատասխանատու ընտրությունների կազմակերպման ու անցկացման համար»։
Հակոբ Հակոբյանի խոսքով՝ պատգամավորը եւ քաղաքական ուժը ուղիղ կերպով պատասխանատու են քաղաքացիների առջեւ. «Նախագծի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մենք անհատի կերպարից վերանում ենք եւ բերում ենք քաղաքական ինստիտուտի կերպարը, որ յուրաքանչյուր պատգամավորի գործունեության համար ոչ թե ինքը պատասխան կտա հասարակության առաջ, այլ այն կուսակցությունը, որն այդ պատգամավորին ընդգրկել է իր ցուցակում։ Մարդ գաղափարից անցնում ենք ինստիտուտ գաղափարին»։
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ դեմ է խորհրդարանական կառավարման մոդելին։
Նրա համոզմամբ՝ սահմանադրական փոփոխություններ արվում են իշխանության վերարտադրության համար։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանի կարծիքով, սահմանադրական բարեփոխումների շնորհիվ ամրապնդվելու է հասարակ քաղաքացիների կապն իշխանության հետ։ Իսկ խորհրդարանական կառավարման համակարգը նորություն չէ, աշխարհի շատ երկրներում կիրառվում է եւ լավ հնարավորություն է տալիս խորհրդարանին, բոլոր կուսակցություններին՝ լուրջ դերակատարում ունենալու երկրի կառավարման հարցում։ «Սահմանադրական փոփոխությունները հիմք են դնելու կոլեգիալ որոշումներ ընդունելուն, եւ ավելանալու է ԱԺ—ի ու կուսակցությունների դերը՝ նրանք քաղաքական կառավարման մասն են դառնում։ ՀՀԿ—ն առանց կոալիցիայի էլ ուներ այնքան ձայն, որ կարող էր կառավարել, սակայն բարի կամք դրսեւորեց եւ դրսեւորելու է, որպեսզի այն ուժերը, որոնք ցանկանում են համագործակցել իշխանության հետ, հնարավորություն ունենան համագործակցելու»,–ասել է պատգամավորը՝ հավելելով, որ այս փոփոխությունների արդյունքում որոշումներ կայացվում են համատեղ, ոչ թե ինչ—որ մեկի ձեռքով, ինչ—որ կաբինետում։
Մ. Մինասյանը վստահեցրել է, որ սահմանադրական փոփոխությունները կարեւոր հայեցակարգային փոփոխություն են. «Նախագահական համակարգը գործել է մեր պետությունում, սակայն լուրջ բացթողումներ եւ թերություններ կան։ Նոր Սահմանադրությամբ բոլոր ոլորտների նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի»։
Նա վստահություն է հայտնել, որ փոփոխություններով առավել արդյունավետ է ազդեցությունը ե՛ւ տնտեսության, ե՛ւ հոգեւոր—մշակութային, ե՛ւ պետական կառավարման վրա։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 489 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024