ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 13.12.2017, 15:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [455]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [369]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [522]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 7 » Ներդրում հանուն ապագայի /Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց գերազանցության կենտրոնը/
09:37
Ներդրում հանուն ապագայի /Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց գերազանցության կենտրոնը/

Երեկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության եւ ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով։ Գերազանցության կենտրոնը Երեւանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եւ ֆրանսիական կազմակերպության միջեւ Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց, այն ստորագրվել էր նախագահ Սերժ Սարգսյանի 08.03.2017 թվականին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ հանրապետության նախագահի ներկայությամբ։
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի, պաշտոնատար այլ անձանց եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեի ուղեկցությամբ հանրապետության նախագահը շրջայց կատարեց նորաբաց կենտրոնում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով կենտրոնի հնարավորություններին։ Այն կառուցվել է պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա եւ «Շնեյդեր էլեկտրիկի» ու ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը կդառնա։
Պատասխանատուների հավաստմամբ, տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնելու եւ ծանոթանալու էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Նորաբաց կենտրոնը օգտակար կլինի նաեւ էլեկտրամատակարարման ոլորտի կայացած աշխատակիցների համար։
Կենտրոնի բացման շրջանակներում տեղի ունեցավ նաեւ «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների միջեւ քառակողմ համաձայնագրի ստորագրման արարողությունը։

Գիտակրթական հիմքով նոր զարգացումներ՝ էներգետիկ ոլորտում

Գերազանցության կենտրոնի բացումը նոր հնարավորություններ է ընձեռում ոչ միայն արհեստավարժ մասնագետներ պատրաստելու առումով, այլեւ էներգամատակարարման ոլորտի կայացած մասնագետների համար։ Այն կնպաստի Հայաստանում արդյունաբերական արտադրության արդյունավետ զարգացման համար գիտատեխնիկական հիմքի ստեղծմանը։ Էներգետիկ ոլորտում ավտոմատացման ժամանակակից համակարգերի եւ սարքավորումների զարգացումը համարվում է ամենահեռանկարային ուղղությունը։ Մասնագետները համոզված են, որ առաջիկա տարիներին համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է լինելու էներգառեսուրսների հանդեպ խելացի մոտեցումը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի խոսքով՝ նորաբաց կենտրոնը հավակնում է դառնալ տարածաշրջանային նշանակություն ունեցող միջազգային չափանիշներին համապատասխան գիտակրթական միավոր։ Կենտրոնում տեղադրված արդիական սարքավորումների առաջին խմբաքանակը, որոնք վերջերս են ստացվել, արդեն իսկ պատրաստ են էներգետիկայի ոլորտում մասնագիտական պատրաստություն անցնող ուսանողական համակազմի համար ապահովել անհրաժեշտ ուսումնական գործառույթներ։ Այն կարող է հիմք ծառայել նաեւ արտադրության, մասնավորապես ցանցային ձեռնարկությունների անձնակազմի վերաորակավորման եւ վերապատրաստման համար։ Մինչեւ սեպտեմբեր սպասվում է սարքավորումների նոր խմբաքանակ։
«Ուսումնասիրելով աշխատանքային շուկան եւ հնարավոր գործատու կազմակերպություններին, բուհի քաղաքականության մեջ իրականացրեցինք որոշակի վերակողմնորոշումներ։ Մեր համոզմունք այն է, որ բուհն այնպիսին պիտի լինի, որպեսզի գործատուն գա դեպի կրթական օջախը։ Այսօր արդեն ունենք արդյունք. այս դեպքում գործատուն ոչ միայն Հայաստանի կազմակերպություններն են, այլեւ «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նման հեղինակավոր կազմակերպությունը, որն ունի որակյալ մասնագետների կարիք»,–մեկնաբանեց համալսարանի ռեկտորը։
Ո. Մարուխյանը նշեց, որ «Շնեյդեր էլեկտրիկը» նախատեսում է 200—ից ավելի մասնագետներ բերել դրսից վերապատրաստման եւ վերաորակավորման նպատակով։ Բնականաբար, հաստատության համար դա նաեւ լրացուցիչ ֆինանսավորման հնարավորություն է։ Վերապատրաստման կմեկնեն նաեւ բուհի դասախոսները, որպեսզի կարողանան ընդլայնել գիտելիքները եւ ծանոթանալ նոր սարքավորումներին, ապա նաեւ ուղղորդել ուսանողներին։
Ռեկտորը նշեց, որ հուշագիրը ենթադրում է երկարատեւ համագործակցության հեռանկարներ եւ համալսարանի ոչ միայն ուսումնական գործընթացի, այլեւ գիտահետազոտական, նախագծակոնստրուկտորական, մարկետինգային գործառույթների իրականցման տեսանկյունից կունենա կարեւոր նշանակություն։
ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսի համոզմամբ՝ ազգային մասնագիտական համալսարանի հետ համագործակցությունը ճանապարհ կհարթի Հայաստանի շուկայում նորարար տեխնոլոգիաների համաշխարհային փորձի ներդրման համար։ Նա չափազանց կարեւորեց ուսանողների մասնագիտական պատրաստումը, քանի որ երկրի ապագան կախված է երիտասարդ սերնդից։ «Ներկայումս ամբողջ աշխարհում որակյալ ինժեներների պակաս է զգացվում։ Անհրաժեշտ է զբաղվել որակյալ մասնագետների, ինժեներների պատրաստմամբ, եւ այն պետությունը, որը հասկանում է այդ առաջնահերթությունը, ունի ապագա»,–ընդգծեց Յ. Վանդերպլայետսը։
Նշենք, որ «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերությունը, հիմնադրվելով 1836 թվականին, էներգետիկայի ոլորտում համարվում է ավտոմատացման համաշխարհային առաջատարներից մեկը։ Ընկերությունը մեծ շեշտ է դնում նաեւ այլընտրանքային՝ արեւային եւ քամու էլէներգիայի աղբյուրների վրա։ 
Յոհան Վանդերպլայետսի խոսքով՝ ընկերության համար ԱՊՀ տարածքը շատ կարեւոր տարածաշրջան է, քանի որ աշխարհում չորրորդ շուկան է համարվում։ Միաժամանակ հիանալիորեն հասկանում են, որ ԱՊՀ—ն միայն Ռուսաստանը չէ, շատ հետաքրքիր շուկաներ կան, այդ թվում նաեւ Հայաստանը։ «Առանց որակյալ մասնագետների տնտեսությունը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտը հնարավոր չէ զարգացնել։ Մենք հետաքրքրված ենք Հայաստանով, այդ պատճառով էլ՝ այստեղ ենք»,–ընդգծեց ընկերության ներկայացուցիչը։ Ըստ նրա, սա համագործակցության ընդամենը առաջին փուլն է, որը առաջիկայում ավելի մեծ զարգացումներ է ունենալու։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը գոհունակությամբ նշեց, որ այսուհետ հարյուրավոր ուսանողներ եւ երիտասարդ գիտնականներ այս կենտրոնի միջոցով հնարավորություն կունենան շփվելու միջազգային լավագույն փորձի հետ։ «Հիմնական նպատակը ուսանողների ներգրավումն է եւ նոր գիտելիքների նկատմամբ հետաքրքրության առաջացումը։ Սրանով կստեղծվի մի նոր մշակույթ՝ գործատու—ապագա աշխատող—ուսանող փոխհարաբերություններով, որը հիմնված կլինի բարձր մասնագիտական գիտելիքների եւ փոխշահավետ համագործակցության վրա։ Արդյունքում ինստիտուտի շրջանավարտը հնարավորություն կունենա մուտք գործելու աշխատաշուկա, ինչպես մեր ընկերություն, այնպես էլ՝ երկրի տնտեսության տարբեր ոլորտներ արդեն բարձր մասնագիտական կարողություններով եւ ամենակարեւորը՝ տիրապետելով միջազգային փորձին»,–կարծիք հայտնեց ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենը։
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից մեքենաշինական եւ էներգետիկայի ֆակուլտետների բոլոր գերազանց ուսանողների համար սահմանվել է 500 դոլարին համարժեք կրթաթոշակ։ «Նոր սերնդի էներգետիկները կարող են կրթաթոշակով ե՛ւ իրենց հոգսերը հոգալ, ե՛ւ խորանալ գիտության մեջ, որպեսզի մեր ընկերություններում էներգետիկայի ոլորտի որակյալ կադրերի խնդիր չունենանք»,–նշեց նա։ Ներկա դրությամբ կրթաթոշակ կստանան 30 ուսանող, սակայն Ն. Կարապետյանը հավատացած է, որ նման մոտիվացիոն գործիք օգտագործելու դեպքում ուսանողների թիվը կարող է եռապատկվել։ Ի դեպ, այն շրջանավարտին, ով գերազանցությամբ կավարտի բուհը, ՀԷՑ—ը պատրաստ է ընդունել աշխատանքի մեկնարկային 1500 դոլարին համարժեք աշխատավարձով։
«Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչը նշեց, որ առաջիկայում նախատեսում են բուհի կենտրոնական մասնաշենքում բացել խոշորագույն այլ կազմակերպությունների գիտակրթական կենտրոններ եւս, ինչը հնարավորություն կտա ուսանողներին ինտեգրվելու երեք տարվա վաղեմություն ունեցող տեխնոլոգիաներին։ 
ՀԱՊՀ ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Ղազարյանը նշեց, որ արդեն բացված երկու լաբորատորիաների թիվը մինչեւ տարեվերջ կավելանա եւս երկուսով։ Գործող երկու հզոր լաբորատորիաներից մեկը ուղղված է էլեկտրաէներգետիկական ցանցի կառավարման խնդիրների դիտարկմանը, իսկ մյուսը՝ միջին եւ ցածր լարման էլեկտրականության բախշմանը։ «Լաբորատորիաները երկու կարեւոր նշանակություն ունեն։ Դրանք հնարավորություն կտան տեղում տեսական գիտելիքներն օգտագործելու գործնականի համար, ինչպես նաեւ հետազոտություններ կատարելու այլընտրանքային էներգետիկայի ոլորտում»,–մանրամասնեց ամբիոնի վարիչը՝ նշելով, որ կենտրոնի հնարավորություններից կարող են օգտվել արդեն տեսական գիտելիքներին տիրապետող 3—4—րդ կուրսի ուսանողները։ hhpress.am

ԼուսինԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 16 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017