ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 21.01.2018, 02:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [457]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [375]
Մշակույթ [14]
Հասարակություն [644]
Սպորտ [1]
Տեսակետ [38]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [531]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 12 » Ներդրումների ծավալը կմեծանա /Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նոր համաձայնագիր կստորագրվի/
11:19
Ներդրումների ծավալը կմեծանա /Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նոր համաձայնագիր կստորագրվի/

Հայաստանը եւ Ճապոնիան Եվրամիության միջոցով կկարողանան ավելի սերտ համագործակցության ուղիներ փնտրել։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին։
«Միգուցե, ոչ բոլորը գիտեն, որ նախորդ շաբաթ Ճապոնիան նույնպես ԵՄ հետ ստորագրեց համաձայնագիր, որը կոչվում է տնտեսական համագործակցության համաձայնագիր։ Դա էլ եւս մեկ նմանություն է երկու երկրների միջեւ (Հայաստանի եւ Ճապոնիայի– հեղ.)։ Ես գիտեմ, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, եւ ուզում եմ ասել, որ Ռուսաստանը Ճապոնիայի համար կարեւոր տնտեսական գործընկեր է, մենք ունենք լավ տնտեսական հարաբերություններ։ Հայաստանն իսկապես եզակի դիրք ունի, քանի որ լինելով ԵԱՏՄ անդամ, նաեւ համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։ Եվ դա ճապոնական ընկերությունների համար որոշակի առավելություն է»,—ասաց նա։ 
Դեսպանը հատկանշական համարեց նաեւ այն, որ Հայաստանում հատկապես երիտասարդ սերունդը լավ տիրապետում է եւ ռուսերենին, եւ անգլերենին։
«Սա մեծ առավելություն է՝ ներդրողների կամ այն կազմակերպություննների համար, ովքեր ցանկանում են արտադրություն կամ դուստր կազմակերպություն հիմնել Հայաստանում»,—ասաց Էյջի Տագուչին։ 
Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունները մոտ ժամանակներում կստորագրեն ներդրումների վերաբերյալ համաձայնագիր։
Դեսպանի խոսքով՝ համաձայնագիրն ինքնին խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ ներդրումների ծավալի ավելացման համար։ «Այս համաձայնագիրը ոչ թե հստակ սահմանում է, թե որ ոլորտներում են ներդրումներ լինելու, այլ ընդհանուր ընթացակարգ է հետագայի համար, որ Ճապոնիայի ներդրողները իմանան եւ վստահ լինեն, որ ամեն ինչ կարգավորվում է օրենսդրությամբ։ Այն պարտադիր է ցանկացած երկրի հետ համագործակցության ժամանակ, երբ Ճապոնիան պետք է ներդրումներ կատարի։ Հենց այս համաձայնագիրը հիմք է դրա համար»,—ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ ներդրումների համար հետաքրքրության ոլորտներ կլինեն նորարարական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը։
Նրա կարծիքով՝ միայն տնտեսական հարաբերությունների զարգացումը բավարար չէ երկու երկրների փոխհարաբերությունների եւ գործընկերության համար, կան նաեւ այլ ոլորտներ, որոնք պետք է զարգացվեն։
«Հայտնի է, որ Ճապոնիան մեքենաներ, սարքավորումներ, ծանր արդյունաբերական տեխնիկա է ներկրում Հայաստան, եւ լավ կլինի, որ հետագայում հնարավորություն տրվի, որպեսզի Ճապոնիան Հայաստան ներկրի նաեւ բժշկական սարքավորումներ։ Կարծում եմ՝ դա հնարավոր կլինի եւ կհետաքրքրի հայաստանյան շուկային։ Ինչ վերաբերում է Հայաստանից արտահանմանը՝ կարծում եմ, Ճապոնիային կհետաքրքրեն հայկական գինին, մեղրը, նաեւ մրգաչրերը»,–ասաց Էյջի Տագուչին եւ հավելեց, որ 2018 թվականին կկայանա ամենամյա սննդամթերքի «Էքսպոն», որի շրջանակում կներկայացվեն հայկական գինին, կոնյակը եւ այլ ապրանքատեսակներ։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 2 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018