ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 17:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 24 » Ներկայացվել է Հայաստանի եվրոպական օրակարգը /Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է/
13:46
Ներկայացվել է Հայաստանի եվրոպական օրակարգը /Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։ Հանրապետության նախագահը եւ Բելգիայի թագավորը իրենց հանդիպումը եւ նախագահ Սարգսյանի բրյուսելյան այցը լավ հնարավորություն են համարել ամփոփելու Հայաստանի եւ Բելգիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քառորդդարյա ուղին, ինչպես նաեւ անդրադառնալու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարին։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցի արդյունքում հայ—բելգիական բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն համագործակցության նոր նախաձեռնություններով։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջպետական հարաբերություններին բնորոշ է եղել փոխադարձ վստահությունը, բոլոր հարցերում փոխըմբռնման հասնելու եւ միմյանց սատարելու ցանկությունը, ինչը, նախագահի համոզմամբ, մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական անցյալով։ Նախագահը նշել է, որ Բելգիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես ԵՄ—ում։ Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը եւ Բելգիայի թագավոր Ֆիլիպն անդրադարձել են ԵՄ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի օրակարգին, Հայաստան—ԵՄ հարաբերությունների զարգացման դինամիկային, նաեւ ԵՄ աջակցությամբ Հայաստանում մինչ այժմ իրականացված եւ ընթացող բարեփոխումներին, Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված՝ Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթին՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին։
Նկատի առնելով, որ Բելգիան ԵՄ—ում Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկն է, երկկողմ քաղաքական հարաբերություններից բացի, կողմերը քննարկել են նաեւ հայ—բելգիական առեւտրատնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները։
Հանդիպման ժամանակ հանրապետության նախագահը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Բելգիային՝ ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար։
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ։
Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին եւ կարեւորել նման շփումները Հայաստանի բարեկամների հետ, ովքեր, նախագահի գնահատմամբ, կարեւոր եւ պատասխանատու առաքելություն են ստանձնել։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանի կողքին լինելու եւ մշտապես սատարելու համար, նշելով, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամները», եվրոպական հարթակներում հնչեցնելով Հայաստանի ձայնը, համակողմանի ներկայացնելով երկրին վերաբերող հարցերն ու բարձրացնելով Հայաստանի մասին տեղեկացվածության մակարդակը Եվրոպայում եւ այդպիսով Հայաստանի մասին կարծիք ձեւավորելով, արժեքավոր ու նշանակալի աշխատանք են կատարում՝ միաժամանակ նպաստելով եվրոպական երկրների ու կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը եւ համախմբելով Հայաստանի բարեկամներին։
Հանրապետության նախագահը ներկայացրել է Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում իր հանդիպումների ու քննարկումների հագեցած օրակարգը, խոսել ՀՀ—ԵՄ համագործակցության եւ հարաբերությունների զարգացման հեռանկարի, Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի ու տարածաշրջանային զարգացումների մասին։ Նախագահը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին, որին ներկա էին նաեւ ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ—ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 289 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024