ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 03:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 24 » «New York Times»—ը գտել է հայերի գոյատեւման բանալին
18:29
«New York Times»—ը գտել է հայերի գոյատեւման բանալին

«New York Times» պարբերականն անդրադարձ է կատարել հայերին, հայկական քաղաքակրթությանը, եւ ամենահին քաղաքակրթություն ունեցող ազգերից մեկի գոյատեւման գաղտնիքներին։ Ինչպես հաղորդում է «Արմնեպրեսը», պարբերականը նշում է, որ հայկական քաղաքակրթությունը Մերձավոր Արեւելքի ամենահին քաղաքակրթություններից մեկն է, որ գոյատեւել է, սակայն իր պատմության մի մեծ ժամանակահատվածում Հայաստանը պետականություն չի ունեցել։
Այս գոյատեւումը տեղի է ունեցել գրավոր եւ բանավոր խոսքի միջոցով ազգի մշակույթը տեղ հասցնելով։ Սա այն հիմնական պայմանն է, որի օգնությամբ հայերի ինքնությունը պահպանվել է։ Վտանգավոր ժամանակահատվածներում հայերը գրառումներ են թողել գրքերի պահմանման համար եւ խորհրդատվություններ նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք վաճառելու դեպքում կհայտնվեին օտար ձեռքերում։ 19—րդ դարի վերջում անգլիացի մի ճանապարհորդ դիտարկել է, որ հայերը շատ են գնահատում տպագիր մամուլը։
1511—1512 թթ. առաջին հայկական գիքը տպագրվել է Վենետիկում։ Այս իրադարձությունը էական նշանակություն է ունեցել այս ցրված ազգի համար։
«Այս ազգը քրիստոնեությունը ընդունել է առաջինը կամ երկրորդը։ Հայաստանը պահանջ է դրել լինել առաջին ազգը, որ որդեգրել է իր պետական կրոնի հավատը։ Հայկական եկեղեցու կողմից կրոնի ընդունումը համարվում է 301 թ.»,–նշում է պարբերականը։
Ապա այս ամենին հետեւել է այն նախաձեռնությունը, որը հայերի համար հանդիսացել է անկյունաքար. տարբերակիչ գրերի գյուտ, որը հնարավորություն է տվել մատուցել լեզվի հնչյունային համակարգը։ Սա հնարավոր դարձրեց «Աստվածաշնչի» թարգմանությունը եւ հայ գրականության հիմնադրումը՝ իր աշխարհիկ եւ սուրբ դրսեւորումներով։ Պարբերականը նաեւ պատմել է հայկական մանրանկարչության, դրա շքեղության եւ անհամեմատելիության մասին։ «Հայկական մանրանկարչությունն իր գագաթնակետին է հասել 13—րդ դարում Կիլիկիայի Հայկական Թագավորության ժամանակ, որը իշխել է Փոքր Ասիայի զգալի մասում, մինչ Եգիպտոսի մամլուքների կողմից գահընկեց արվելը»,–նշվում է պարբերականում:

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 491 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024