ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 04:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Փետրվար » 28 » Նիկոլ Փաշինյանի հանդիպումները
15:41
Նիկոլ Փաշինյանի հանդիպումները

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին։
Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ողջունել է ՀՀ վարչապետի այցը եւ նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներին։ Այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ—իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին։ Նա առանձնակի կարեւորել է հայ—իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմամբ ու ընդլայնմամբ։
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին եւ ժողովրդական հեղափոխությանը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետեւել է Հայաստանում խաղաղ եւ ժողովրդավարական կանոններով տեղի ունեցած գործընթացներին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային տարբեր խնդիրների։ Նիկոլ Փաշինյանը եւ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով։

***
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ։
Պարոն Լարիջանին ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ վերջին անգամ Իրանի Մեջլիսում եղել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում կատարած այցի շրջանակում, որից պահպանում է ջերմ եւ հաճելի հիշողություններ։
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում։
Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը եւ այդ գործում կարեւորել նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ընդլայնումը։ Այդ առումով զրուցակիցները ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը եւ նշել, որ հայ—իրանական հարաբերությունների հետագա ամրապնդմանն իր նպաստն է բերում նաեւ օրենսդիր մարմինների համագործակցությունը։
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման արդյունքներից՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Ալի Լարիջանին իր հերթին ընդգծել է, որ Իրանի խորհրդարանը դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում։ Նրա խոսքով՝ առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Այս համատեքստում նշվել է ԵԱՏՄ—ի եւ Իրանի միջեւ ստորագրված ազատ առեւտրի մասին համաձայնագրի կարեւորությունը եւ փաստաթղթի վավերացումը խորհրդարանների կողմից։ Կողմերը կարեւորել են նաեւ զբոսաշրջության եւ մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 318 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024