ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 09:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 6 » Նոր արտադրություն, նոր աշխատատեղեր /Արմավիրի մարզի Մերձավան համայնքում բացվել է կենցաղային տեխնիկայի գործարան/
11:11
Նոր արտադրություն, նոր աշխատատեղեր /Արմավիրի մարզի Մերձավան համայնքում բացվել է կենցաղային տեխնիկայի գործարան/

Հանրապետությունում տնտեսական կյանքն աշխուժացնելու սպասումները բնակչության շրջանում ոչ միայն սոցիալական խնդիրների լուծմանն են միտված, այլեւ առաջին հերթին մարդկանց մեջ վաղվա օրվա հանդեպ վստահություն, լավատեսություն արթնացնելուն։ Եթե ստեղծվում է սեփական երկրում սեփական ուժերով որակյալ արտադրություն կազմակերպելու, դրանով մեր կամ այլ տարածաշրջաններում ներկայանալու հնարավորություն, ապա քաղաքացու մեջ ավելի հաստատուն համոզմունք է ձեւավորվում հայրենիքում իր ներուժը իրացնելու նպատակահարմարության վերաբերյալ։
Երբ օրեր առաջ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ արդեն իսկ ձեռք են բերվել մոտ կես միլիարդ դոլարի ներդրումների պայմանավորվածություններ, ոմանք դա որակեցին նախընտրական շրջանին բնորոշ հռետորաբանություն։ Մինչդեռ նախօրեին արդեն ստորագրվեց ավելի քան 300 մլն դոլարի ներդրումով Հայաստանում երեք գործարանից բաղկացած արտադրական համալիր կառուցելու մասին՝ 1100 աշխատատեղով։
Երեկ արվեց հերթական քայլը։ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում տեղի ունեցավ կենցաղային տեխնիկայի գործարանի բացումը։ Նման արտադրությունը հայ—լիբանանասիրիական նախաձեռնություն է։
Նախնական փուլում գործարանը կունենա 70—80 աշխատող, տարեկան կարտադրի 126 հազար միավոր տեխնիկա։ Գործարանի նախնական կապիտալը եւ գործառնական ծախսերը 4,5 մլն դոլար են։ Կենցաղային տեխնիկայի գործարանի աշխատանքը 3 փուլից է բաղկացած, առաջինը կենցաղային տեխնիկայի հավաքման փուլն է, որը կտեւի երկու տարի, ապա կանցնեն տեխնիկայի արտադրությանը, որը կտեւի եւս երկու տարի, եւ չորս տարի անց կգործի գործարանի՝ ամբողջությամբ ինքնավար համակարգը՝ կենցաղային տեխնիկայով ապահովելով ոչ միայն Հայաստանը, այլեւ տարածաշրջանը եւ ԱՊՀ—ն։

Բացման արարողությանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 324 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024