ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 21:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Փետրվար » 2 » Նոր ազդակ երկկողմ հարաբերություններին
16:04
Նոր ազդակ երկկողմ հարաբերություններին

Բեռլինում տեղի է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
ԳԴՀ կանցլերի նստավայրում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. բարձրացված են եղել ԳԴՀ, ՀՀ եւ ԵՄ դրոշները, եւ կարմիր ուղեգորգի երկայնքով շարված են եղել պատվո պահակախմբի զինվորները եւ զինվորական նվագախումբը։ Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական օրհներգերի կատարումից հետո ԳԴՀ կանցլերը ՀՀ վարչապետին հրավիրել է պատվո պահակախմբի ստուգայցի։
Ձեռքսեղմումից եւ արարողակարգային լուսանկարահանումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում։
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ողջունել եւ կարեւորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա՝ վստահություն հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ—գերմանական բարեկամական համագործակցությանը։ Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ պատրաստ է քննարկել երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները։ Ողջունելով 2018 թ. խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը՝ ԳԴՀ կանցլերը նշել է, որ Գերմանիան ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին եւ պատրաստ է նպաստելու երկկողմ հարաբերությունների ավելի խորացմանը, աջակցել բարեփոխումներին տարբեր ոլորտներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիա այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ կարեւորելով կանցլեր Մերկելի հետ կրկին հանդիպելու եւ հայ—գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կարեւոր քննարկումները շարունակելու հնարավորությունը։ «Հայաստան կատարած Ձեր այցը կարեւոր խթան հանդիսացավ հայ—գերմանական փոխգործակցության զարգացման համար։ Ուրախությամբ, նաեւ՝ հպարտությամբ եմ արձանագրում, որ իմ այցը կայանում է Ձեր այցից ընդամենը հինգ ամիս անց։ Սա նշանակում է, որ մենք երկուստեք տրամադրված ենք հիմք դնելու հայ—գերմանական առավել խորացված եւ թիրախային համագործակցությանը»,–նշել է ՀՀ վարչապետը։ Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսօր առավել, քան երբեւէ առկա են նախապայմաններ հայ—գերմանական փոխգործակցության օրակարգը նոր բովանդակությամբ լցնելու համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, եւ այս առումով Գերմանիայի՝ որպես ԵՄ ծանրակշիռ անդամներից մեկի հետ համագործակցությունը կարեւոր է։
Զրուցակիցները քննարկել են հայ—գերմանական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափով փոխգործակցություն, Հայաստան—Եվրամիություն հարաբերություններ, միջազգային եւ տարածաշրջանային հարցեր։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9—ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ բացառիկ էին օրենքի տառին, միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով, ինչը եւս մեկ անգամ վկայում է կառավարության հանձնառության մասին՝ ամրապնդելու իրավունքի գերակայությունը, ապահովելու մարդու իրավունքների պաշտպանության էլ ավելի բարձր մակարդակ, անկախ դատական համակարգ, հաջողելու կոռուպցիայի դեմ պայքարը։ «Խորհրդարանական ընտրություններով ավարտվել է հեղափոխության առաջին փուլը։ Հայաստանն առաջ է շարժվում ժողովրդավարական արժեքների եւ ինստիտուտների ուժեղացման ճանապարհով։ Այժմ կառավարության օրակարգում տնտեսական հեղափոխությունն է՝ մեր քաղաքացիների բարեկեցությունը զարգացնելու համար»,–նշել է ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով հայ—գերմանական տնտեսական համագործակցության խորացմանը՝ Նիկոլ Փաշինյանը եւ Անգելա Մերկելը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ նոր նախաձեռնությունների հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է, որ դրանց իրագործումը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի սերտացմանը եւ քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ երկխոսությունը տնտեսական տարբեր ծրագրերի իրագործման ուղղությամբ։ Կողմերն անդրադարձել են նաեւ Եվրոպական միության հետ արտոնագրերի ազատականացման գործընթացի ուղղությամբ աշխատանքներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի կարեւորությունը՝ որպես խնդրով զբաղվող միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 324 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024