ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 16:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 4 » Նոր ազդակ երկկողմ փոխգործակցությանը / Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն/
12:51
Նոր ազդակ երկկողմ փոխգործակցությանը / Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության եւ հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում։
ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին այցելության եւ շնորհավորանքի համար։ «Մեզ համար պատիվ է այս գեղեցիկ օրը, երբ տոնում ենք մեր անկախությունը, Ձեզ ընդունել ԱՄՆ դեսպանատանը։ Հայաստանը Միացյալ Նահանգների լավ բարեկամն ու գործընկերն է, եւ ես սպասում եմ մեր շարունակական համագործակցությանը՝ մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների ոգուն համահունչ»,–ասել է Ռիչարդ Միլսը։
Հանրապետության վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ–ի հետ ձեւավորված սերտ համագործակցությունը։ «ՀՀ կառավարությունը կարեւոր է համարում Միացյալ Նահանգների հետ ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում։ Պատրաստ ենք համատեղ ջանքերով նոր ազդակ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով»,–նշել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին տարիներ ի վեր ցուցաբերվող օժանդակության համար։
Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին՝ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության, իրավական համակարգի զարգացման ոլորտներում։ Այս առումով, Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ ԱՄՆ–ն պատրաստ է սերտ համագործակցության ՀՀ կառավարության հետ եւ ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական, տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն։ Կողմերը քննարկել են նաեւ ամերիկյան ներդրումների ներգրավման ընդլայնմանն ու երկկողմ առեւտրատնտեսական կապերի խթանմանը, այդ թվում՝ առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր։
Նիկոլ Փաշինյանը եւ Ռիչարդ Միլսն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ կարեւորել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 308 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024