ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 20:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 25 » Նոր բան չի ասվել /Կարգավորման հարցում վերջնագիր եւ պարտադրանք չկա/
18:10
Նոր բան չի ասվել /Կարգավորման հարցում վերջնագիր եւ պարտադրանք չկա/

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Հոգլանդի հրապարակած դրույթները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը նախօրեին անդրադարձ էր կատարել Մադրիդյան սկզբունքներին՝ պրոյեկտելով դրանք ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա եւ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերի միջոցով հստակ ներկայացնելով, թե ինչ գործընթաց է ենթադրում սկզբունքների կիրառումը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Հոգլանդի հրապարակած դրույթները «NEWS.am» լրատվական կայքի խնդրանքով. «Իր մեկնաբանության մեջ նա փորձել է հավատարիմ մնալ դրանց, սակայն թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ։ Բայց նորից եմ կրկնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե առանձին մեկնաբանության, այլ համանախագահ երկրների համատեղ առաջարկությունների եւ հայտարությունների միջոցով, մասնավորապես, դա ասվել է նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են եռանախագահների կողմից, ինչպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերին Համբուրգում համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ։ Սա է Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը։
Իմիջիայլոց, բացի հիմնահարցի կարգավորման վեց տարրերից, եռանախագահ երկրների նախագահների եւ արտգործնախարարների հայտարարությունները, որպես հակամարտության կարգավորման հիմք, հղում են կատարում նաեւ միջազգային իրավունքի երեք սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը եւ տարածքային ամբողջականությանը։
Հայաստանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումը համանախագահ երկրների այս հայտարարությունների վերաբերյալ։ Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը անտեսում է այդ հայտարարությունները՝ ձեւացնելով, թե դրանք ընդհանրապես գոյություն չունեն։ Այսպիսով, Բաքուն բացահայտորեն դեմ է դուրս գալիս համանախագահ երկրների մոտեցումներին։
Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հիմնահարցի կարգավորման շուրջ մտացածին սցենարներ է հորինում, կարգավորման ինչ—ինչ տարրեր է մոգոնում, եւ եռանախագահների շարունակական հայտարարությունները գալիս են կրկին վերահաստատելու, որ այդ մտավարժանքներն իրականության հետ ոչ մի կապ չունեն։
Իր այս վերջին մեկնաբանության մեջ Հոգլանդը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման տարրերի թվարկումը սկսում է կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից, որն իրավական պարտադիր ուժ պետք է ունենա՝ ներառյալ Ադրբեջանի համար։
Բաքվի համար սովորական երեւույթ է դարձել հետ կանգնել նախկինում ձեռք բերված համաձայնություններից եւ դա վերաբերում է ոչ միայն հիմնահարցի հանգուցալուծման գործընթացին, այլեւ վստահության ամրապնդման միջոցառումներին։ Մասնավորապես, Համբուրգում եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը եւս մեկ անգամ պահանջում էր իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները։ Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Արցախը բազմիցս արտահայտել են դրանք իրականացնելու պատրաստակամություն, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է, հետ է կանգնում իր ստանձնած հանձնառություններից։
Հայաստանը հետեւողականորեն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ադրբեջանաղարաբաղյան համակարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»։ 
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը եւս Արցախի հանրային հեռուստատեսությամբ մեկնաբանել է Հոգլանդի հայտարարությունը։
«ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում եւ հանդիսանում են բազմիցս հրապարակված մադրիդյան սկզբունքների բառափոխում։
Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ հայտնի է եւ մնում է անփոփոխ։ Ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել, եթե այն միտված է ապահովել կայուն եւ հարատեւ խաղաղություն, անհնար է առանց արցախյան կողմի լիարժեք մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին եւ չի կարող հաշվի չառնել առկա իրողությունները։
2016 թ. ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են, եւ կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար։
Այսօր, նախ եւ առաջ, անհրաժեշտ է հետեւողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման եւ ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի իրագործման ուղղությամբ։ Չիրականացված պայմանավորվածությունները կուտակվելով՝ վերածվում են բալաստի եւ խոչընդոտում են բանակցություններում դրական տեղաշարժի հնարավորությունը»,–ասել է նա։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է, որ կարիք չկա Հոգլանդի խոսքերում որեւէ սենսացիա փնտրել։ «Ամերիկյան համանախագահները պրակտիկա ունեն հեռանալուց առաջ տեղեկացնելու՝ ինչ փուլում է հարցը, ավելորդ աղմուկը, թե Մոսկվայի փոխարեն Վաշինգտոնը խոսեց… նման բան չկա»,– նշել է նա։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ սրանք Հոգլանդի վեց կետերը չեն, այս կետերը Մադրիդյան սկզբունքների հիմքն են, այնուհետեւ՝ կազանյան փաստաթղթի. «Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու, եւ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»։
«Այն, ինչ հրապարակվել է, վերջնագիր եւ պարտադրանք չէ։ Սա մի տեսլական է, որի կետերի մասին արդեն քանի—քանի տարի է՝ խոսում են, այստեղ որեւէ նոր բան չկա»,– «168.am»—ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա՝ կետերը ներկայացվում են, բայց դա չի նշանակում, որ դրանք ընդունելի են, եւ կողմերը համաձայն են. «Վերցնենք նույն Ադրբեջանին. եթե նա համաձայներ այս կետերին, ապա պատերազմ չէր սանձազերծի։ Ադրբեջանը միշտ էլ ասում է, որ Արցախի ժողովրդին երբեւէ ինքնորոշման իրավունք չի տալու։ Սա Ադրբեջանի տարբերակն էր։ Մեր տարբերակն էլ այն է, որ հազար անգամ ասել ենք՝ չի կարող լինել վերադարձ անցյալին, որ Ադրբեջանի նման ֆաշիստական պետության հետ փոխհարաբերվելիս ունենանք ԼՂԻՄ—ի սահմանները. սա կնշանակի՝ նորից գայթակղել թշնամուն՝ հարձակվել եւ կոտորել մեզ։ Այսինքն՝ այսպիսի բազմաթիվ հարցեր կան»։
Դավիթ Բաբայանը նկատում է, որ այս ամենի հետ մեկտեղ կան չհստակեցված մի շարք խնդիրներ, թե օրինակ՝ երբ պետք է կարգավիճակ հաստատվի կողմերի համաձայնությամբ, եթե կողմերը չեն համաձայնում եւ այլն. «Բազմիցս ասել ենք, որ փաթեթային տարբերակով պետք է ամեն ինչ լուծվի, ոչ թե փուլային, որ փուլայինը բերելու է մի շարք խնդիրների։ Այսինքն՝ սա վերջնագիր չէ, պարզապես մի փուլ է, եւ միգուցե հետագայում այլ սկզբունքներ զարգանան, այլ ուղղությամբ գնա հակամարտության կարգավորումը։ Սա պարզապես այն տեսլականն է, որտեղ արտացոլված են Ադրբեջանի եւ հայկական կողմերի որոշ դրույթներ»։
«Դա նման է այն սկզբունքներին, որոնք պարբերաբար հիշեցվում էին ու ներկայացվում որպես հիմք բանակցային գործընթացի համար։ Սկզբունքորեն գտնել նոր բան հնչեցված սկզբունքների մեջ, բավականին բարդ է։ Դրանք ընդհանուր սկզբունքներ են, որոնք վերաբերում են խնդրի կարգավորմանը, որոնք հետագայում պետք է միս ու արյուն ստանան»,—«Panorama.am»—ին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Նա ընդգծել է, որ դեռ կան մանրուք թվացող, բայց էական կետեր, որոնց շուրջ պետք է համաձայնության գալ։
«Հայկական կողմերից հնչեցվող մոտեցումները հայտնի են՝ Արցախին տրվում է ոչ պակաս, քան ներկա պահին դե ֆակտո գոյություն ունեցող կարգավիճակը։ Խոսքն այն մասին է, որ պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված, հստակ, հասկանալի միջազգային երաշխիքներ այն կարգավիճակի համար, որն ունի արցախահայությունը եւ Արցախի՝ դե ֆակտո գոյություն ունեցող պետությունը։ Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի ու Արցախի միջեւ առկա ցամաքային կապին։ Իսկ մնացած էլեմենտները, ինչպես հայտնի է, սեղանի վրա են եւ հետագա քննարկման ենթակա»,—ասել է քաղաքագետը։
Անդրադառնալով համանախագահի հայտարարության՝ տարածքների վերադարձի վերաբերյալ հատվածին, Մարկարովն ասել է, որ դա միակ վիճահարույց կետը չէ, սակայն այդ հարցն էլ պետք է միանշանակորեն քննարկման առարկա դառնա։
«Ռիչարդ Հոգլանդի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 6 քայլերի վերաբերյալ հրապարակումը, որը «փակագծերը մի քիչ բացել է», նպատակ ունի Նյու Յորքում կայանալիք Նալբանդյան—Մամեդյարով հանդիպումից առաջ որոշ հստակություն մտցնել, ներկայացնել երկու կողմերի հանրություններին, թե ինչի շուրջ կարող են ընթանալ բանակցությունները, որոնք ամբողջովին Մադրիդյան սկզբունքների շրջանակում են, դրանց տարբերակների»,–«Tert.am»—ին ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
«Այսինքն՝ այստեղ կա կողմերին ուղղված մի փոքր պարտադրանքի տարր՝ Նյու Յորքում բանակցությունները վերսկսելու հարցում կողմերի համաձայնությանը հասնելու համար»,–նկատել է նա։
Քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը «Արմենպրեսին» ասել է. «Սրանք այն կետերն են, որոնք արդեն չկան բանակցային սեղանին, քանի որ 2016 թվականին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ցույց տվեց մադրիդյան սկզբունքների սնանկությունը։ Ապացուցվեց, որ մի փաստաթուղթ, որը գրեթե երկու տասնամյակ քննարկվել է տարբեր մակարդակներով, վերջին հաշվով հանգեցրեց Ադրբեջանի կողմից հարցը հօգուտ իրեն ռազմական ճանապարհով լուծելու փորձին»։
Նա հիշեցրել է, որ վաղուց արդեն մադրիդյան սկզբունքների մասին խոսում են անցյալ ժամանակով, եւ դրա ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որը հրաժարվում է միջնորդների առաջարկած մադրիդյան սկզբունքներից։ «Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը լուրջ վերանայման կարիք ունի, այն չի արտահայտում 2014 թվականի ամռանից մինչ օրս ընթացող իրադարձությունների տրամաբանությունը։ Հետագայում այդ տեսքով այն չի կարող լինել բանակցային փաստաթուղթ։ Կարծում եմ՝ այդ հարցը բարձրացնելով մեկ այլ խնդիր էր փորձում լուծել. ցանկանում էր ցույց տալ, որ ստատուս քվոն եւ ստեղծված «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակն իրենց համար ձեռնտու է։ ԱՄՆ—ը փորձում է ցույց տալ, որ իրենք շարունակում են մնալ այդ իրավիճակի պահպանման կողմնակիցը։ Պարզ է, որ ԱՄՆ—ը դեռ լուծումներ չունի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Սա կարելի է նաեւ հասկանալ, որովհետեւ նախագահի նոր վարչակազմ է, որն իր համար ավելի կարեւոր մարտահրավերների առջեւ է կանգնած՝ արտաքին տարածաշրջանում, Աֆղանստանում, Մերձավոր Արեւելքում եւ այլն։ Հնարավոր է, որ փորձում են դեռեւս կոնսերվացնել իրավիճակը, այսինքն՝ օրակարգ բերել մի փաստաթուղթ, որի անարդյունավետությունը բոլորս տեսել ենք»,—ասել է քաղաքագետը։
«Ըստ էության, եթե նա ցիտում է այդ սկզբունքները, նա ներկայացնում է 3 համանախագահների տեսակետը։ Այդ հայտարարությունը կոնֆլիկտային չէ, ընդամենը հեռացող համանախագահի խոսք է, ինչը նշանակում, է, որ նոր համանախագահը կշարունակի նախորդի սկզբունքները»,–նշել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը եւ հիշեցրել, որ Մինսկի խմբի համանախագահներն ընդամենը միջնորդներ են։ Նրանք տարբերակներ են առաջարկում, այդ տարբերակներն ընդունում կամ մերժում են պետությունները։
«Այլ հարց է, որ միջնորդները պարտավոր են Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել, որ նա չխախտի հիմնական սկզբունքները»,–ընդգծել է քաղաքագետը։ hhpress.am

Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 316 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024