ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.04.2024, 00:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 21 » Նոր ծրագրեր՝ ուղղված բարեկեցիկ կյանք ապահովելուն /ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Աշտարակ/
18:27
Նոր ծրագրեր՝ ուղղված բարեկեցիկ կյանք ապահովելուն /ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Աշտարակ/

Հայաստանի հանրապետական կուսակցության համար առաջիկա հինգ տարիների ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու քաղաքացին՝ իր խնդիրներով եւ մտահոգություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Աշտարակում ՀՀԿ տեղի ներկայացուցիչների հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մեր բոլոր բարեփոխումներն ուղղված են լինելու քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք եւ նոր աշխատատեղեր ստեղծելուն: Այդ տեսակետից լուրջ նշանակություն ունի նոր արդյունաբերական քաղաքականությունը, որով նախատեսվում է ստեղծել հազարավոր աշխատատեղեր: Սա արմատական փոփոխություն է մեր տնտեսական կյանքում եւ պետությունը մասնավոր հատվածի հետ միասին կիրականացնի ճյուղային արդյունաբերական քաղաքականություն»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով լուրջ հարկային արտոնություններ կսահմանի խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման համար, կօժանդակի արտահանող ընկերությունների գործունեությանը: Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում առաջիկա վեց ամիսների ընթացքում իր գործունեությունը կսկսի առաջին ազատ տնտեսական գոտին: Նմանատիպ գոտիներ կհիմնվեն նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում, Գյումրիում, որոնք նոր ներդրումային միջավայրի ստեղծման լուրջ նշանակություն կունենան:
«Մենք պարտավոր ենք հաշվետվություն տալ որպես իշխող կուսակցություն կատարած աշխատանքների համար: Այս տարիների ընթացքում անցնելով լուրջ փորձությունների միջով՝ մեր քաղաքացիների հետ եղել ենք ազնիվ, խոսել խնդիրների եւ բացթողումների մասին, կիսել ձեռքբերումներն ու հաջողությունները»,-նկատեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը:
Չնայած ճգնաժամին եւ հարեւան երկրում տեղի ունեցած ռազմական իրադարձություններին, որոնք էապես ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության վրա, կառավարությունը կարողացավ իրականացնել իր բոլոր սոցիալական պարտավորությունները: Բարձրացվեցին թոշակներն ու սոցիալական նպաստները: «Այս տարիների ընթացքում թույլ չենք տվել նաեւ մեր հակառակորդին դիմել ռազմական ուժի կիրառմանը, մարտունակ բանակի զարգացման ու ամրապնդման միջոցով: Հաղթահարելով բոլոր մարտահրավերները՝ կարողացել ենք երկրում ապահովել կայունություն եւ ամրապնդել պետականությունը»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից մեկը տարածքային համաչափ զարգացումն է:
«Ներկայումս ՀՀ քաղաքացիները լքում են մարզերը՝ աշխատանք որոնելու կամ ապրելու հարմարավետ պայմաններ գտնելու նպատակով: Տարածքային համաչափ զարգացումը մեզ համար ունի քաղաքական բովանդակություն: Մարզային տարածքների զարգացման տեմպերը Երեւանի համեմատ պետք է լինեն առաջանցիկ, կապիտալ ներդրումներն առաջին հերթին պետք է ուղղվեն մարզեր»,_ասաց Սարգսյանը: Նրա խոսքով՝ գյուղում ապրելը քաղաքացու համար կլինի հարմարավետ:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը նոր ծրագրեր է մշակել գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Տիգրան Սարգսյանը նշեց, որ դրանց ուղղությամբ կներդրվեն ֆինանսական լուրջ միջոցներ: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ նախընտրական ծրագրով կշարունակվեն պարարտանյութի, սերմացուի եւ դիզվառելիքի սուբսիդավորման աշխատանքները, կխթանվի պարարտանյութի տեղական արտադրությունը:
«ՀՀ նախագահի հանձնարարությամբ վերջին երկու տարիներին գյուղատնտեսությունը դարձել է մեր գերակա ուղղություններից մեկը: Հաջողությամբ իրականացվեց սերմաբուծության ծրագիրը, որն էապես բարձրացրեց արտադրողականությունը: Այս ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ, եւ մենք ամբողջությամբ բավարարելու ենք երկրի սերմացուի ողջ պահանջարկը, որը 27 հազար տոննա է»,-նշեց Տիգրան Սարգսյանը: Կավելացվեն նաեւ ներմուծվող սերմացուի տեսակները:
Անդրադառնալով գյուղտեխնիկայի հասանելիությանը՝ նա տեղեկացրեց, որ Հայաստանում պետք է ստեղծվեն լիզինգային ընկերություններ, որոնք էլ բելառուսական եւ ռուսական արտադրության գյուղտեխնիկան գյուղացիական կոոպերատիվներին կտրամադրեն լիզինգային տարբերակով:
Այս տարի գյուղացիական տնտեսություններին համայնքների հայտերի սուբսիդավորման միջոցով կտրամադրվի 20 հազար տոննա դիզվառելիք՝ բավականին ցածր ինքնարժեքով, որը գյուղատնտեսությամբ զբաղվելը կդարձնի ավելի արդյունավետ:
Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի սոցիալական ուղղվածության թիրախը պետք է լինի աշխատունակ մարդուն աշխատանքով ապահովելը:
«Հայտնի է, որ սոցիալական խնդիրներ կան այն ընտանիքներում, որոնք չունեն կրթություն եւ աշխատանք: Մենք սոցիալապես անապահովների համար կրթությունը պետք է դարձնենք հասանելի: Անհատապես աշխատելու ենք անապահով ընտանիքների երիտասարդների հետ, որպեսզի կողմնորոշվենք՝ երիտասարդն ինչպես է ցանկանում կառուցել իր կյանքը՝ գնում է ուսմա՞ն, թե՞ աշխատանքի: Ըստ դրա էլ՝ ֆինանսական օժանդակություն ենք ցուցաբերելու անապահով ընտանիքների երեխաների կրթությունը հոգալու համար»,- ասաց վարչապետը: Նա ավելացրեց, որ դա է լինելու սոցիալական անհավասարության հաղթահարման ՀՀԿ ռազմավարությունը: Սարգսյանի խոսքով՝ ներկայումս անապահով ընտանիքների երեխաների միայն տասը տոկոսն է բուհ ընդունվում, իսկ ապահով ընտանիքների՝ 82 տոկոսը:
Ներկայումս հանրապետությունում կա անապահով ընտանիքների 20 հազար երիտասարդ:
Հայաստանի Հանրապետությունում սրտի վիրահատությունները քաղաքացիների համար կլինեն հասանելի՝ պետության կողմից սուբսիդավորման միջոցով:
«Ներկայումս սրտի վիրահատությունն արժե 2-3 մլն դրամ, իսկ քաղաքացիներն ի վիճակի չեն նման գումարներ վճարել: Մեր նպատակն է այս վիրահատությունը քաղաքացիների համար դարձնել հասանելի»,_ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ ՀՀԿ նախընտրական ծրագրում առողջապահության ոլորտում ծառայությունները որակյալ եւ հասանելի դարձնելը առաջնահերթություն է:
Սարգսյանի խոսքով՝ շարունակվելու է առողջապահական համակարգում ապահովագրական դաշտի ընդլայնումը:
Ներկայումս ՀՀ կառավարությունը ներդրել է սոցիալական փաթեթ, որի արդյունքում 116 հազար քաղծառայողներ ստացել են նաեւ առողջության ապահովագրություն:
Անդրադառնալով հանրապետությունում օնկոլոգիական ծառայությունների բավականին թանկ լինելուն՝ վարչապետը նշեց, որ Ֆիզիկայի ինստիտուտի հիման վրա կառուցվելու է ուռուցքաբանական կենտրոն, որը կնպաստի բուժծառայության հասանելիության ապահովմանը եւ մատչելիությանը: Կենտրոնը կկառուցվի Բելգիայի կառավարության օժանդակությամբ:
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 451 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024