ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 02:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 4 » Նոր Հայաստանի տեսլականը /21-րդ դարում մեր զարգացման ճանապարհը նոր տեխնոլոգիաներն են/
12:51
Նոր Հայաստանի տեսլականը /21-րդ դարում մեր զարգացման ճանապարհը նոր տեխնոլոգիաներն են/

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի եւ Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին եւ երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, անդրադարձ է կատարել երկրում տեղի ունեցած փոփոխություններին, «Նոր Հայաստանի» տեսլականին։
Նախագահ Սարգսյանն այնուհետեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի զարգացման հեռանկարներին, տնտեսության առաջատար ճյուղերին, Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններին, ինչպես նաեւ՝ հարափոփոխ աշխարհի մարտահրավերներին։
Նախագահ Սարգսյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության եւ տուրիզմի ոլորտները։
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է ինչպես Եվրամիության հետ՝ Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ, ինչն օտարերկրյա գործարարների եւ ներդրողների համար նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի միջոցով ավելի մեծ շուկաներ դուրս գալու համար։
Հանդիպման ավարտին հանրապետության նախագահն ընդգծել է, որ անընդհատ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում շահում են այն ազգերն ու պետությունները, որոնք կենսունակ են, ճկուն եւ կարողանում են արագ ու դինամիկ փոփոխվել եւ հարմարվել նոր իրողություններին։

***
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բուհի ուսումնահետազոտական, գերազանցության կենտրոններում եւ ինժեներական լաբորատորիաներում։ Նա, մասնավորապես, ծանոթացել է օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ցուցադրված՝ ուսանողների պատրաստած սարքավորումներին, կենտրոնի ծրագրերին, շրջել արհեստանոցում, շփվել կենտրոնում ներգրավված ուսանողների հետ։
Նախագահը նաեւ շրջայց է կատարել տարբեր կազմակերպությունների հովանավորությամբ գործող «Տաշիր Կասկադ հոլդինգ–ՀԱՊՀ», «Շնայդեր էլեկտրիկ Տաշիր—ՀԱՊՀ» գերազանցության կենտրոններում, միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, ատոմային էներգիայի մասնագիտական համակարգչային, ռոբոտաշինության, կապի եւ հեռահաղորդակցության լաբորատորիաներում։
Այցի ավարտին նախագահը հանդիպում է ունեցել բուհի ռեկտորատի անդամների եւ ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին։ Նա նշել է, որ տպավորված է տեսածով։ «Այն, ինչ տեսա, իմ սպասածից ավելին էր, փայլուն էր, բայց մյուս կողմից՝ մենք կարող ենք ավելիին հասնել։ 21—րդ դարում մեր զարգացման ճանապարհը նոր տեխնոլոգիաներն են, իսկ դրան հասնելու հիմնական կետերից մեկը ձեր համալսարանն է»,–ընդգծել է Արմեն Սարգսյանը։
Նախագահը ողջունելի է համարել, որ համալսարանում ներգրավված են նաեւ այլ բուհերի ուսանողներ, ովքեր հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաներով, եւ կարեւորել է համալսարանների համագործակցությունը։
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջազգային ինստիտուտների, գիտական կենտրոնների հետ փոխգործակցության հաստատման, արտերկրից մասնագետներ հրավիրելու գործում։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 372 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024