ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 18 » Նոր հորիզոններ են բացվում /ՆԱՏՕ—ի «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագիրն արդյունավետ է/
10:30
Նոր հորիզոններ են բացվում /ՆԱՏՕ—ի «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագիրն արդյունավետ է/

Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ՆԱՏՕ—ի «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագրին, իր մասնակցությամբ ձգտում սեփական նպաստը բերել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու համագործակցության հաստատման գործին։ Այս մասին ՀՀ ԳԱԱ—ում կայացած ՆԱՏՕ—ի «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագրին նվիրված աշխատաժողովին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։
«Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագիրը ՆԱՏՕ—ի կայացած գործիքներից է, որը տասնամյակներ շարունակ ծառայել է դաշինքի նպատակների իրականացմանը՝ հիմնվելով 3 հենասյուների վրա։ Դրանք են՝ գիտությունը, գործընկերությունը եւ անվտանգությունը։ Այն նաեւ ժամանակակից անվտանգային օրակարգում առաջնային տեղ զբաղեցնող ոչ ավանդական սպառնալիքների դեմ պայքարի առանցքային բաղադրիչ է։ Մասնավորապես, խոսքը կիբերանվտանգության ապահովման մասին է, նաեւ ահաբեկչության, քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային տարրերի դեմ պայքարի ու պաշտպանության մասին է»,–ասաց Աշոտ Հովակիմյանը։
Արտաքին գործերի փոխնախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է այս ծրագրի դերը որպես ՆԱՏՕ—ի եւ գործընկեր պետությունների միջեւ փոխշահավետ համագործակցության մեխանիզմ՝ ուղղված ընդհանուր անվտանգության հիմնախնդիրների լուծմանը։ Հայաստանը ներգրավվել է ՆԱՏՕ—ի գիտական ծրագրերին 1993 թվականից։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի գիտնականները, փորձագետներն առաջատար դեր են ունեցել 143—ից ավելի միջոցառումներում։
Սույն ծրագրով Հայաստանը ստացել է գիտական եւ բնապահպանական 38 ծրագրերի համար դրամաշնորհ։ Դրանք ներառում են միջուկային եւ ճառագայթային սպառնալիքների կանխարգելում, հայտնաբերում եւ արձագանքում, բնական աղետների վտանգների գնահատում, ջրային պաշարների անվտանգություն։
«Ծրագրի շրջանակում Հայաստան—ՆԱՏՕ համագործակցությունը կարելի է դիտարկել որպես փոխշահավետ գործակցության լավ օրինակ։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի լավագույն ձեւով»,–ասաց Աշոտ Հովակիմյանը։
ՆԱՏՕ—ի շաբաթը կարեւոր գործիք է, որի շրջանակում բարձրացվում են Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։
«1990—ականներից Հայաստանը ՆԱՏՕ—ի ծրագրային գործընկերներից է եւ բավական ակտիվ է եղել։ Հայաստանի հետ առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն։ Հայաստանի զինվորները բարձր մակարդակի ծառայություն են իրականացնում խաղաղապահ զորքերում»,–ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ իրենք բարձր են գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Վարշավայում կայացած ՆԱՏՕ—ի գագաթնաժողովին։
Նորահայտ մարտահրավերների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ—ի հին գործընկերներից է։ 1992 թվականից ի վեր ՆԱՏՕ—ի ու Հայաստանի համագործակցությունը ծաղկել է եւ առաջ ընթացել։ «Պարտադիր չէ լինել ՆԱՏՕ—ի անդամ երկիր՝ տարբեր ծրագրերում ներդրում ունենալու համար։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը տարբեր ծրագրերին, հատկապես հայ զինվորների գերազանց աշխատանքը խաղաղապահ գործընթացներում»,–ասաց նա։
Ջեյմի Շին ընդգծեց, որ Հայաստան—ՆԱՏՕ համագործակցությունում լավ առաջընթաց կա, սակայն չպետք է բավարարվել եղածով։ Անհրաժեշտ է այդ համագործակցությունն առաջ տանել՝ փնտրելով նոր ուղիներ։ Նա կարեւոր համարեց գիտության ոլորտում համագործակցությունը։ Անհրաժեշտ է խթանել ստեղծարարությունը գիտության ոլորտում, ընդլայնել գործունեությունը կիբեռանվտանգության ոլորտում, զարգացնել ցանցային կարողությունները։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 297 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024