ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 18:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 17 » Ֆրանսիան վերահաստատեց իր դիրքորոշումը /Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց/
10:55
Ֆրանսիան վերահաստատեց իր դիրքորոշումը /Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց/

Երկար տարիների դիվանագիտական աշխատանքի շնորհիվ Ֆրանսիայի Սենատը երեկ կայացած քննարկման եւ քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ՝ 146 պատգամավոր։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները հուլիսին միաձայն կողմ էին քվեարկել «Հավասարություն եւ քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ հերքելու համար։ Այդ ժամանակ որոշ պատգամավորներ կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքն աշխատանք տարավ եւ հասավ նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաեւ այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում։ Այն է՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ներառված։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
«Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը։
Այս քայլով Ֆրանսիան կրկին վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաեւ՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում»,—ասված է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը «Արմենպրեսին» ասել է. «Սա բավական լուրջ հաջողություն է, զգալի աշխատանք է կատարվել մեր կողմից։ Չմոռանանք, որ թուրքերը լուրջ լոբբինգ կատարեցին, բայց Սենատը քվեարկեց այն տարբերակի օգտին, որը քվեարկվել էր ամռանը Ազգային ժողովում։ Դա նշանակում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականորեն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը»։ Փափազյանի խոսքով, հավանաբար թուրքերը կգտնեն 60 պատգամավոր, որոնք կաջակցեն եւ հարցը կներկայացվի Սահմանադրական դատարան։ Դա նշանակում է, որ այնտեղ եւս կարող է քննարկվել։
Ֆրանսիայի քաղաքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Պատրիկ Կանները նշել է. «Մենք չպետք է որակավորում տանք պատմական փաստերին, դա պատմաբանների խնդիրն է, սակայն մարդկության դեմ կատարված հանցագործությունը ժխտելը եւս հանցագործություն է, որն ատելության է դրդում եւ այդպիսով սպառնում մեր սոցիալական խաղաղությանը»։
Ֆրանսիայի Սենատում Սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Դիդիե Գիյոմն իր հերթին նշել է. «Մարդկության նկատմամբ լիարժեք հարգանքի կոչ եմ անում։ Այս կոչն արդիական է նաեւ մեր օրերում, երբ մեր աչքերի առաջ նոր հանցագործություններ են կատարվում, հատկապես՝ Մերձավոր Արեւելքում, ուստի այդ հարգանքը պարտավորություն է եւ հպարտություն»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 329 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024