ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 11:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 22 » Նոր մոտեցումներ եւ նոր ջանքեր /Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին/
14:57
Նոր մոտեցումներ եւ նոր ջանքեր /Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին/

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին, որին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Օպերատիվ հավաքներն անցկացվում են 2016թ. զինված ուժերի գործունեության եւ պատրաստության պլանի համաձայն եւ նպատակ ունեն կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական եւ գործնական ունակությունները, ռազմավարական եւ օպերատիվ—մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը, բարձրացնել ԶՈՒ ղեկավար կազմի մասնագիտական պատրաստության մակարդակը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանրապետության նախագահին զեկուցել է հավաքների ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների մասին։ Ըստ նախարարի, դրանք կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը։
Նախագահը ողջունել է հավաքի մասնակիցներին եւ կարեւորել միջոցառման անցկացումը մի քանի տեսանկյունից, այդ թվում այն, որ վերոնշյալ նպատակներից բացի, հավաքները պետք է ծառայեն այլ զորքերի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ներդաշնակեցմանը։ Մասնակիցներին նաեւ հնարավորություն կընձեռվի ծանոթանալու պաշտպանության բնագավառի տարբեր ոլորտներում ընթացող զարգացումներին, հրատապ հարցերին եւ կարծիքներ փոխանակելու դրանց վերաբերյալ։ «Ընթացիկ հավաքի կարեւորությունը պայմանավորում եմ առաջին հերթին այն հանգամանքով, որ այն անցկացվում է Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ազդող արտաքին զարգացումների եւ մեր պետության ներքին կյանքում, կառավարման համակարգում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների փուլում, մի շարք կարեւոր գործընթացների ավարտին եւ զարգացման նոր շրջափուլի մեկնարկին, ինչը մեզանից յուրաքանչյուրից նոր մոտեցումներ եւ նոր ջանքեր է պահանջում»,–ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է անցյալ տարեվերջին կայացած հանրաքվեի արդյունքում ՀՀ Սահմանադրության փոփոխություններին եւ կարեւորել օպերատիվ հավաքների ընթացքում քննարկումը, թե ինչպիսին են նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության հանդեպ հավանական սպառնալիքների կանխման նպատակով կատարված բարեփոխումները։ Սերժ Սարգսյանը խոսել է 2015թ. վերջին ավարտված՝ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների մասին՝ նպատակահարմար համարելով, ըստ հաստատված պլանի, հավաքի մասնակիցներին իրազեկել առաջիկա հինգ տարիներին զինված ուժերի զարգացման հիմնական սկզբունքների եւ մոտեցումների մասին։
Նախագահն անդրադարձել է նաեւ անցյալ տարի շփման գծում արձանագրված էսկալացիային, ինչպես նաեւ իրավիճակին Հայաստանի Հանրապետության մերձատարածքում՝ այդ թվում Սիրիայում եւ Ուկրաինայում։ «Տարեվերջին ՀՀ զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն եւ հետագա մատակարարման երաշխիքներ։ Էլ ավելի կարեւոր է, որ մշակել եք ձեր օգտագործած եզրույթով՝ «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ։ Կարծում եմ՝ օգտակար կլինի օպերատիվ հավաքի ընթացքում ներկայացնել պաշտպանության նախարարության մոտեցումները տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի եւ երկրի անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների կատարման նկատմամբ»,–ասել է նախագահը եւ մի շարք այլ առաջարկություններ ներկայացրել ու համապատասխան ցուցումներ տվել օպերատիվ հավաքների մասնակիցներին։
Հանրապետության նախագահը ներկաներին մաղթել է արգասաբեր աշխատանք ու ակտիվ մասնակցություն օպերատիվ հավաքներին եւ պատասխանել հավաքի մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վիճակին, սահմանամերձ բնակավայրերի խնդիրներին, դաշնակից պետությունների հետ համագործակցության ընթացիկ հարցերին, ազատամարտիկների, վետերանների եւ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին եւ այլն։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 316 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024