ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 23:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 16 » Նոր ներդրումներ /ՀՀ—ի եւ Ճապոնիայի միջեւ հեռանկարային համաձայնագիր է ստորագրվել/
16:32
Նոր ներդրումներ /ՀՀ—ի եւ Ճապոնիայի միջեւ հեռանկարային համաձայնագիր է ստորագրվել/

Օրերս Հայաստանը եւ Ճապոնիան ներդրումների ազատականացման, խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել։

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ—ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիի մասնակցությամբ։
Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կնքված ներդրումների ազատականացման, խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը լավ հնարավորություն է համարում, որպեսզի ճապոնացի ներդրողներն ավելի ակտիվ գործունեություն ծավալեն Հայաստանում։ «Արմենպրեսի» հետ զրույցում Հովհաննես Ազիզյանը, ով եղել է հայկական կողմից հիմնական բանակցողը, հատուկ ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որի հետ Ճապոնիան կնքում է ներդրումների ազատականացման եւ խրախուսման համաձայնագիր։
«Եվ բավականին կարճ ժամկետում ենք իրականացրել բանակցությունները, սակայն փաստաթուղթը իր ընդգրկունությամբ բավականին մեծ է։ Այստեղ նաեւ ներառվել է ծառայությունների մասը։ Այն ընդհանուր ընդգրկվածությամբ նոր ձեւաչափ է, եւ մենք շնորհակալ ենք նաեւ ճապոնական կողմին, որ արագ կարողացանք բանակցել։ Հետաքրքրությունը կար երկու կողմում էլ, սակայն Հայաստանի համար սա առանձնահատուկ է, որովհետեւ մենք ակնկալում ենք, որ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո կստեղծվի առավել պաշտպանված, հստակ եւ կանխատեսելի իրավական կարգավորման դաշտ ճապոնացի ներդրողների համար։ Նրանք հնարավորություն կունենան հստակ պատկերացնել կարգավորումները, եթե որոշակի խոչընդոտներ լինեն։ Եթե առկա լինեն դատական գործընթացներ, մենք հղում ենք կատարում դեպի արբիտրաժային դատարան։ Այսինքն, մենք խնդիրներն այնպես ենք ձեւակերպել, որ առաջին հերթին ճապոնացի ներդրողների համար դաշտը հստակ լինի՝ ինչ գործունեություն կարող են իրականացնել, ինչ ներդրումներ որ ոլորտում, ինչ սահմանափակումներ կան, եթե դրանք գոյություն ունեն»,–նշել է փոխնախարարը։
Նա հավելել է, որ Հայաստանում նրանց համար կա թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան դաշտ, ինչը հնարավորություն կտա բավականին ակտիվ գործունեություն ծավալել մեր երկրում։ «Մենք հույս ունենք, որ սա լավ սկիզբ է, եւ լավ տրամպլին, որպեսզի Ճապոնիայի նման երկիրը, որն ունի բարձր տեխնոլոգիաներ, ունի բավականին մեծ փորձ ու լուրջ ներդրումներ է իրականացնում արտասահմանում, շեշտը ուղղի նաեւ Հայաստանի Հանրապետություն»,–ընդգծել է Հովհաննես Ազիզյանը։
Փոխնախարարի խոսքով, համաձայնագրի վավերացումից հետո պետք է երկուստեք աշխատանք իրականացվի, որպեսզի հայ եւ ճապոնացի ներդրողներին ներկայացվեն այն հնարավորությունները, որ փաստաթուղթը տալիս է։ «Եվ, իհարկե, այն լրացուցիչ հնարավորություն է ստեղծում ճապոնական ներդրողների համար հետաքրքրվել եւ դեպի Հայաստան ուղղություն վերցնել, որովհետեւ Հայաստանը՝ որպես տրամպլին, կարող է դիտարկվել նաեւ դեպի տարածաշրջանային այլ երկրներ մուտք գործելու հնարավորություն, մասնավորապես ԵԱՏՄ շուկա եւ նաեւ Իրան»,–ասել է Ազիզյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շուկան հետաքրքրում է ոչ միայն Ճապոնիային, այլեւ բոլոր երկրներին, որովհետեւ այն մեծ եւ տարողունակ շուկա է։ «Կարծում եմ, որ, ունենալով բավականին լավ տեխնոլոգիաներ, նրանք կարող են նպաստել մեր երկրում արտադրվող ապրանքի եւ արտադրողականության որակի բարձրացմանը, դրանով իսկ լավ արտադրանք ու շահույթ ստանալ՝ ուղղորդելով այդ ապրանքները ԵԱՏՄ կամ իրանական շուկա»,–եզրափակել է փոխնախարարը։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 287 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024