ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 29 » Նոր օրենքից ոչ ոք չի տուժի /Այն միայն օպտիմալացնում է գործատուների հաշվետվությունները/
10:37
Նոր օրենքից ոչ ոք չի տուժի /Այն միայն օպտիմալացնում է գործատուների հաշվետվությունները/

«Եկամտային հարկի» մասին ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1—ից. այն վերաբերում է բոլորիս, ինչով էլ արդարացվում է հանրային լայն հետաքրքրությունն ու, երբեմն, անհանգստությունն այս առումով։ Բազմաշերտ եւ բազմակողմ հարկման համակարգից ավելի օպտիմալ համակարգին անցում կատարելը բավականին բարդ է. այն պետք է նախ արմատավորվի հասարակության մտածողության մեջ, իսկ սխալ պատկերացումները հաղթահարելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է հասկանալ։ Եվ այսպես, ի՞նչ է առաջարկում մեզ նոր օրենքը։
Փորձենք կառուցել ողջ պատկերը պարզագույն օրինակի միջոցով՝ ընտրելով աշխատողի, ում գործատուն վճարում է ամսական 100 հազար դրամ անվանական աշխատավարձ։ Ներկայումս գործատուի եւ աշխատողի հարկային պարտավորություններն այս առումով ունեն հետեւյալ կառուցվածքը. գործատուն այս չափի աշխատավարձ վճարելու համար մուծում է կատարում սոցիալական վճար՝ 19 հազար դրամի չափով։ Միեւնույն ժամանակ՝ 100 հազար դրամ անվանական աշխատավարձից կատարվում է 3000 դրամ սոցիալական վճար եւ 6450 դրամ եկամտահարկ. այսինքն՝ բուն աշխատավարձից պահվում է 9450 դրամ եւ աշխատողի փաստացի եկամուտը կազմում է 90 հազար 550 դրամ։ Այս ամենից երեւում է, որ ներկայումս գործատուի եւ աշխատողի հարկային պարտավորությունները բաղկացած են երեք մասից. հունվարի 1—ից դրանք կմիանան մեկ միասնական եկամտային հարկում։ Այն 19 հազար դրամը, որ գործատուն այսօր վճարում է որպես սոցիալական վճար, նա կգումարի աշխատողի անվանական աշխատավարձին եւ ստացված 119 հազար դրամից կպահվի եկամտային հարկ այնքան, որպեսզի աշխատողի փաստացի աշխատավարձը կրկին կազմի 90 հազար 550 դրամ, ինչպես եւ նախկինում։ Ստացվում է, որ նոր օրենքի համաձայն՝ գործատուն պարտավոր է մեծացնել աշխատողի անվանական աշխատավարձի չափը, սակայն ստացվող փաստացի եկամուտը կմնա նույնը։
Ներկայացնելով օրենքը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց եւս մեկ հանգամանք. 119 հազար դրամի պարագայում գործատուն վճարում է եւս 775 դրամ յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի համար։ Այսինքն՝ նոր օրենքով գործատուի հարկային պարտավորությունները, 119 հազար դրամ աշխատավարձի դեպքում, ավելանում են ընդամենը 775 դրամով։ Առավելագույնն այս վճարը կարող է լինել 1000 դրամ, իսկ եթե աշխատավարձը փոքր է, ապա մոտ 500 դրամ։ Սակայն կարեւորն այն է, որ նոր օրենքով աշխատողի փաստացի եկամտի փոփոխություն՝ բացասական առումով, չի կարող լինել։
«Կան մտավախություններ, որ օրենքը ենթադրում է աշխատավարձերի իջեցում։ Հարցը խիստ երկար ժամանակ քննարկվել է թե ՀՀ կառավարությունում եւ թե Ազգային ժողովում։ Եվ հարկատեսակի տոկոսները մանրամասնորեն քննարկվել եւ հաստատվել են հենց այն տրամաբանությամբ, որ հարկերի ավելացում չլինի, ունենանք նույն հարկային բեռը։ Կարեւորագույն խնդիրն այն է, որ օրենսդրությունը պետք է ապահովի, որ աշխատողների փաստացի եկամուտները չպակասեն։ Օրենքը նախատեսել է այն դրույթը, ըստ որի պետք է անվանական աշխատավարձի բարձրացում տեղի ունենա. եթե այլեւս չկա առանձին սոցիալական վճար եւ եկամտահարկ, այլ կա միասնական եկամտային հարկ, ապա այն նույն գումարները, որ գործատուն վճարում էր որպես հարկ եւ աշխատավարձ, պետք է այսուհետեւ միացվեն։ Այդ ընդհանուր միացված գումարից կվճարվի մեկ եկամտային հարկ, իսկ աշխատողը կստանա այն նույն եկամուտը, որը նա ստացել է մինչ օրենքի՝ ուժի մեջ մտնելը»,— ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբիրելյանը։ 
Օրենքով սահմանված են մանրամասն մեխանիզմներ եւ գործիքներ, որոնք գործատուի համար անհնար են դարձնում աշխատողի եկամուտի պակասեցումը։ Եթե որեւիցե գործատու որոշի ավելի քիչ գումար վճարել աշխատողին, ապա եկամտային հարկը, որ նա վճարում է, ավելի փոքր կլինի։ Այդ դեպքում նա խնդիր կունենա հարկային մարմնի հետ, քանի որ օրենքով եւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է, որ աշխատողի փաստացի եկամուտն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո չպետք է պակաս լինի նախկինում նրա ստացած եկամուտից։ Գործատուն վճարում է նույն հարկերը եւ նույն աշխատավարձը, ինչպես եւ նախկինում՝ գումարած առավելագույն այն 1000 դրամը, որը նախատեսվում է նոր օրենքով։ Ա. Ասատրյանի համոզմամբ՝ այս հանգամանքը բոլորովին չի նշանակում լրացուցիչ բեռ գործատուի համար.
«Օրենքը պետք է դիտարկել կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում, որոնցում ներառված է շուրջ 50 օրենք՝ այդ թվում՝ «Եկամտային հարկի» մասին ՀՀ օրենքը։ Օրենքով խնդիր է դրված օպտիմալացնել այն բոլոր տիպի հաշվետվությունները, որոնք ներկայացնում են գործատուները։ Հունվարի 1—ից գործատուն կներկայացնի ընդամենը մեկ հաշվետվություն՝ եկամտային հարկի մասով եւ բացառապես էլեկտրոնային տարբերակով եւ էլեկտրոնային ստորագրությամբ։ Եթե հաշվի առնենք, թե ներկայումս գործատուն որքան ժամանակ ու ռեսուրս է ծախսում տարբեր հաշվետվություններ կազմելու, դրանք տարբեր պետական մարմինների ներկայացնելու համար, ապա նոր օրենքի առաջացրած 775 կամ 1000 դրամ հավելավճարը շատ անգամ զիջում է այդ ծախսերին»։
Ա. Ասատրյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերից գործատուների համար մեկնարկելու են իրազեկման եւ ուսուցման խոշոր միջոցառումներ, որոնց մասնակցելու են շուրջ 70 հազար գործատուներ։ Ուսուցումն իրականացվելու է լայնածավալ իրազեկման միջոցով, որպեսզի բոլոր գործատուները 2013–ից ներկայացնեն միայն էլեկտրոնային հաշվետվություն՝ էլեկտրոնային ստորագրությամբ.
«Սա առաջին առարկայական արդյունքն է լինելու կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում։ Գործատուն այլեւս պարտադրված չի լինի այցելելու հարկային մարմին կամ ներկայացնելու հաշվետվությունը թղթային տարբերակով։ Բացի այդ՝ նախատեսվում է էլեկտրոնային ստորագրությունների 2013թ. սպասարկումը վճարել պետական բյուջեի միջոցներով, եթե ձեռնարկատերերը մինչեւ նոյեմբերի 30—ը ձեռք բերեն դրանք»։
Գործատուի կողմից կամայականությունների եւ աշխատողի փաստացի եկամուտի պակասեցումը թույլ չտալու համար գոյություն ունի համապատասխան տեղեկատվական բազա, որը համալրվում է յուրաքանչյուր վարձու աշխատողի աշխատավարձի մասին տվյալներով՝ ըստ ամիսների։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 557 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024