ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 17:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 29 » Նոր որակ երկկողմ համագործակցության օրակարգին /ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դեսպանը/
10:29
Նոր որակ երկկողմ համագործակցության օրակարգին /ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դեսպանը/

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը (նստավայրը՝ Վիեննա)։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կրաուտին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, հաջողություններ մաղթել եւ հույս հայտնել, որ այդ հաջողությունները դեսպանի պաշտոնավարման ավարտին արդեն տեսանելի կլինեն հայ—ավստրիական հարաբերություններում զգալի առաջընթացի արձանագրմամբ։
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են ՀՀ նախագահի հրավերով ս.թ. հունիսին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած պաշտոնական այցը եւ դրա շրջանակներում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները՝ ուղղված մեծ ներուժ ունեցող հայ—ավստրիական քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը։ Երկուստեք ընդգծվել է, որ հայ—ավստրիական միջպետական հարաբերությունների 20—ամյա պատմության ընթացքում դա Ավստրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան, որը նոր որակ հաղորդեց երկկողմ համագործակցության օրակարգին։
Նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը նաեւ բազմակողմ ձեւաչափով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ—ի շրջանակներում։
Տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից զրուցակիցները կարեւորել են Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում ծրագրեր իրականացնելու նպատակադրումը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 430 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024