ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 16:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 1 » Նոր պատգամավորները երդվել են /Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը/
10:15
Նոր պատգամավորները երդվել են /Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը/

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
 Պատգամավորները ողջունել են ԱԺ արտահերթ նիստի աշխատանքին հետեւող Երեւանի պետական համալսարանի ուսանողներին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստացվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը՝ Ազգային ժողովի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 եւ թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված եւ լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 եւ թիվ 7 տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Գեւորգ Վոլոդյայի Պետրոսյանին, Հակոբ Աշոտի Նազարյանին եւ Նորա Սեդրակի Առուստամյանին տալու վերաբերյալ։ «ԱԺ կանոնակարգի» համապատասխան հոդվածի համաձայն՝ նորընտիր պատգամավորները երդվել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել եւ ընդունվել են նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծերը։
ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը տեղեկացրել է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը լրացվել է ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած առաջարկով, այլ առաջարկներ չեն եղել։
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը փոփոխություն չի կրել, չեն ստացվել նաեւ առաջարկներ։
ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացվել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ նախագիծը չի փոփոխվել։
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը լրամշակվել է։
Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել նաեւ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը եւս լրացվել է։ Մասնավորապես, քանի որ նախատեսվում է բարձրացնել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի գործակիցը, ապա համապատասխանաբար բարձրացվում են նաեւ նրա տեղակալների պաշտոնային դրույքաչափերի գործակիցները՝ համապատասխանեցվելով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների դրույքաչափերի գործակիցներին։
ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Այսքանով խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 317 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024