ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.07.2017, 18:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 17 » Նոր շունչ բարեփոխումներին /Խորհրդակցություն՝ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ/
16:55
Նոր շունչ բարեփոխումներին /Խորհրդակցություն՝ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ/

Հանրապետության նախագահի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի եւ առաջիկա անելիքների վերաբերյալ։ Մասնակցել են ծրագրի խորհրդի անդամները։ Խորհրդակցության սկզբում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խորհրդի առջեւ դրված խնդիրներին եւ գործունեության առաջնահերթություններին։
«Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ Հայաստանի զարգացման գործում մենք շատ ավելի ակտիվորեն ներգրավենք միջազգային ընկերություններին, տարբեր մասնագետների, շնորհաշատ մարդկանց, ինչպես նաեւ ավելի առարկայորեն մասնակցենք աշխատանքի միջազգային բաժանմանը։ Եվ որպեսզի միջազգային բիզնեսի համար Հայաստանը դարձնենք ավելի գրավիչ, մենք նոր շունչ պետք է հաղորդենք դատական, ֆինանսական, հարկային ոլորտներում կատարվող բարեփոխումներին, ավելի եռանդուն կատարելագործենք մեր բիզնես միջավայրը, ինչը հնարավորություն կտա տեսանելի ապագայում մեր երկրի զարգացմանը, բարեփոխումներին նոր ուժ հաղորդելու։
Տեղյակ եք, որ նոյեմբերի 30—ին ես վավերացրել եմ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, համաձայն որի՝ Հայաստանն ազատականացրել է իրավաբանական անձանց՝ դեպի երկիր եւ երկրից դուրս տեղափոխվելու հնարավորությունները։
Հայաստանի Հանրապետության նպաստավոր իրավազորություն կառուցելու նպատակով 2016թ. նոյեմբերի 26—ին իմ հրամանագրով ստեղծվել է այս խորհուրդը, եւ ձեր մշակած ծրագրի հիմնադրույթները հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ «Հայաստանի իրավազորության» խորհուրդը, փաստորեն, այսօր անց է կացնում իր առաջին լիարժեք նիստը։ Կարծում եմ, որ նպատակները բոլորիս հայտնի են։ Ուղղակի, ես համոզմունք ունեմ, որ մենք ավելի խորապես պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը եւ, հիմք ընդունելով Հայաստանի գրավչությունը, առավելությունները, մեր ժողովրդի եւ, առաջին հերթին, մեր երիտասարդ, տաղանդավոր մասնագետների հնարավորությունները, հայության դիրքերն աշխարհում՝ կառուցենք Հայաստանի Հանրապետության իրական պատկերը եւ Հայաստանի Հանրապետությունում նպաստավոր իրավազորություն ստեղծենք իրավաբանական անձանց եւ ընկերությունների համար։ Ես վստահ եմ, որ այստեղ նաեւ մեծ դերակատարություն ունի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաեւ Հայաստանի օրեցօր ավելացող մասնակցությունը Եվրամիության տարբեր ծրագրերին։ Բայց ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ մեր որդեգրած դիրքորոշումը՝ անօրինական փողերի լվացմանը հակազդելու, քրեական գործունեության ֆինանսավորումը չհանդուրժելու, ֆիսկալ ծովահենության դեմ եւ ֆինանսական ոլորտի թափանցիկությանն ուղղված միջազգային ճիգերին օժանդակելու, մնում է անփոփոխ։ Մեզ համար ամենակարեւորն այս պահին Հայաստանի զարգացմանը զուգահեռ՝ սա է։ Մենք որեւէ նոր բան չենք հնարելու, մենք աշխատելու ենք մեր օրենքների հիման վրա եւ աշխատելու ենք մեր երկրի զարգացման համար»,–ասել է նախագահ Սարգսյանը։
«Հայաստանի իրավազորություն» ծրագրի խորհրդի անդամները հանրապետության նախագահին զեկուցել են նախագահի հրամանագրով ամրագրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Նշվել է, որ սահմանված ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը ներկայացված «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներից բացի, կառավարության որոշմամբ ստեղծվել է նաեւ «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը, որի գրանցման աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում։ Առաջիկա անելիքների շարքում խորհրդի անդամներն առանձնացրել են վերոնշյալ հիմնադրամի կողմից ընկերության ստեղծումը, որին կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունները։ Այդպիսով, կամբողջականացվի ծրագրի գործունեության ինստիտուցիոնալ հիմքը։
Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն, եռամսյա պարբերականությամբ ՀՀ նախագահին հաշվետվություն կներկայացվի «Հայաստանի իրավազորություն» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Դիտումներ: 10 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017