ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 11:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 7 » Նոր վարչապետը հնարավոր է ՀՀԿ—ից չլինի /Սակայն նա կլինի համընդհանուր բարեհաճություն վայելող գործիչ/
11:40
Նոր վարչապետը հնարավոր է ՀՀԿ—ից չլինի /Սակայն նա կլինի համընդհանուր բարեհաճություն վայելող գործիչ/

Վարչապետի հրաժարականն անսպասելի էր շատերի համար։ Ուստի պատճառների վերաբերյալ տեսակետները տարբեր են։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ հրաժարականը բարեկիրթ քաղաքական ձեւ է, քանի որ Տիգրան Սարգսյանն արդեն վեց տարի աշխատել էր։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը կրկնել է, որ վարչապետի որոշումը անձնական է եղել, որը հարգվել է իրենց կողմից. «Միշտ պետք է մտածենք, որ ցանկացած պետության մեջ ամենախոցելի պաշտոնը վարչապետի պաշտոնն է, եւ կարծում եմ՝ այս վեց տարիների ընթացքում աշխատանքի տեսանկյունից ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր, եւ բավականին խնդիրներ հաղթահարվել են, իսկ մնացածն իր որոշման հետեւանքն է»։
Գալուստ Սահակյանի խոսքով, հնարավոր է, որ վարչապետը ՀՀԿ—ից չլինի. «Իհարկե կարծում եմ, որ ավելի տրամաբանական կլինի, որ նոր վարչապետը մեր կոալիցիայից լինի, բայց ըստ մեր մշտական գործելակերպի՝ մտածել ենք, որ ոչ թե պարտադիր ՀՀԿ—ական լինի, այլ էն խնդիրը, որը հետագայում պիտի իրականացվի, ավելի շատ խնդրի ռազմավարությունն իրականացնողի խնդիր ենք լուծում, այսինքն՝ ինքնանպատակ չենք առաջնորդվել»։
Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների, մասնավորապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ ապրիլի 28–ի հանրահավաքի վախն է ստիպել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հրաժարական տալ։
Ըստ ԲՀԿ—ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի էլ վարչապետի հրաժարականը խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների գործունեության շնորհիվ էր։ Նրա համար վարչապետի հրաժարականն անսպասելի չէր։
«Մենք արձանագրեցինք, որ վարչապետի հրաժարականը արդյունք էր չորս ուժերի համատեղ գործունեության, եւ եթե նկատի ունենանք, որ նախատեսված էին հանրահավաքներ Հայաստանի քաղաքներում ու նաեւ Երեւանում՝ հասկանալի էր, որ սա լրիվ այլ իրավիճակ էր ստեղծելու երկրում։ Ու թեեւ իշխանությունները դրա հետ չեն կապում, բայց մենք արձանագրեցինք, որ այդ հրաժարականը չորս ուժերի համատեղ գործունեության արդյունքն էր»,–հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար Տիգրան Սարգսյանի հրաժարականն անսպասելի է եղել։ «Ես պայծառատես չեմ։ Ինձ համար վարչապետի հրաժարականը ոչ թե սպասելի էր, այլ անսպասելի։ Հիմա մոդա է ասել, թե սպասելի էր»,–ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ վարչապետի հրաժարականը փոփոխությունների հնարավորության հույս է տալիս։
«Կարծում եմ՝ այս փոփոխությունը վաղուց էր հասունացել,–ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։–Իհարկե, փոփոխություն ասելով ինձ համար ամենեւին էլ առաջնային չէ մարդկանց փոխելը, ամենեւին, փոփոխությունները հասարակական կյանքի բոլոր ոլորտների խաղի կանոններին ու զարգացմանը պետք է վերաբերեն, մարդկանց՝ ապրելու ու ինքնադրսեւորվելուն պետք է առնչվեն։ Բայց երբ այդ ամենի հանդեպ հավատը իսպառ կորել էր, ապա կառավարության փոփոխությունն ինքնին, հենց իր փաստով կարող է դառնալ նոր փոփոխությունների խթանիչ»։
Սակայն ՀՀԿ—ում քառյակի տպավորություններն այն մասին, որ վարչապետին ինչ—որ բան ստիպել է հեռանալ, չեն կիսում։ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ վարչապետը կամավոր է հրաժարական ներկայացրել. «Մենք բոլորս մի օր նշանակվում ենք, մի օր հրաժարական ենք տալիս»։
ՀՀԿ խոսնակը նշել է նաեւ, որ օրենքով սահմանված կարգով նոր վարչապետի նշանակման հարցի շուրջ բոլոր խորհրդարանական ուժերի հետ կանցկացվեն կոնսուլտացիաներ։
«Ամեն կառավարության վերջը նոր քաղաքական զարգացումների սկիզբն է, եւ ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ ժամանակավոր պաշտոնակատար նախարար գործընկերները որեւէ տեսակի անձնական ողբերգություն կամ խնդիր այս քաղաքական զարգացումների մեջ չեն տեսնում»,– նշել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ վարչապետի հրաժարականը ապացույցն էր այն բանի, որ կառավարության կազմավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության, մեր երկրի նախագահի որոշումներից։ Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուներին, նրա կարծիքով, կան մի շարք արժանի մարդիկ, եւ ՀՀԿ—ն պատրաստ է նաեւ վարչապետի պաշտոնը վստահելու ոչ քաղաքական մեծամասնության մաս կազմող մարդկանց։
Տիգրան Սարգսյանի հրաժարականը ՀՀԿ—ական Կորյուն Նահապետյանի համար անակնկալ է եղել. «Ներկայացվել են բացատրությունները եւ կարծում եմ՝ դա բավարար պետք է լինի»։ Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուների շուրջ ծավալվող քննարկումներին, Կորյուն Նահապետյանը նշել է, որ մամուլն է դրանով զբաղվում, բայց ճիշտ չէ, որ ինքը որեւէ մեկի վերաբերյալ կարծիք հայտնի. «Կարծում եմ՝ մենք ունենք արժանավոր թեկնածուներ, ինչպիսի որոշումներ կլինեն, ժամանակի ընթացքում կտեղեկանանք։ Թեկնածուները ինչպես ՀՀԿ—ի շարքերում են, այնպես էլ ՀՀԿ—ից դուրս։ Սկզբունքորեն ոչինչ չեմ բացառում»։
«Չեմ կարծում, թե ՀՀ վարչապետի թեկնածուն ԲՀԿ—ից կլինի»,–լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը։
Ռոբերտ Քոչարյանի վարչապետի թեկնածու լինելու լուրերը հերքել է ՀՀ երկրորդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։
Անդրադառնալով կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես եկած խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի հետագա համատեղ գործունեության հնարավորությանը եւ շարժառիթներին, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշել է. «Չեմ կարծում, որ վարչապետի հրաժարականը տեղի է ունեցել այդ չորս ուժերի գործունեության հետեւանքով։ Այս ամենով հանդերձ, հասկանալի է, որ այս ուժերը կրկին կշարունակեն իրենց համատեղ գործունեությունը այն պարզ պատճառով, որ որեւէ այլ տարբերակ ուղղակի չունեն»։
Իսկ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համոզված է, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները նախագահի հրաժարականը չեն պահանջի։ Ըստ նրա՝ ՀՅԴ—ն քանիցս այդ մասին հայտարարել է, նրա որոշ անդամներ նշում էին, որ իրենց համար կարեւորը վարչապետի հրաժարականն է, եւ որ ՀՀԿ—ում էլ լավ մարդիկ կան, այնտեղ էլ կան առողջ ուժեր, որոնք կարող են երկրի համար ինչ—որ լավ բան անել։ Ինչ վերաբերում է ԲՀԿ–ին, այն երբեք նախագահի հրաժարականից չի խոսել եւ, ըստ Քոչարյանի, չի էլ խոսի։
Խոսելով վարչապետի հրաժարականի հնարավոր հետեւանքների մասին՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նկատել է, որ ստեղծված քաղաքական իրավիճակում եւ Ազգային ժողովում ՀՀԿ մեծամասնությամբ պայմանավորված՝ իշխանությունը կամ կշարունակի նույն քաղաքականությունը՝ առաջադրելով միայն իշխող կուսակցության համար ընդունելի վարչապետի թեկնածություն, կամ կիրականացնի «համաձայնողական քաղաքականություն», վարչապետ կնշանակվի նաեւ ընդդիմության համար ընդունելի անձ, եւ կվերանայի կառավարության ձեւավորման սկզբունքները, այսինքն՝ կառավարության մեջ կներառվեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 419 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024