ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 22 » Նոր խթան քաղաքական երկխոսությանը /«Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ—Գրեյնջերի այցը Հայաստան/
11:53
Նոր խթան քաղաքական երկխոսությանը /«Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ—Գրեյնջերի այցը Հայաստան/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ—Գրեյնջերին։
Նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կարեւոր տեղ է զբաղեցնում եվրոպական կառույցների շարքում եւ, ընդհանուր առմամբ, եվրոպական ճարտարապետության մեջ. մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ոլորտներում ԵԽ ստեղծած չափորոշիչները համընդհանուր ճանաչում ունեն նաեւ Եվրոպայից դուրս, հանրապետության նախագահն այդ արժեքների տարածման գործում ընդգծել է խորհրդարանական վեհաժողովի դերը, որն արտացոլում է 800 միլիոն եվրոպացիների ձայնը։
Նախագահը կարեւորել է Հայաստանի երկխոսությունը ինչպես ԵԽԽՎ, այնպես էլ այնտեղ ներկայացված քաղաքական խմբերի եւ խմբակցությունների, մասնավորապես՝ «Եվրոպական պահպանողականների» քաղաքական ընտանիքի հետ։ Այդ համատեքստում, հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ «Եվրոպական պահպանողականներ» քաղաքական խմբի ղեկավարի այցելությունը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկխոսությանը, որի կարեւոր բաղադրիչներից մեկը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են՝ Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի միջազգային գործընկերների աջակցությամբ։
Ընդգծելով, որ «Եվրոպական պահպանողականները», Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ, որի անդամ է նաեւ Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ—ն, ԵԽԽՎ—ում բավականին ազդեցիկ ուժ են, Յան Լիդլ—Գրեյնջերը կարեւորել է վեհաժողովի շրջանակներում Հայաստանի հետ շարունակական եւ ակտիվ համագործակցությունը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
 

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 315 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024