ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 15:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 12 » Նորընտիր ԱԺ—ի վերջնական թվակազմը հայտնի է /Հայտնի են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի անունները/
09:33
Նորընտիր ԱԺ—ի վերջնական թվակազմը հայտնի է /Հայտնի են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի անունները/

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիտում ամփոփեց 2017 թվականի ապրիլի 2—ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները եւ ստորագրեց համապատասխան արձանագրությունը։ 
Ինչպես հաղորդում է «Սրմենպրեսը, քվեարկության վերջնական արդյունքները հետեւյալ տեսքն ունեն.
«Ելք» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 122 հազար 65։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 14 հազար 739։
«Հայկական վերածնունդ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 58 հազար 265։
«Ծառուկյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 428 հազար 836։
«Կոնգրես—ՀԺԿ» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 25 հազար 950։
Հայաստանի հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 770 հազար 441։
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 11 հազար 741։
«Օհանյան—Րաֆֆի—Օսկանյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 32 հազար 508։
Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 103 հազար 48։ 
Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 575 հազար մարդ, անվավեր քվեաթերթիկների թիվը 6675 է։ Ապրիլի 2—ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունը ներկայացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն այնուհետեւ ստորագրվեց հանձնաժողովի բոլոր 7 անդամների կողմից։
Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնում է 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ—ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը եւ ՀՅԴ—ն։
ՀՀԿ—ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ—ն՝ 7 մանդատ։
Խորհրդարանի ընտրությունն ավարտվեց. սակայն առջեւում երեւանցիներին սպասվում է եւս մեկ ընտրություն՝ Երեւանի ավագանու ընտրությունը, որը տեղի կունենա մայիսի 14—ին։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21—ին եւ կավարտվի մայիսի 12—ին։
Ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը եւ «Ելք» դաշինքը։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 332 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024