ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 17.10.2017, 01:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [444]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [349]
Մշակույթ [14]
Հասարակություն [635]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [131]
Քաղաքականություն [503]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 21 » Նպատակը՝ հայության ներուժը համախմբելն է /Հայաստան—սփյուռք համահայկական 6—րդ համաժողովն ամփոփեց աշխատանքները/
15:27
Նպատակը՝ հայության ներուժը համախմբելն է /Հայաստան—սփյուռք համահայկական 6—րդ համաժողովն ամփոփեց աշխատանքները/

Երեկ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» Հայաստան—սփյուռք համահայկական 6—րդ համաժողովն ամփոփեց իր աշխատանքները, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Համաժողովի փակման լիագումար նիստը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա գոհունակությամբ նշեց, որ համաժողովի աշխատանքներն ընթացան արդյունավետ, եւ այսօր ամփոփում է արդյունքները։ «Ձեր բոլոր հարցադրումները, կարծիքներն ու առաջարկները տեղ կգտնեն նախարարության եւ համաժողովի կայքում, կդառնան մեր հետագա գործունեության ուղենիշ»,–հավելեց Հրանուշ Հակոբյանը։
Համաժողովի լիագումար նիստում ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Նա մասնավորապես նշեց. «Խորհրդանշական է, որ այս համաժողովն անցկացվեց Հայաստանի անկախության հռչակման 26—րդ տարեդարձի նախօրյակին։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ ակտիվ մասնակցության համար։ Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է։ Ընդհանրապես, Հայաստան—սփյուռք համաժողովները կարեւորագույն իրադարձություն են թե՛ Հայաստանում եւ թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար։ Այդ է վկայում նաեւ տարեցտարի ընդլայնվող մասնակցության աշխարհագրությունը»։
Համաժողովն ամփոփեց արդյունքները չորս ուղղություններով։ «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքները ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։
«ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» ուղղության քննարկումների արդյունքներն ամփոփեց ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը։ «Արտաքին քաղաքականության օրակարգ» ուղղության քննարկումների արդյունքները ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքներն ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Համաժողովն ընդունեց Հայտարարության։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 2 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017