ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 16:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 29 » Նրա քաղաքական տեսակը պակասում է /ՀՀԿ ներկայացուցիչները այցելել են Աշոտ Նավասարդյանի շիրիմին/
12:38
Նրա քաղաքական տեսակը պակասում է /ՀՀԿ ներկայացուցիչները այցելել են Աշոտ Նավասարդյանի շիրիմին/

Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այցելել են Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել ՀՀԿ հիմնադիր, քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի հիշատակին։ Այսօր քաղաքական գործիչը կդառնար 68 տարեկան։ Եռաբլուրում ՀՀԿ հիմնադիրի շիրիմին ծաղիկներ են խոնարհել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի հարազատները, ընկերներ, այլք։
Արմեն Աշոտյանը նշել է, որ ներկայումս Հայաստանը մեծապես կարիք ունի Աշոտ Նավասարդյանի նման քաղաքական գործիչների։
«Իմ քաղաքական գործունեությունը նրա կենդանության օրոք չի եղել, մենք կուսակցություն ենք եկել նրա մահից հետո եւ նրան ճանաչել բացառապես իր ելույթներով, գործունեությամբ եւ կենսագրությամբ։ Կարող եմ ասել, որ Աշոտ Նավասարդյանի քաղաքական տեսակը մեզանում պակասում է։ Նրա քաղաքական արժեւորումը չի սկսվում միայն կուսակցության հիմնադրմամբ եւ առաջնորդությամբ եւ տանում է դեպի տոտալիտար համակարգի ժամանակահատվածում Հայաստանի ապագան տեսնելու իր ցանկությունը։ Աշոտ Նավասարդյանի քաղաքական ժառանգության բյուրեղացումը մեզ համար այսօրվա պատասխանատվությունն է, որ ստանձնել է մեր կուսակցությունը երկրի հետագա զարգացման հարցում»,–«Արմենպրեսի» հետ զրույցում ասել է նա։
Հարցին, թե արդյոք Աշոտ Նավասարդյանը ցանկանո՞ւմ էր տեսնել հենց նման կուսակցություն, Աշոտյանը պատասխանել է. «Վստահ եմ՝ նա մեր կատարած աշխատանքը ե՛ւ գնահատելու, ե՛ւ քննադատելու առիթներ կունենար։ Այդուհանդերձ, նա հպարտ կլիներ, որ անկախ Հայաստանի առաջին կուսակցությունը այսօր քաղաքական կյանքի թիվ մեկ դերակատարն է եւ, ցավոք, քաղաքական բովանդակություն ստեղծող ուժերի մեջ եզակին»։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018