ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 19:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 15 » Նրանք եվրոպականացրել են Թուրքիայի քաղաքը
12:42
Նրանք եվրոպականացրել են Թուրքիայի քաղաքը

Երեւանում բացվեց «Արեւմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետներ» ցուցահանդեսը
Երեկ առաջին անգամ Հայաստանում բացվեց «Արեւմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 19–րդ դարի եւ 20–րդ դարի սկզբի պոլսահայ 40 ճարտարապետների հարյուր ստեղծագործությունները։ Ստեղծագործություններ, որոնք մեկ անգամ եւս փաստում են հայի շինարարական, ճարտարապետա–քաղաքաշինական արժեհամակարգում արարելու ունակությունն ու կարողությունները։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Ստամբուլը Եվրոպայի 2010–ի մշակութային մայրաքաղաք», «Հայճար», «Հրանտ Դինք հիմնադրամ» կազմակերպությունները Ստամբուլից եւ Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտը։
Ցուցադրանքի համակարգողն է (ընդհանուր պատասխանատուն) պրոֆեսոր Հասան Գուրույազըչը Ստամբուլից, որը բացման արարողության ժամանակ դիմելով ներկաներին ասաց. «Տվյալ ժամանակաշրջանի հայ ճարտարապետները կարեւոր դեր են խաղացել օսմանյան պատմության մեջ արեւմտականացման ուղղվածության առումով։ Եվ այդ իրագործումներով Ստամբուլի դեմքը փոխվեց, որում իրենց լուման ունեցան ճարտարապետները, որոնց մեծամասնությունը հայեր էին եւ հույներ։ 
Հայ ճարտարապետների ներդրումը այդ փոփոխության մեջ այնքան մեծ էր, որ նրանք նաեւ բազմաթիվ մզկիթներ կառուցեցին, որոնք իրենց որակներով բավականին տարբերվում էին օսման ճարտարապետների կառուցածներից»։
Ներկաները ջերմորեն դիմավորեցին «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահ տիկին Ռաքել Դինքին, ըստ որի, «խոսքի ազատության սպառման պահին անգամ գեղարվեստը եւ մշակույթը կգտնեն իրենց արտահայտության միջոցը», եւ այս ցուցահանդեսը գալիս է ասելու, թե հայ ճարտարապետները ինչպես են հարստացրել Ստամբուլը։ Այսօր նրանք մեզ հետ չեն, բայց դարերով է հիշվելու նրանց թողած ժառանգությունը։
Հրանտ Դինքի արձանի հեղինակ Վլադիմիր Անտաշյանը (Երեւան) պոլսահայ խմբագրի արձանիկը նվիրեց նրա այրուն։
Հանդես եկան նաեւ Ստամբուլի հայ ճարտարագետների եւ ճարտարապետների միավորման պատասխանատու Նազար Բինաթլին եւ Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, որն ասաց, որ ցուցադրությունը այնուհետեւ դիտարժան կդառնա Գյումրիում եւ Վանաձորում։
Ելույթ ունեցողները այն միտքը հայտնեցին, որ ցուցահանդեսին ներկայացվում են ճարտարապետներ, որոնց ազգային եւ միջազգային մշակութային արժեքների իմացության եւ ներդրման որակն ու հմտությունները հարգանքի ու երախտագիտության հույզեր են արթնացնում։
Հայ շինարարները, քարագործ վարպետները, ճարտարապետները, կառուցել եւ այսօր էլ կառուցում են աշխարհի տարբեր երկրներում, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներից Բալկաններ, Ռուսաստան, եվրոպական երկրներ, օվկիանոսից անդին, ամերիկյան մայրցամաքներում եւ այլուր։ Յուրաքանչյուր անգամ փորձում են համամարդկային ճարտարապետական նորմերի եւ գեղագիտական ընկալումների շրջանակներում ստեղծել մարդկանց համար հարմարավետ, երկարադիմացկուն եւ գեղեցիկ բնակելի եւ աշխատանքային միջավայր։ Այս ցուցահանդեսը ասվածի լավագույն ապացույցն է։
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 563 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024