ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 00:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 4 » Արմավիրում նշվեց ավանդական դարձած Բերքի տոնը, որը լավագույն առիթն է գնահատելու գյուղացու արտադրանքն ու ամփոփելու գյուղատնտեսական տարին
16:56
Արմավիրում նշվեց ավանդական դարձած Բերքի տոնը, որը լավագույն առիթն է գնահատելու գյուղացու արտադրանքն ու ամփոփելու գյուղատնտեսական տարին

Օրվա կապակցությամբ Արմավիր քաղաքի կենտրոնական հարապարակն ամբողջությամբ լցված էր տոնական տրամադրությամբ և հանդերձանքով. ամենուր հնչում էր ոգեշնչող երաժշտություն, ելույթ էին ունենում Արմավիր քաղաքի մշակութային խմբերն ու անհատ կատարողները, իսկ 50-ից ավել համայնքների կողմից բացվել էին առատ սեղաններ՝ լի գյուղացու արդար քրտինքով ստեղծած բերք ու բարիքով, ավանդական հայկական ուտեստներով:
Տոնակատարությանը մասնակցում էին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ոլորտի մեծ թվով պատասխանատուներ, որոնք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մոտեցան բացված սեղաններին, հյուրասիրվեցին ու բարեմաղթեցին հողի լեզուն հասկացող բազմավաստակ մշակներին ու տեղական ինքնակառավարման մարմինների առաջնորդներին:
Գնահատելով գյուղատնտեսական տարին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ուրախությամբ փաստեց. <<Թեպետ մեր գյուղացին այս տարի լուրջ խնդիրներ ունեցավ ցրտահարության և սակավաջրության հետ կապված, այնուամենայնիվ, նա չընկճվեց, կռիվ տվեց հողի հետ և շարունակեց բարիք ստեղծել: Այսօր մենք գյուղատնտեսական տարին ամփոփում ենք բարձր ցուցանիշներով՝ արձանագրելով գյուղմթերքի ավելի քան 15 տոկոս աճ:
Նա իր խոսքում ընդգծեց, որ վերջին 23 տարիների կտրվածքով այս տարի մարզում խաղողի տեխնիկական սորտի մթերման ռեկորդային ծավալ է գրանցվել: Ըստ մարզպետի՝ միայն նախորդ տարվա համեմատությամբ խաղողի մթերումն ավելացել է 18 հազար տոննայով՝ կազմելով 68 հազար տոննա:
Տոնակատարությանը մասնակցում էին նաև Մեծամորի քաղաքացիները, քաղաքապետ` Ռոբերտ Գրիգորյանի գլխավորությամբ:

Կատեգորիա: Մարզային | Դիտումներ: 771 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024