ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 14:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 30 » Նստե՞լ, թե՞ կանգնել
17:01
Նստե՞լ, թե՞ կանգնել

Այսօր անհրաժեշտ է ոչ թե ջրբաժանի, այլ՝ ջրերը միացնելու մտածողություն
Աշխարհում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ Հայաստանում ի հայտ է գալիս նոր մասնագիտացում. որոշ քաղաքական գործիչներ ստանձնել են քաղաքական ջրբաշխի դեր եւ փորձ են անում որոշել, թե ջուրը ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ ուղղությամբ բաժանել, ում ինչքան ջուր տան, տա՞ն, թե՞ չտան։ Արդյունքում ստացվում է, որ նրանց մատուցածն ընդամենը ջուր է, իսկ ջուրը, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, իր ճամփան կգտնի նաեւ առանց ջրբաշխների, առավել եւս այդ գործից անտեղյակ...
ՀԱԿ—ի գործիչների ելույթները փաստում են ջրբաժանային տրամաբանության գերակայությունը նրանց գործողություններում։ Ահավասիկ. «Եթե իշխանությունների հետ երկխոսությունը կոնկրետ քաղաքական արդյունքների չբերի՝ արտահերթ ընտրությունների տեսքով, դա կհանգեցնի ջրբաժանի», «Մենք ամեն բան կանենք, որ բանակցությունները տան արդյունքներ, եթե չտան ցանկալի արդյունք, կլինի ջրբաժան» եւ այսպես շարունակ։ Իսկ Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ. «Եթե ՀԱԿ–ը շարունակի այս սխալ մարտավարությունը, որի արդյունքում մենք թատերականացված բեմադրություններ ենք տեսնում, ապա շուտով ջրբաժան կլինի ոչ թե իշխանության ու ժողովրդի միջեւ, այլ ջրբաժանը կլինի ՀԱԿ–ի եւ ժողովրդի մեջ»։
Իրականում ջրբաժանը ՀԱԿ—ի ներսում է՝ հետեւյալ հարցադրումով. նստե՞լ, թե՞ կանգնել։ Այսինքն՝ նստել ու մտածե՞լ նախագահի առաջարկների շուրջ, թե՞ կանգնել (հանրահավաքում) եւ պնդել իրենցը։ Կարծիք հայտնելու ողջ պատասխանատվությունը թողնված է Լեւոն Տեր—Պետրոսյանի վրա։
Այսօր անհրաժեշտ է ոչ թե ջրբաժանի, այլ՝ ջրերը միացնելու մտածողություն։ Հանուն պետության ու ժողովրդի շահերի՝ պետք է մտածել ջրերի՝ մի առվով գնալու մասին։ Չէ՞ որ Ազատության հրապարակն էլ, Հանրապետության հրապարակն էլ, Մատենադարանն էլ, Բաղրամյան փողոցն էլ գտնվում են մեկ պետության մեջ, եւ այնտեղ աշխատող, հավաքվող, քայլող մարդիկ մեկ ժողովուրդ են, որոնց անհրաժեշտ է իրար մոտիկ, միասին պահել։ Բոլոր քաղաքական ուժերը այս երկրինն ու ժողովրդինն են, ոչ թե ժողովուրդն է այս կամ այն քաղաքական ուժի մասնաբաժինը։ Ուրեմն եւ պիտի գործել հանուն պետության, հանուն երկրի եւ ոչ թե ջրբաժան գծել երկրի, հասարակության ներսում ու մտածել ջրի մի ափից մյուսը թռչելու մասին՝ ապահովագրված չլինելով հանկարծ ջրի մեջտեղում հայտնվելուց։ Ճշմարիտ էր ԱՄՆ—ի 35—րդ նախագահ Ջոն Քենեդին, երբ ասում էր. «Մի հարցրու, թե քո երկիրը ի՞նչ կարող է անել քեզ համար։ Քեզ հարցրու, թե ի՞նչ կարող ես դու անել երկրի համար»։ Իսկ զորավար Անդրանիկը նրանից դեռ տարիներ առաջ էր ասել. «Երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին»։ Եւ կապ չունի, թե որտեղից ես տուն եկել՝ աշխատանքի՞ց, սրճարանի՞ց, թե՞ հանրահավաքից։ hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 539 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024