ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 10 » Օգնենք, որ ընտրացուցակները ճշգրտվեն /Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ/
17:56
Օգնենք, որ ընտրացուցակները ճշգրտվեն /Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ/
Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ծաղկաձորում Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ ունեցած հանդիպմանը, պատասխանելով ուսանողների հարցերին, անդրադարձել է նաեւ ընտրացուցակներում Հայաստանից բացակայող մարդկանց ընդգրկման մասին հարցին։
ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը նշել է, որ երկրից բացակայելը հիմք չէ ընտրացուցակից մարդուն հանելու համար, եւ դա է պատճառը, որ ընտրացուցակում քաղաքացիների թիվն ավելանում է։
«Ընտրացուցակում ընդգրկվել դեռեւս չի նշանակում մասնակցել ընտրություններին։ Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են միտում ունենալու մասին, կարող են համբերել եւ ընտրություններից հետո տեսնել։ Մենք գնացել ենք աննախադեպ քայլերի, որպեսզի վստահության մթնոլորտ լինի. մենք ընտրողների ցուցակը տեղադրել ենք համացանցում։ Հայաստանի Հանրապետության, եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ բոլոր ընտրողների ցուցակը։ Ովքեր կասկածներ ունեն, թող հանեն այդ ցուցակները, հուշեն, օգնեն, որպեսզի բարեփոխենք, ճշգրտենք, ճշգրտված ցուցակներ լինեն ընտրությունների նախօրյակին»,–հայտարարել է հանրապետության նախագահը։
«Մեր օրենքն այնպես է բարեփոխվել, որ հսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ այնպիսի է, որ եթե բոլորը համաձայնության չգան, ոչինչ չեն կարող անել։ Ինչպե՞ս կարող են բոլորը համաձայնության գալ, եթե յուրաքանչյուր տեղամասում ընտրությանը մասնակցող յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է, եւ ոչ միայն կուսակցության, այնտեղ կան նաեւ մեծամասնականով ընտրվող թեկնածուներ։ Նույնիսկ կարգն է հաստատված, թե հանձնաժողովներն ընտրատեղամասում ինչպես պետք է նստեն, ինչ հերթականությամբ։ Էլ ինչ պետք է անել, որ վստահություն լինի։ Իսկ որ ցուցակները պետք է այդպիսին լինեն՝ գնալով ավելանան, սա միանշանակ է։ Եթե մարդիկ ցանկանան գալ եւ մասնակցել ընտրություններին, նրանց ի՞նչ ասենք, ասենք, քանի որ դուք երկրից բացակայել եք, ձեզ զրկո՞ւմ ենք ընտրության իրավունքից։ Մի կողմից ասում ենք այնպես անենք, որ մեր երկրում օրենքները գործեն, մյուս կողմից էլ ասում ենք՝ եկեք գնանք անօրինական քայլերի, որպեսզի բավարարենք ինչ—որ մարդկանց ցանկություններ։
Ես կարծում եմ, որ դա սխալ է, մենք պետք է վարվենք օրենքի տառին համապատասխան, ինչպես եւ վարվում ենք»,–ընդգծել է Սերժ Սարգսյանը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 500 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024