ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 16:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 27 » Ոչ մի լավ գործ աննկատ չի մնացել եւ չի մնալու /Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն/
16:01
Ոչ մի լավ գործ աննկատ չի մնացել եւ չի մնալու /Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն/

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի եւ արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով, շնորհվել է նաեւ պատվավոր կոչում։
Նախագահի նստավայրում մարտի 24–ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հանրապետության նախագահը տարբեր բնագավառներում պարգեւի արժանացած անձանց հանձնել է պետական բարձր պարգեւները եւ շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի ու նվիրումի համար, մաղթել նորանոր հաջողություններ եւ անսպառ եռանդ հետագա նպատակներն իրականացնելու ճանապարհին։
«Մեդալներ, կոչումներ, շքանշաններ հանձնելը հանրապետության նախագահի, թերեւս, ամենահաճելի պարտականությունն է։ Սակայն դա զուտ արարողակարգային միջոցառում չէ, եւ, ըստ իս, դրանում մեծ խորհուրդ կա։
Հայտնի ճշմարտություն է, որ տաշած քարը գետնին չի մնա։ Հայաստանի պետությունն առաջնորդվում է հենց այդ ժողովրդական իմաստնությամբ։ Ոչ մի լավ գործ աննկատ չի մնացել եւ չի մնալու։ Հայաստանում առկա ազատությունը, ամեն ինչ բաց ու ազնիվ քննարկելու հնարավորությունը մշտապես նպաստելու են արժանավորներին առանձնացնելու եւ խրախուսելու գործին։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր պարգեւատրումից հետո արձագանքներ են լինում։ Մարդիկ իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունն են հայտնում։ Բայց մենք առաջնորդվում ենք մի սկզբունքով, որ պետական մարմինները, որոնք քննարկում են թեկնածություններն ու ներկայացնում պարգեւատրման, ավելի քաջատեղյակ են, եւ նրանց կարծիքը մեզ համար վճռորոշ է։ Կարծում եմ, որ ավելի լավ է ինչ—որ պարագաներում արժանիքը մի քիչ ավելի բարձր գնահատել եւ խրախուսել, քան երկնչել որոշակի քննադատությունից եւ անտեսել մարդկանց կատարածը։
Վստահ եմ, որ վաստակի ճանաչումը կարեւոր է յուրաքանչյուրի համար, այդ թվում նաեւ՝ այսօրվա պարգեւատրվածների։ Ակնհայտ է, որ ձեզ այս դահլիճ բերել է տարիների տքնաջան աշխատանքը։ Հուսով եմ, որ դուք չեք բավարարվի ձեռք բերածով։ Շնորհակալ եմ ձեզ նվիրումի եւ աշխատանքի համար։
Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ։ Մաղթում եմ քաջառողջություն եւ երջանկություն անձնական կյանքում եւ անսպառ եռանդ՝ ձեր ազնիվ նպատակներն իրագործելու ճանապարհին։ Շատ շնորհակալ եմ։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ»,–ասել է նախագահ Սարգսյանը։
Պարգեւատրման հանդիսավոր արարողությունից հետո հանրապետության նախագահը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել անցած տասը տարիներին նախագահի գործունեությունը՝ նրա մարզային եւ արտերկրյա այցելությունները, նախագահական նստավայրում եւ դրանից դուրս տեղի ունեցած միջոցառումներն ակտիվ լուսաբանած լրագրողների եւ լրատվական ծառայությունների ղեկավարների հետ, որոնց մի մասն այսօր արժանացել է պետական պարգեւների։ Նախագահը լրագրողների հետ զրուցել է նրանց հետաքրքրող եւ մտահոգող հարցերի շուրջ, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին խնդիրներին եւ պետական կառավարման նոր համակարգի պայմաններում երկրի ապագային, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին եւ մի շարք այլ թեմաների։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018