ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 10:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 1 » Ոգեկոչել եւ պահանջատեր լինել /Ծիծեռնակաբերդում ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ դրվեց Սումգայիթի զոհերի հիշատակին/
11:15
Ոգեկոչել եւ պահանջատեր լինել /Ծիծեռնակաբերդում ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ դրվեց Սումգայիթի զոհերի հիշատակին/

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի զոհերի հիշատակին։ Անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ծաղկեպսակ է դրվել ՀՀ նախագահի անունից։
Ծաղիկներ են խոնարհել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, Սումգայիթի նախկին բնակիչներ։ Վերջիններս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին եկել իրենց զոհված հարազատների լուսանկարներով։ Արցունքներն աչքերին մեկ անգամ եւս վերհիշում էին 30 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպած ջարդերի մանրամասները։
Սումգայիթի նախկին բնակիչ Կարինե Մելքումյանը պատմել է, որ այդ օրերին իրենց ընտանիքից սպանվել է հինգ հոգի։
«Մենք այսօր ոգեկոչում ենք մեր հարազատների հիշատակը։ Անցել է 30 տարի, սակայն մեր վերքերը չեն սպիացել։ Սումգայիթում 3 օր սպանել են հենց հայերին։ Մեր ընտանիքի վրա հարձակվել են փետրվարի 29—ին։ Նրանք գազանաբար են վարվել մեր ընտանիքի հետ, սպանել, խոշտանգել։ Մեր ամբողջ ընտանիքը 3 ժամից ավելի դիմադրել է այդ ամբոխին։ Հայերը հերոսաբար պայքարում էին՝ փորձելով փրկել իրենց կանանց, երեխաներին եւ թոռներին։ Եվ այդ ամենը կատարվել է ոստիկանության ու խորհրդային բանակի աչքի առաջ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ, ասել է Կարինե Մելքումյանը։ Սումգայիթցիներն ընդգծում են՝ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը վաղեմության ժամկետ չունի։ Ադրբեջանցիները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց վայրագությունների համար։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշել է, որ իրավունք չունենք մոռանալու սումգայիթյան վայրագությունները։ Պետք է շարունակել հիշատակել եւ պահանջատեր լինել. «Մենք ոչ միայն պետք է ոգեկոչենք մեր հայրենակիցների հիշատակը, այլեւ պետք է կարողանանք կազմակերպել նացիստական քաղաքականության ներքո գործող եւ այսօր Ադրբեջանի իշխանությանը մոտ կանգնած այն բոլոր անձանց նկատմամբ հետապնդումը, ովքեր Ադրբեջանում կանգնում եւ խոսում են այնպիսի բառապաշարով, որը մերժված է եղել դեռ 20—րդ դարի սկզբին»։
Նա ընդգծել է, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չունեն ժամկետի սահմանափակում։ Նրա խոսքով, մեղավորների անուններ տալուց բացի, պետք է սկսել միջազգային հետապնդում, միջազգային իրավունքի ներքո. «Մեկ հարցի մասին եւս։ Մեր հասարակության մեջ ապրում են հազարավոր անձինք, ովքեր վերապրել են Սումգայիթում տեղի ունեցած ջարդերը, ցեղասպանությունը։ Հարց եմ տալիս, նրանք այսօր որեւէ կարգավիճակով պաշտպանվա՞ծ են։ Մենք 30 տարի անց պետք է դասեր քաղենք ու ամեն մի երեւույթ կոչենք իր անունով»։
Ազգային ժողովի պատգամավոր Արման Սաղաթելյանի խոսքով՝ այսօր հիմնական կոչերից մեկն այն է, որ մինչ օրս սումգայիթյան դեպքերը պատշաճ իրավական եւ քաղաքական գնահատական չեն ստացել։
«Մենք պարտավոր ենք անել ամեն հնարավորը, որ պատրաստ լինենք ցանկացած իրավիճակում պահպանելու մեր ժողովրդի ինքնությունը, հայրենիքում ապրելու իրավունքը։ Այս իրադարձությունները, որոնք, ըստ էության, առաջինն էին այդ ամբողջ շղթայում, եւ որի հանգուցալուծումը արցախյան պատերազմն էր եւ մեր հաղթանակը, կարծում եմ, որ դաս եղան նաեւ մեր հարեւանների համար առ այն, որ ուժով եւ զենքով մեզ հետ խոսելն, ի վերջո, դատապարտված է ձախողման»,–ասել է Արման Սաղաթելյանը։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 306 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024