ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 16:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 20 » Ոռոգման սեզոնին պատրաստ կլինեն /Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզի ոռոգման համակարգերի վերականգնողական աշխատանքներին/
18:53
Ոռոգման սեզոնին պատրաստ կլինեն /Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզի ոռոգման համակարգերի վերականգնողական աշխատանքներին/

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած եւ Աղավնատուն համայնքներ՝ ծանոթացել ներտնտեսային ոռոգման համակարգերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արագած համայնքում ընթացքի մեջ է Ստորին Հրազդանի II–րդ հերթի ջրանցքի 2,183 կմ հատվածի վերականգնման աշխատանքները, որի արժեքը գնահատվում է 324 մլն դրամ։ Վերականգնման արդյունքում ջրի տարեկան կորուստները կնվազեն մոտ 4,1 մլն խոր. մ–ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան մոտ 490 հեկտարով։ Ջրանցքի ջրի կառավարումն իրականացվում է «Խոյ» ՋՕԸ–ի կողմից, որն ընդհանուր առմամբ ունի շուրջ 10 հազար ջրօգտագործող եւ 6 հազար 200 հեկտար հողատարածք։
Ներկայումս արդեն իսկ վերականգնվել է ջրանցքի մոտ 1 կիլոմետրանոց հատվածը, իսկ շինաշխատանքները կավարտվեն 2013թ. ապրիլին։
Աղավնատուն համայնքի ներտնտեսային ցանցի վերականգնման աշխատանքների արժեքն է 155 մլն 787 հազար դրամ։ Վերականգնվող բաժանարարների ընդհանուր երկարությունը կազմում է 6,361 կմ, որոնք սպասարկում են 750 ջրօգտագործողների 240 հեկտար տարածք։ Վերականգնման արդյունքում ջրի կորուստները կնվազեն մոտ 1,1 մլն. խոր. մ–ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան 154 հեկտարով։ Նախատեսված 6,361 կմ–ից արդեն իսկ վերականգնվել է 3,836 կմ–ը։ Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ապրիլի 30–ին։
Աղավնատուն համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներն իրականացվում են մեկ պայմանագրով, որտեղ ընդգրկված են 12 համայնքներ՝ Թալինի ոռոգման համակարգի Բաղրամյան, Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Բագարան, Վանանդ, Երվանդաշատ, Լեռնագոգ համայնքները, Արմավիրի ոռոգման համակարգի Արեւադաշտ, Հացիկ, Նորավան համայնքները, Ստորին Հրազդանի ոռոգման համակարգի՝ Աղավնատուն համայնքը։
Պայմանագրի ընդհանուր արժեքն է՝ 863 մլն 888 հազար դրամ։ Ընդանուր առմամբ կվերականգնվի 28 կմ 464 կմ ոռոգման ցանց։
Նշված ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորմամբ։
Վերոհիշյալ վարկային վերականգնվող ջրանցքներից են Ստորին Հրազդանի I ին հերթի ջրանցքը, որտեղ կվերականգնվեն 1,203 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներ, Ստորին Հրազդանի II րդ հերթի ջրանցքը (կվերականգնվեն 2,183 կմ) եւ «Շահի Առու» ջրանցքը (կվերականգնվեն 1,712 կմ ոռոգման համակարգեր)։
Նշված երեք ջրանցքների վերականգնման վարկային պայմանագրի արժեքն է 869 մլն 999 հազար դրամ։
Տիգրան Սարգսյանը զրուցել է նաեւ գյուղացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին եւ պատասխանել հետաքրքրող հարցերին։


Կատեգորիա: Մարզային | Դիտումներ: 527 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024