ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հունվար » 23 » Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի /Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն դոլար կարժենա/
15:51
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի /Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն դոլար կարժենա/

«Շիրակ» օդանավակայանի 2018—2022 թվականների մաստեր պլանը հաստատված է։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հետո երկրի երկրորդ խոշոր օդանավակայանը համարվող «Շիրակը» կառամատույցի վերանորոգումից հետո «Էյրբաս Ա—320» եւ «Բոինգ Բ757—200» տեսակի օդանավերի շահագործման համար պայմաններ կունենա արդեն։
Հիշեցնենք, որ դեռ 2001թ. ՀՀ կառավարությունը կնքեց պայմանագիր «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»—ի հետ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնելու վերաբերյալ։ Օդանավակայանի կառավարչի հիմնական նպատակն էր կիրառվող միջազգային մակարդակին եւ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան զարգացնել ու արդիականացնել թռիչքադաշտային բոլոր հարմարությունները եւ ենթակառուցվածքը։ Մաստեր պլանի համաձայն, յուրաքանչյուր 5 տարին մեկ այն թարմացվելու էր։ Մենք անդրադարձել էինք մաստեր պլանին, երբ կառավարությունը հայտարարել էր արդեն բաց երկնքի քաղաքականության մասին, եւ հավատարմագրային կառավարիչը թե ուղեւորահոսքի, թե օդանավերի շարժի առումով փոփոխություններ էր ակնկալում։ Փոփոխություններ էր սպասում նաեւ ԵԱՏՄ—ին անդամակցելուց հետո։ Ազատ տնտեսական գոտուց արդեն խոսք կար։ Այնպես որ, խնդիրը պետք է համալիր դիտարկվեր։ «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված 2018—2022թթ. համար մաստեր պլանը հաստատելու մասին առաջարկը քաղավիացիայի գլխավոր վարչությունը նպատակահարմար գտավ, գործադիրն էլ այն հաստատեց։
Ի՞նչ է արվելու առաջիկա 4 տարիներին «Շիրակ»—ում։ Ըստ մաստեր պլանի, այստեղ օդանավերի կայանման պայմանների ապահովման նպատակներով նախատեսվում է վերանորոգել կառամատույցը։
Շատերն են հիշում, որ «Պոբեդա» ավիաընկերությունը սկսել է չվերթներ իրականացնել 2016թ. վերջից՝ շաբաթական կատարելով 3 չվերթ դեպի Մոսկվա, «Տարոն ավիան» 2017թ. կեսերից Գյումրին դարձրեց իր հենակետային օդանավակայանը եւ սկսեց իրականացնել չվերթներ ռուսական ուղություններով։ 2018—2020թթ. ընթացքում ակնկալվող 20 տոկոս տարեկան աճի, իսկ 2021թ. ու 2022թ.՝ 10 տոկոս տարեկան աճի պայմաններում օդանավերի շարժը 2022թ. մոտ կհասնի 1,526։
Ինչ վիճակում էր «Շիրակ» օդանավակայանը։ Եթե հակիրճ, ապա օդանավակայանային շինությունները լավ վիճակում չէին, ավիաուղիները խուսափում էին «Շիրակ»—ից թռիչքներ անել՝ ելնելով շահագործման ռիսկից եւ գլխավորապես վազքուղու վիճակից։ Իսկ վազքուղու վրա ճեղքվածքներ, շերտավորումներ, քայքայումներ։ Իհարկե վերացվեցին դրանք։ «Շիրակ»—ում վերջերս շահագործման է հանձնվել երթեւեկությունը կարգավորող նոր սարքավորում։ Այն թույլ է տալիս ճանաչել ինքնաթիռները 400 կմ շառավղի վրա։ Սարքավորումը արդի համակարգ է (չեխական արտադրության)։
Կառավարչի համար «Շիրակը» կարգի բերելն անհրաժեշտություն էր։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի պարզաբանման համաձայն, Երեւանից 110 կմ հեռավորության վրա գտնվող «Շիրակ» օդանավակայանի բարելավման աշխատանքների հիմնական նպատակը «Զվարթնոց» օդանավակայանի համար այլընտրանքային օդանավակայան ստեղծելն է եւ «լոու քոսթ փոխադրողներին խրախուսել կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի «Շիրակ» օդանավակայան»։ ՀՀ կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի «Շիրակ» օդանավակայանից մեկնող ուղեւորներից ելքի տուրք չի գանձվելու։ Բացի այս՝ Գյումրու օդանավակայանը նաեւ կգործի որպես այլընտրանքային օդանավակայան, երբ «Զվարթնոց» օդանավակայանում եղանակային պայմանները անբարենպաստ են։ Չվերթները ապահով կերպով կուղղորդվեն դեպի «Շիրակ»։
Հիմա կրկին գանք նրան, թե ինչ աշխատանքներ են արվելու «Շիրակում»։ Առաջին բանը, որ կարվի, կառամատույցի վերանորոգումն է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծածկը վատ վիճակում է, այն է՝ քայքայված է, առկա են բազմաթիվ ճաքեր, ֆիքսացիան չի համապատասխանում պահանջներին, նախատեսվում է առկա ծածկն ու հիմքը քանդել, նոր հիմք գցել, նոր ասֆալտբետոնե ծածկ անել։ Ընդհանուր առմամբ, խոսքը 34 հազար քմ—ն 1 մլն դոլարով վերանորոգելու մասին է։
Ի դեպ, տեղեկացնեմ, որ կառամատույցի վերանորոգման համար ընդհանրապես 3 մլն դոլար է նախատեսված։ Պարզապես ներդրումը 3 փուլով պետք է արվի՝ 2018թ. եւ այս 2019թ. ու գալիք տարին, եւ ամեն փուլի արժեքն է 1 մլն դոլար։
Կոնցեսիոները կառավարության հետ համատեղ կմշտադիտարկի ուղեւորահոսքի աճը եւ օդանավակայանի թողունակությունը ու զգալի փոփոխությունների դեպքում կտեղադրի նոր ՃՄՈՒՀ (ճշգրիտ մոտեցման ուղեցույց) նստեցման համակարգ վազքուղու 199 աստիճանի համար, որը կարժենա 200 հազար դոլար։
Այլ ներդրումների մասին էլ խոսք կա. հաշվառման սրահի վերանորոգում (100 հազար ԱՄՆ դոլար)։ 900 հազար դոլար կարժենա նստեցման հատվածի եւ ժամանման սրահի ընդլայնումը։ 1 մլն 200 հազար դոլար կծախսվի վառելիքալցավորման եւ ձյուն մաքրող մեքենայի, սկիդոմետրի ձեռքբերման համար։
Ի դեպ, օդանավակայանի աերոդրոմի տարրերը արդեն սերտիֆիկացվել են ԻԿԱՕ I կարգախմբին համապատասխան։
«Զվարթնոց» օդանավակայանի մասով, հասկանալի է, բոլորովին այլ թվեր են։ Մենք այս թեմային առանձին կանդրադառնանք։ Միայն նշենք, որ ընդհանուր մաստեր պլանով 2018—2022թթ. համար նախատեսված է 38.2 մլն դոլարի ներդրում։ Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2013—2017թթ. մաստեր պլանի համաձայն, ներդրումի չափը 101.1 մլն դոլար էր։ Տարբերության պատճառը հասկանալու համար կնայենք, թե ծախսված եւ ծախսվելիք միլիոններով ինչ աշխատանքներ են արվել ու արվելու։ Հիշեցնենք, որ սկզբում օդանավակայանի տարածքում ապրողների համար նաեւ բնակելի շենքեր էր կառուցում կառավարիչը, եւ դա նույնպես ներդրում էր դիտարկվում։ Այս ամենի մասին, սակայն, առանձին կխոսենք։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 335 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024