ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 06:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 18 » Որակական առաջընթաց ՀՀ–ԵՄ հարաբերություններում
10:30
Որակական առաջընթաց ՀՀ–ԵՄ հարաբերություններում

ՀՀ նախագահը ԵՄ հանձնակատարի հետ զրույցում կարեւորել է համագործակցության ամրապնդումը.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին։
ՀՀ նախագահը եւ ԵՄ հանձնակատարը ջերմությամբ են հիշել նախորդ հանդիպումը, որից հետո, ըստ նախագահ Սարգսյանի, նաեւ այդ հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան—ԵՄ համագործակցության մեջ՝ ավելի է ակտիվացել բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ։ Հանրապետության նախագահը հատկանշական է համարել, որ դեռեւս մեկ տարի առաջ պարոն Հանի հետ քննարկած որոշ հարցեր արդեն երկկողմ օրակարգի մաս են դարձել, այդ թվում՝ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է իր մասնակցությունը արեւելյան գործընկերության ծրագրին եւ անցած տարիների ընթացքում, հնարավորության սահմաններում, արել է ամեն ինչ համագործակցային այդ ձեւաչափի կայացման ու զարգացման համար։ ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ թե՛ արտաքին գործերի, թե՛ կրթության, գիտության ու հետազոտությունների հարցերով նախարարական քննարկումների արդյունքները, 2017թ. Բրյուսելում կայանալիք արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցության ամրապնդման գործում։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը եւ հանձնակատար Յոհաննես Հանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 306 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024