ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 19.11.2017, 21:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 3 » Որակապես նոր տնտեսական աճ /Քննարկվել են 2016թ. 1—ին կիսամյակի արդյունքներն ու նախանշվել անելիքները/
09:29
Որակապես նոր տնտեսական աճ /Քննարկվել են 2016թ. 1—ին կիսամյակի արդյունքներն ու նախանշվել անելիքները/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացման խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «2016 թվականի սկզբին Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած էին բազում ինչպես սոցիալ–տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ։ Հիմնական գործընկեր երկրներում 2015 թվականին սկիզբ առած բացասական տնտեսական ճնշումները, արտաքին լոգիստիկ խնդիրները, ինչպես նաեւ միջազգային տնտեսական աճի եւ միջազգային առեւտրի դանդաղումը վտանգել էին երկրի առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարները։ Սակայն, հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա, կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ՝ անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար–հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճեց 4.8 տոկոսով։ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության եւ առաջ եկող խոչընդոտներին ժամանակին եւ արդյունավետ արձագանքման շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական։ Ըստ փորձագիտական գնահատականների, 2015 թվականին տեղ գտած արտաքին ցնցումներն առանց կառավարության կողմից իրագործված քաղաքականության կարող էին բնակչության եկամուտները նվազեցնել 20–30 տոկոսով»։ 
Վարչապետն ընդգծել է, որ արդեն տեսանելի են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները։ Նրա խոսքով՝ կառավարության նպատակն է եղել խթանել տնտեսական աճն արտահանման աճի շնորհիվ՝ զուգակցելով այն արտաքին առեւտրի հաշվեկշռի պակասուրդի կրճատմամբ։ Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ արտաքին առեւտրաշրջանառության աշխուժացման արդյունք է հանդիսացել արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը, որը 2016 թվականի առաջին 6 ամիսների արդյունքներով կազմել է 8.9 տոկոս, ընդ որում՝ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 105.1 տոկոսով, իսկ հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում ճյուղի արտադրանքի արտադրության ծավալները՝ 118.8 տոկոսով։ 
«Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առեւտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը։ Այսպես, 2016 թվականի առաջին 6 ամիսների տվյալների համաձայն, ապրանքային արտահանումը գրանցել է 16.7 տոկոս աճ այն ժամանակ, երբ ներմուծումը սկսել է վերականգնվել՝ գրանցելով միայն 3.7 տոկոս նվազում։ Փաստացի արտահանումը աճել է շուրջ 116.6 մլն ԱՄՆ դոլարով այն ժամանակ, երբ ներմուծումը գրանցել է մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի չափով նվազում։ 2016 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում կտրուկ արտահանման աճ են գրանցել թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր, բուսական ծագման արտադրանք ապրանքային խմբերը։ Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ, այն է՝ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի,–նշել է վարչապետն՝ ավելացնելով, որ այսպիսի փոփոխությունները կարող են հանդիսանալ տնտեսության նոր երկարաժամկետ ձեւափոխության սկզբի նախանշաններ։–Անհրաժեշտ է, որ ջանքերն ուղղված լինեն նրան, որ այդպիսի փոփոխության հնարավորությունը վերածվի փաստի։ Միաժամանակ, հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռեւս չեն նշանակում, որ անելիքներ չունենք։ Առկա են բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ։ Առկա հաջողությունները պետք է միայն որպես հիմք ծառայեն հետագա բարեփոխումների եւ համապարփակ զարգացմանն ուղղված քաղաքականության իրագործման համար։ Այսօր ծայրահեղ կարեւորություն ունեն ներքին գործարար միջավայրի բարելավումը, կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցումը, նոր մրցակցային առավելությունների բացահայտումը եւ զարգացումը, ինչպես նաեւ հայկական ապրանքների՝ նոր շուկաների մուտք գործելուն նպաստելը եւ առկա շուկաներում դիրքերի ամրապնդելը։ Եզրակացնելով, կարող եմ փաստել, որ ներկայումս, չնայած մի շարք ռիսկերի առկայությանը, տնտեսական զարգացումները կրում են դրական բնույթ, եւ մեր հիմնական միջնաժամկետ նպատակներից պետք է հանդիսանա առկա հաջողությունների ամրապնդումը, ռիսկերի անընդհատ մոնիթորինգը եւ չեզոքացումը, ինչպես նաեւ առավել ներառական տնտեսական աճի ապահովումը»։
Վարչապետը կարեւորել է համատեղ ուժերով առկա խնդիրների լուծումը եւ նշել, որ կառավարությունը շարունակելու է ականջալուր լինել քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հրապարակային առաջարկություններին եւ մոտեցումներին։
Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում տնտեսական ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, առեւտրաշրջանառության, այդ թվում՝ արտահանման ծավալների ավելացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի հետագա բարելավմանն ուղղված առաջարկություններ եւ դիտարկումներ, անդրադարձ կատարել առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին։ 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 32 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017